00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հուսով եմ` Լաշան մեր հաղթանակներից հետո կթողնի ծանրամարտը». Գոռ Մինասյան

© SputnikГор Минасян отвечает на вопросы Sputnik Армения (11 августа 2024). Париж
Гор Минасян отвечает на вопросы Sputnik Армения (11 августа 2024). Париж - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2024
Բաժանորդագրվել
Գոռ Մինասյանը Փարիզի օլիմպիական խաղերում ծանրամարտի պոկում վարժությունում բարձրացրեց 216 կգ՝ առաջ անցավ լեգենդար Լաշա Տալախաձեից (215)։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Բահրեյնի դրոշի ներքո հանդես ծանրամարտիկ Գոռ Մինասյանը, որը 2–րդ անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին, 2 անգամ էլ գրեթե նույն զգացողություններն է ունեցել։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` խոսելով ինչպես իր ելույթի, այնպես էլ Վարազդատ Լալայանի ու Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեի հետ մրցակցության մասին:
«Զգացողություններս այս օլիմպիական խաղերին գրեթե նույնն էին։ Տարբերությունն այն էր, որ 2016 թվականին ներկայացնում էի Հայաստանը, իսկ հիմա սա ուղղակի աշխատանք է, որ ես կատարում եմ, իմ սիրած գործն եմ անում»,– ասաց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը։
Գոռ Մինասյանը Փարիզի օլիմպիական խաղերում ծանրամարտի պոկում վարժությունում բարձրացրեց 216 կգ՝ առաջ անցավ լեգենդար Լաշա Տալախաձեից (215)։ Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը երրորդն էր (215)։
Խոսելով Լալայանի հետ մրցակցության մասին` Գոռ Մինասյանն ասաց, որ իրենց մեջ մրցակցություն ոչ մի անգամ չի եղել։
«Մեր մցրակցությունը ծանրաձողի հետ է. մենք իրար հետ ենք պատրաստվել, իրար հետ ենք հարթակ գնացել, մեկս մյուսին ոգևորել է… Ով ուժեղ է, ով ավելի շատ կբարձրացնի, նա էլ հաղթում է այս մարզաձևում. մեզ մոտ ուրիշ մրցակցություն չկա»,– վստահեցրեց Մինասյանը։
Ինչ վերաբերում է Լաշայի Տալախաձեին, ապա Մինասյանն ասաց, որ երկուսով էլ ամեն ինչ անում էին, որ հաղթեին։
«Ինչ–որ մի բան էլի չբավարարեց։ Ինձ թվում է` մենք ամեն ձև պատրաստ էինք թե՛ մարզավիճակով, թե՛ հոգեպես, սակայն այս անգամ բախտը մեզ չժպտաց։ Ես հույս ունեմ, որ Լաշան չի թողնի ծանրամարտը, նորից կզբաղվի, որ մեր հաղթանակներից հետո միայն թողնի ծանրամարտը»,– նշեց նա։
Մինասյանը նաև խոսեց Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի մասին` նշելով, որ մասնակցության մասին դեռ շատ վաղ է խոսել։
«Ինձ թվում է` մոտ մեկ–երկու տարի հաստատ մարզվելու եմ, դրանից հետո, երբ սկսվեն արդեն վարկանիշային մրցումները, կախված մարզավիճակից` վնասվածքներ կլինեն, թե ոչ, եթե ամեն ինչ նորմալ լինի, միգուցե փորձեմ»,– ասաց Մինասյանը։
Նշենք, որ Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ, սակայն չֆիքսեց 220 կգ–ը: Հրում վարժությունում Մինասյանը բարձրացրեց 245 կգ, սակայն երկու մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 255 կգ: Երկամարտի 461 կգ արդյունքով Մինասյանը դարձավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Պատրաստվելու եմ մյուս խաղերին. Վարազդատ Լալայանը` օլիմպիական առաջին մեդալի մասին
Լրահոս
0