https://arm.sputniknews.ru/20240811/ajs-gisher-kursky-krkin-hrtirakvotsvel-e-79348463.html
Այս գիշեր Կուրսկը կրկին հրթիռակոծվել է
Այս գիշեր Կուրսկը կրկին հրթիռակոծվել է
Sputnik Արմենիա
Հարձակման հետևանքով կոտրվել են բարձրահարկ շենքի պատուհանների ապակիները, վնասվել են պատշգամբները։ 11.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-11T11:07+0400
2024-08-11T11:07+0400
2024-10-16T18:53+0400
ռուսաստան
կուրսկ
ուկրաինա
հրթիռակոծություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0b/79347041_0:24:824:487_1920x0_80_0_0_43c64c6f41158cc081f6e943e5bee908.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զինուժն այս գիշեր կրկին հրթիռակոծել է Կուրսկը։ Խոցված հրթիռների բեկորներն ընկել են ինը հարկանի բնակելի շենքի վրա, հրդեհ է բռնկվել։ Տուժել է 13 մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Տեղեկությունը հայտնում է Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը:Նա քաղաքի վրա հարձակումը դավաճանական է անվանել՝ հավելելով, որ, բարեբախտաբար, զոհեր չկան։ Մարզպետի պաշտոնակատարը բոլորին խնդրել է հետևել հրթիռների և ԱԹՍ-ների հարձակման վտանգի հրահանգներին։Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ղեկավարը հայտնել է, որ բնակելի շենքի կրող կառույցները չեն վնասվել, իսկ հրդեհը մարվել է, փրկվել է 15 մարդ, ևս 30-ը տարհանվել են:Կուրսկի քաղաքապետ Իգոր Կուցակն իր հերթին տեղեկացրել է, որ շենքի բնակիչները կտեղափոխվեն մերձքաղաքային ճամբարում գտնվող ժամանակավոր տեղավորման կետ, բնակիչներին և վնասված մեքենաների տերերին օգնություն կցուցաբերեն:ՌԴ ԱԻՆ-ը շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Կուրսկի մարզ. տեսանյութՀիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ:
կուրսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0b/79347041_0:0:824:617_1920x0_80_0_0_8318edb3103a24bc993455273046287f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կուրսկ, ուկրաինա, հրթիռակոծություն
ռուսաստան, կուրսկ, ուկրաինա, հրթիռակոծություն
Այս գիշեր Կուրսկը կրկին հրթիռակոծվել է
11:07 11.08.2024 (Թարմացված է: 18:53 16.10.2024) Հարձակման հետևանքով կոտրվել են բարձրահարկ շենքի պատուհանների ապակիները, վնասվել են պատշգամբները։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զինուժն այս գիշեր կրկին հրթիռակոծել է Կուրսկը։ Խոցված հրթիռների բեկորներն ընկել են ինը հարկանի բնակելի շենքի վրա, հրդեհ է բռնկվել։ Տուժել է 13 մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Տեղեկությունը հայտնում է Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը:
Նա քաղաքի վրա հարձակումը դավաճանական է անվանել՝ հավելելով, որ, բարեբախտաբար, զոհեր չկան։ Մարզպետի պաշտոնակատարը բոլորին խնդրել է հետևել հրթիռների և ԱԹՍ-ների հարձակման վտանգի հրահանգներին։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ղեկավարը հայտնել է, որ բնակելի շենքի կրող կառույցները չեն վնասվել, իսկ հրդեհը մարվել է, փրկվել է 15 մարդ, ևս 30-ը տարհանվել են:
Կուրսկի քաղաքապետ Իգոր Կուցակն իր հերթին տեղեկացրել է, որ շենքի բնակիչները կտեղափոխվեն մերձքաղաքային ճամբարում գտնվող ժամանակավոր տեղավորման կետ, բնակիչներին և վնասված մեքենաների տերերին օգնություն կցուցաբերեն:
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը
կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: