https://arm.sputniknews.ru/20240811/belarusy-zvorqery-martakan-patrastakanutjan-e-berum-ukrainakan-sadranqic-hetvo-79353464.html
Բելառուսը զորքերը մարտական պատրաստականության է բերում ուկրաինական սադրանքից հետո
Բելառուսը զորքերը մարտական պատրաստականության է բերում ուկրաինական սադրանքից հետո
Sputnik Արմենիա
զինծառայողները ռազմական տեխնիկան տեղափոխում են երկաթուղային տրանսպորտ, որպեսզի շարժվեն դեպի նշանակված շրջաններ: 11.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-11T13:49+0400
2024-08-11T13:49+0400
2024-08-11T13:50+0400
բելառուս
ուկրաինա
զորք
ալեքսանդր լուկաշենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0b/79350436_0:0:3071:1728_1920x0_80_0_0_bee87a84a9246f29ea9cb58d8fe22ddd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Բելառուսի զինված ուժերի մեքենայացված միավորումներից մեկի ստորաբաժանումները պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը։Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ` հուլիսի 10-ին, հայտնել է, որ երեկոյան հանրապետության տարածքում խոցվել են ուկրաինական, ենթադրաբար, հարվածային անօդաչու սարքեր, ևս մի մասը ոչնչացվել է ՌԴ գործընկերների կողմից Ռուսաստանի տարածքում: Երկրի ղեկավարը դա սադրանք է որակել՝ նշելով, որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնա: Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտնել է, որ Լուկաշենկոն հրահանգել է ուժեղացնել զորքերի խմբավորումը Գոմելի և Մոզիրի մարտավարական ուղղություններում հանրապետության հարավում, որտեղ Բելառուսը սահմանակցում է Ուկրաինային:«Մեքենայացված միավորումներից մեկի ստորաբաժանումները պատրաստ են ըստ նշանակության առաջադրանքների կատարմանը»,- հայտնում է գերատեսչությունը։Նշվում է, որ զինծառայողները ռազմական տեխնիկան տեղափոխում են երկաթուղային տրանսպորտ, որպեսզի շարժվեն դեպի նշանակված շրջաններ:Այս գիշեր Կուրսկը կրկին հրթիռակոծվել է
բելառուս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0b/79350436_273:0:3004:2048_1920x0_80_0_0_d0f83e55154b58baad847e9bd5c1b673.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, ուկրաինա, զորք, ալեքսանդր լուկաշենկո
բելառուս, ուկրաինա, զորք, ալեքսանդր լուկաշենկո
Բելառուսը զորքերը մարտական պատրաստականության է բերում ուկրաինական սադրանքից հետո
13:49 11.08.2024 (Թարմացված է: 13:50 11.08.2024) զինծառայողները ռազմական տեխնիկան տեղափոխում են երկաթուղային տրանսպորտ, որպեսզի շարժվեն դեպի նշանակված շրջաններ:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Բելառուսի զինված ուժերի մեքենայացված միավորումներից մեկի ստորաբաժանումները պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ` հուլիսի 10-ին, հայտնել է, որ երեկոյան հանրապետության տարածքում խոցվել են ուկրաինական, ենթադրաբար, հարվածային անօդաչու սարքեր, ևս մի մասը ոչնչացվել է ՌԴ գործընկերների կողմից Ռուսաստանի տարածքում:
Երկրի ղեկավարը դա սադրանք է որակել՝ նշելով, որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնա: Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտնել է, որ Լուկաշենկոն հրահանգել է ուժեղացնել զորքերի խմբավորումը Գոմելի և Մոզիրի մարտավարական ուղղություններում հանրապետության հարավում, որտեղ Բելառուսը սահմանակցում է Ուկրաինային:
«Մեքենայացված միավորումներից մեկի ստորաբաժանումները պատրաստ են ըստ նշանակության առաջադրանքների կատարմանը»,- հայտնում է գերատեսչությունը։
Նշվում է, որ զինծառայողները ռազմական տեխնիկան տեղափոխում են երկաթուղային տրանսպորտ, որպեսզի շարժվեն դեպի նշանակված շրջաններ: