https://arm.sputniknews.ru/20240809/putinn-operativ-khvorhrdakcutjun-e-anckacrel-rd-akh-mshtakan-andamneri-het-79296783.html
Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ
Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը, որպես կանոն, ամեն ուրբաթ օպերատիվ խորհրդակցություն է անցկացնում Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այս անգամ գլխավոր թեման Կուրսկի... 09.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-09T15:01+0400
2024-08-09T15:01+0400
2024-08-19T14:42+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
կուրսկ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/09/79295090_0:33:1280:753_1920x0_80_0_0_ae859100123b377a43fff0325ff6122b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Բացի այդ, զեկույցով հանդես է եկել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:Խորհրդակցությանը մասնակցել են նաև Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նախագահի` բնապահպանության և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը, ինչպես նաև նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը:Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Շեբեկինոյի բազմաբնակարան շենքին. հրդեհ է բռնկվելԱվելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կուրսկի մարզի Սուջայի շրջանում ակտիվ մարտական գործողություններ իրականացնող ուժերի կուտակում է ընթանում, այնտեղ են ուղարկվել «Գրադ» ՀԿՌՀ-ներ, հրետանային զենքեր, տանկեր, ծանր թրթուրավոր տեխնիկա:«Շարասյուների կազմում, որոնք շարժվում են դեպի առաջադրանքների կատարման շրջաններ, ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են, քարշակվող հրետանային զենքեր, տանկեր, ծանր թրթուրավոր տեխնիկա, «Ուրալ» և «ԿամԱզ» ավտոմեքենաներ»,- ասված է հաղորդագրության մեջ:Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կուրսկի մարզում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման կադրեր է հրապարակել․ ստորաբաժանումները համալրում են ուժերը, որոնք ակտիվ մարտական գործողություններ են վարում ուկրաինական կազմավորումների հետ Սուջայի շրջանում։«Կուրսկի մարզում մարդիկ կրակի տակ են». Միշուստինը հանձնարարականներ է տվել նախարարներին
կուրսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/09/79295090_110:0:1247:853_1920x0_80_0_0_96f3ce7ec0042382375acfaa281da39c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, կուրսկ
ռուսաստան, վլադիմիր պուտին, կուրսկ
Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ
15:01 09.08.2024 (Թարմացված է: 14:42 19.08.2024) ՌԴ նախագահը, որպես կանոն, ամեն ուրբաթ օպերատիվ խորհրդակցություն է անցկացնում Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այս անգամ գլխավոր թեման Կուրսկի մարզում և սահմանակից գոտում տիրող իրավիճակն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Բացի այդ, զեկույցով հանդես է եկել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նախագահի` բնապահպանության և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը, ինչպես նաև նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կուրսկի մարզի Սուջայի շրջանում ակտիվ մարտական գործողություններ իրականացնող ուժերի կուտակում է ընթանում, այնտեղ են ուղարկվել «Գրադ» ՀԿՌՀ-ներ, հրետանային զենքեր, տանկեր, ծանր թրթուրավոր տեխնիկա:
«Շարասյուների կազմում, որոնք շարժվում են դեպի առաջադրանքների կատարման շրջաններ, ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են, քարշակվող հրետանային զենքեր, տանկեր, ծանր թրթուրավոր տեխնիկա, «Ուրալ» և «ԿամԱզ» ավտոմեքենաներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կուրսկի մարզում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման կադրեր է հրապարակել․ ստորաբաժանումները համալրում են ուժերը, որոնք ակտիվ մարտական գործողություններ են վարում ուկրաինական կազմավորումների հետ Սուջայի շրջանում։