https://arm.sputniknews.ru/20240809/shinashkhatanqneri-ardjunqum-vnasvel-en-malukhnery-juqvomy-kapi-khapanman-masin-79295447.html
Շինաշխատանքների արդյունքում վնասվել են մալուխները. «Յուքոմը»՝ կապի խափանման մասին
Շինաշխատանքների արդյունքում վնասվել են մալուխները. «Յուքոմը»՝ կապի խափանման մասին
Sputnik Արմենիա
Կենտրոնում ապրող և աշխատող բաժանորդները սոցցանցերում բազմաթիվ բողքներ էին հնչեցնում նշելով, որ կապի խափանումներ են նկատվում: 09.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-09T14:31+0400
2024-08-09T14:31+0400
2024-08-09T14:31+0400
ucom ընկերություն
մալուխ
շինարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1757/89/17578922_0:79:1498:922_1920x0_80_0_0_7859c42de0afc199e875e066d0c2c5cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 7-ին 3-րդ անձի կողմից իրականացվող շինաշխատանանքերի արդյունքում վնասվել են «Յուքոմ» ընկերությանը պատկանող օպտիկամանրաթելային մախուլները:Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են «Յուքոմի» հասարակայնության հետ կապերի վարչությունից:Նշենք, որ օգոստոսի 7-ի երեկոյան և 8-ին առավոտյան ժամերին Կենտրոնում ապրող և աշխատող բաժանորդները սոցցանցերում բազմաթիվ բողոքներ էին հնչեցնում նշելով, որ կապի խափանումներ են նկատվում: Օպերատորի բաժանորդները դժգոհում էին նաև, որ նախապես չեն տեղեկացվել խնդրի մասին:Ընկերությունից նշել են նաև, որ բաժանորդները տարբեր միջոցներով (այդ թվում՝ sms հաղորդագրություններով, «Յուքոմի» պաշտոնական սոցիալական էջերում հրապարակումներով) նախապես տեղեկացվում են հնարավոր խափանումների մասին բոլոր այն դեպքերում, երբ դրանք կապված են պլանային աշխատանքների հետ և կա հստակ նախատեսված ժամանակահատված:Անդրադառնալով կապի հնարավոր խափանումների հաճախակիությանը, ընդգծել են՝ խափանումները կարող են առաջանալ տարբեր պատճառներով և տարբեր ժամանակահատվածներում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1757/89/17578922_83:0:1416:1000_1920x0_80_0_0_d217a5b8b052e8e7158c83f72ce14d1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ucom ընկերություն, մալուխ, շինարարություն
ucom ընկերություն, մալուխ, շինարարություն
Շինաշխատանքների արդյունքում վնասվել են մալուխները. «Յուքոմը»՝ կապի խափանման մասին
Կենտրոնում ապրող և աշխատող բաժանորդները սոցցանցերում բազմաթիվ բողքներ էին հնչեցնում նշելով, որ կապի խափանումներ են նկատվում:
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 7-ին 3-րդ անձի կողմից իրականացվող շինաշխատանանքերի արդյունքում վնասվել են «Յուքոմ» ընկերությանը պատկանող օպտիկամանրաթելային մախուլները:
Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են «Յուքոմի» հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ օգոստոսի 7-ի երեկոյան և 8-ին առավոտյան ժամերին Կենտրոնում ապրող և աշխատող բաժանորդները սոցցանցերում բազմաթիվ բողոքներ էին հնչեցնում նշելով, որ կապի խափանումներ են նկատվում: Օպերատորի բաժանորդները դժգոհում էին նաև, որ նախապես չեն տեղեկացվել խնդրի մասին:
«Մալուխի վնասվելու հետևանքով առաջացել է կապի անհասանելիություն: Այս պահին «Յուքոմի» տեխնիկական թիմն անդադար աշխատում է խնդիրը շտկելու նպատակով: Ցավոք, նմանատիպ վթարներն անխուսափելի են և դրանց հնարավոր կրկնությունը բացառելը հնարավոր չէ: Երբեմն հարցը նաև դուրս է «Յուքոմի» վերահսկողությունից»,- հայտնում են ընկերությունից:
Ընկերությունից նշել են նաև, որ բաժանորդները տարբեր միջոցներով (այդ թվում՝ sms հաղորդագրություններով, «Յուքոմի» պաշտոնական սոցիալական էջերում հրապարակումներով) նախապես տեղեկացվում են հնարավոր խափանումների մասին բոլոր այն դեպքերում, երբ դրանք կապված են պլանային աշխատանքների հետ և կա հստակ նախատեսված ժամանակահատված:
Անդրադառնալով կապի հնարավոր խափանումների հաճախակիությանը, ընդգծել են՝ խափանումները կարող են առաջանալ տարբեր պատճառներով և տարբեր ժամանակահատվածներում: