https://arm.sputniknews.ru/20240810/lukashenkvon-hajtararel-e-belarusi-erknqum-khvocvats-ukrainakan-harvatsajin-ats-neri-masin-79328045.html
Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում խոցված ուկրաինական հարվածային ԱԹՍ-ների մասին
Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում խոցված ուկրաինական հարվածային ԱԹՍ-ների մասին
Sputnik Արմենիա
Լուկաշենկոյի խոսքով՝ մոտ մեկ տասնյակ թիրախ է եղել։ 10.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-10T14:04+0400
2024-08-10T14:04+0400
2024-08-10T14:04+0400
ալեքսանդր լուկաշենկո
ուկրաինա
բելառուս
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77962753_0:0:1600:901_1920x0_80_0_0_f9ed654e7e3f0945e87039630f49cd28.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ նախօրեին երեկոյան հանրապետության տարածքում խոցվել են ուկրաինական, ենթադրաբար՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր, մի մասն էլ ոչնչացվել է ռուս գործընկերների կողմից ՌԴ տարածքում:«Երեկ՝ ժամը 18։10-ին, Բելառուսի Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության։ Բանն այն է, որ (մենք կասկածում ենք, որ սա առաջին անգամը չէ), Ուկրաինայի զինված ուժերը խախտել են վարքի բոլոր կանոնները և խախտել են Բելառուսի Հանրապետության օդային տարածքը։ Արևելյան ուղղությամբ, մեզանից շատ մոտ, Կոստյուկովիչի շրջանի մոտ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։Նա հստակեցրել է, որ Ուկրաինայի տարածքից թռչում էին մոտ մեկ տասնյակ թիրախներ։«Խախտելով Բելառուսի օդային տարածքը՝ թռչում էին Ուկրաինայից։ Բելառուսի տարածքի երկնքում մենք ոչնչացրել ենք թիրախները։ Մնացածը փոխանցվել է (մենք Ռուսաստանի հետ միասնական ՀՕՊ ունենք) Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ Ռուսաստանի Գլխավոր շտաբի և Ռուսաստանի Հակաօդային պաշտպանության այդ ուղղության հրամանատարի տեղեկատվության համաձայն՝ այդ թիրախները խոցվել են Յարոսլավլի մերձակայքում»,-ասել է Լուկաշենկոն։Բելառուսի նախագահը հավելել է, որ գիշերը և այսօր առավոտից որոնում են ոչնչացված ԱԹՍ-ների մնացորդները։
ուկրաինա
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77962753_201:0:1600:1049_1920x0_80_0_0_67bc48f36b2f88d125fd539e706079c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր լուկաշենկո, ուկրաինա, բելառուս, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
ալեքսանդր լուկաշենկո, ուկրաինա, բելառուս, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում խոցված ուկրաինական հարվածային ԱԹՍ-ների մասին
Լուկաշենկոյի խոսքով՝ մոտ մեկ տասնյակ թիրախ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ նախօրեին երեկոյան հանրապետության տարածքում խոցվել են ուկրաինական, ենթադրաբար՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր, մի մասն էլ ոչնչացվել է ռուս գործընկերների կողմից ՌԴ տարածքում:
«Երեկ՝ ժամը 18։10-ին, Բելառուսի Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության։ Բանն այն է, որ (մենք կասկածում ենք, որ սա առաջին անգամը չէ), Ուկրաինայի զինված ուժերը խախտել են վարքի բոլոր կանոնները և խախտել են Բելառուսի Հանրապետության օդային տարածքը։ Արևելյան ուղղությամբ, մեզանից շատ մոտ, Կոստյուկովիչի շրջանի մոտ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։
Նա հստակեցրել է, որ Ուկրաինայի տարածքից թռչում էին մոտ մեկ տասնյակ թիրախներ։
«ՀՕՊ ուժերը բերվել են լիարժեք մարտական պատրաստության՝ թիրախները որսալու համար։ Դրանք մոտ մեկ տասնյակ էին։ Օդ են բարձրացել ինքնաթիռներ, ուղղաթիռ։ ՀԿՌՀ միջոցները ևս բերվել են մարտական պատրաստության: Ժամը 19:04-ին մեկուկես կիլոմետր բարձրության և 6,5 կիլոմետր հեռավորության վրա հակաօդային պաշտպանության ուժերը Բելառուսի տարածքի երկնքում ոչնչացրել են մի քանի թիրախ»,-նշել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ բելառուսական կողմը կասկածում է, որ դրանք հարվածային անօդաչուներ են եղել։
«Խախտելով Բելառուսի օդային տարածքը՝ թռչում էին Ուկրաինայից։ Բելառուսի տարածքի երկնքում մենք ոչնչացրել ենք թիրախները։ Մնացածը փոխանցվել է (մենք Ռուսաստանի հետ միասնական ՀՕՊ ունենք) Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ Ռուսաստանի Գլխավոր շտաբի և Ռուսաստանի Հակաօդային պաշտպանության այդ ուղղության հրամանատարի տեղեկատվության համաձայն՝ այդ թիրախները խոցվել են Յարոսլավլի մերձակայքում»,-ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը հավելել է, որ գիշերը և այսօր առավոտից որոնում են ոչնչացված ԱԹՍ-ների մնացորդները։