00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք իրանցու ոսկե մեդալի վրա աչք չունենք, թող մեր ոսկե մեդալը մեզ տան. Կարեն Գիլոյան

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Գիլոյան
Կարեն Գիլոյան - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2024
Կարեն Գիլոյան
Բաժանորդագրվել
Փոխնախարարը հուսով է, որ մրցավարներն ուղղակի սխալվել են, ոչ թե միտում են ունեցել Արթուր Ալեքսանյանի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը պնդում է, որ օլիմպիական խաղերի մեր 15 մասնակիցներից 10–ը մեդալ նվաճելու հնարավորություն ունեին։ Նա այդ մասին ասաց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ քիչ առաջ դհոլ–զուռնայով դիմավորեցին հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և ծանրորդ Վարազդատ Լալայանին։
«Արթուր Դավթյանին, անկեղծ ասած, ես ոսկու հավակնորդ էի համարում, պարզապես ֆիլիպինցու առաջին ցատկը գերմարդկային էր, 2–րդ ցատկը մի քիչ ավելի բարձր գնահատեցին, քան պետք է գնահատեին։ Արդյունքում ոսկին փոխվեց արծաթի։ Երկրորդ ոսկին Արթուր Ալեքսանյանը պետք է բերեր, ու տեղյակ եք, որ մենք բողոքարկել ենք արդյունքները ու իրավացիորեն ենք բողոքարկել»,– ասաց փոխնախարարը։
Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, ապա նա նշեց, թե հուսով է, որ մրցավարներն ուղղակի սխալվել են, այլ ոչ թե միտում են ունեցել ըմբիշի դեմ։
«Հույսեր ունեմ, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովը որոշումը կկայացնի։ Եթե անգամ իրենք էլ այդ որոշումը չկայացնեն, մենք կդիմենք Լոզանի դատարան։ Ուրիշները ոսկու համար ուրախանում էին, իսկ մենք` լացում։ Մենք լիահույս ենք, որ այդ մեդալը լինելու է, ոսկին գալու է Հայաստան»,– ասաց Գիշոյանը։
Նա նշեց, որ օլիմպիական խաղերում նման պրակտիկա կա` կա՛մ վերադարձնում են ոսկե մեդալը, կա՛մ 2–րդ ոսկե մեդալն են տալիս։
«Մենք իրանցու ոսկե մեդալի վրա աչք չունենք, թող մեր ոսկե մեդալը մեզ տան»– հայտարարեց Գիլոյանը։
Լրագրողները չհետաքրքրվեցին` արդյոք նա միտում տեսել է հայկական պատվիրակության դեմ, փոխնախարարը պատասխանեց` այդ միտումը կարող է լինել կոնկրետ մարզիկի նկատմամբ, այլ ոչ թե պետության։
Գիլոյանի խոսքով` Հայաստանն այս օլիմպիական խաղերում մյուս բոլոր խաղերի համեմատ որակապես բարձր արդյունք ապահովեց. նախորդ օլիմպիական խաղերում երկու արծաթ ու երկու բրոնզ էինք նվաճել, այս անգամ` երեք արծաթ և մեկ բրոնզ։
«Թուրքիան ոսկի չունի, Հնդկաստանից առաջ ենք, 104–105 երկիր էլ ընդհանրապես մեդալ չի նվաճել։ Սա էլ պետք է հաշվի առնել»,– ասաց նա։
Փոխնախարարը վստահ է, որ ՀՀ կառավարությունը ճիշտ ճանապարհին է ու ոչ մի միջոց չի խնայում մեր մարզիկների համար։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը (97կգ) օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի եզրափակիչում 4։1 հաշվով զիջեց իրանցի Մոհամադհադի Սարավիին ու արծաթե մեդալ նվաճեց։ ՀԱՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին։
Լրահոս
0