https://arm.sputniknews.ru/20240810/arnvazn-100-mard-e-zvohvel-gazaji-dprvocum-israjelakan-harvatsi-hetevanqvov-79323135.html
Առնվազն 100 մարդ է զոհվել Գազայի դպրոցում իսրայելական հարվածի հետևանքով
Առնվազն 100 մարդ է զոհվել Գազայի դպրոցում իսրայելական հարվածի հետևանքով
Sputnik Արմենիա
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դպրոցի վրա հարվածը հասցվել է այն պատճառով, որ այնտեղ տեղակայված են եղել ՀԱՄԱՍ-ի մարտիկները: 10.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-10T10:08+0400
2024-08-10T10:08+0400
2024-08-10T10:32+0400
գազայի հատված
իսրայել
զոհ
հրթիռակոծություն
պաղեստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/16/77474405_0:84:1600:984_1920x0_80_0_0_0c1d2a39f59309003291cd4be1665b8a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Առնվազն 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազա քաղաքում դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Press TV հեռուստաալիքը:Զոհվածների թվումկան կանայք և երեխաներ, նրանք այնտեղ են հայտնվել առավոտյան աղոթքի ժամանակ, հաղորդում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը:Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 39,5 հազարը, տուժել է ավելի քան 91 հազարը:Գազայի հատվածը փաստացի բաժանվել է հարավային և հյուսիսային մասերի, Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում Ռաֆախում, որը համարվում է ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը:
գազայի հատված
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/16/77474405_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a1d6741ee1cdadf93b0c777f7cb1f731.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, իսրայել, զոհ, հրթիռակոծություն, պաղեստին
գազայի հատված, իսրայել, զոհ, հրթիռակոծություն, պաղեստին
Առնվազն 100 մարդ է զոհվել Գազայի դպրոցում իսրայելական հարվածի հետևանքով
10:08 10.08.2024 (Թարմացված է: 10:32 10.08.2024) Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դպրոցի վրա հարվածը հասցվել է այն պատճառով, որ այնտեղ տեղակայված են եղել ՀԱՄԱՍ-ի մարտիկները:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Առնվազն 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազա քաղաքում դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Press TV հեռուստաալիքը:
«Հարյուր մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազայի Ալ-Տաբաին դպրոցին Իսրայելի հարվածի հետևանքով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Զոհվածների թվումկան կանայք և երեխաներ, նրանք այնտեղ են հայտնվել առավոտյան աղոթքի ժամանակ, հաղորդում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 39,5 հազարը, տուժել է ավելի քան 91 հազարը:
Գազայի հատվածը փաստացի բաժանվել է հարավային և հյուսիսային մասերի, Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում Ռաֆախում, որը համարվում է ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը: