https://arm.sputniknews.ru/20240809/erevann-u-baqun-hetadzgel-en-mijancqi-harcy-inch-sparnaliqner-kan-hajastani-hamar-79299370.html
Երևանն ու Բաքուն հետաձգել են «միջանցքի» հարցը. ի՞նչ սպառնալիքներ կան Հայաստանի համար
Երևանն ու Բաքուն հետաձգել են «միջանցքի» հարցը. ի՞նչ սպառնալիքներ կան Հայաստանի համար
Sputnik Արմենիա
Խաղաղության պայմանագրում հաղորդակցությունների հարցը հանելու կողմերի որոշման մեջ փորձագետը լավատեսության առիթ չի տեսնում։ 09.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-09T23:11+0400
2024-08-09T23:11+0400
2024-08-09T23:11+0400
սուրեն սուրենյանց
ստեփան դանիելյան
հայ-ադրբեջանական
հայաստան
ադրբեջան
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
«զանգեզուրի միջանցք»
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135305_0:0:1600:901_1920x0_80_0_0_e127c5a2d98513595b3be258887e0644.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը արժեզրկում են խաղաղության պայմանագիրը՝ երկուստեք համաձայնելով տեքստից հանել հաղորդակցությունների հարցը և դրանով իսկ այն թողնելով անժամկետ ապագային։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի հայտարարությունը և ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը։Ավելի վաղ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ կողմերը համաձայնել են տրանսպորտային երթուղիների հարցը, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը լուծել ավելի ուշ փուլում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Այնուհետև դա հաստատեց նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։Սուրենյանցը սա նոր մարտահրավեր է համարում Երևանի համար։ Ըստ էության, խաղաղության պայմանագիրը, եթե այն ստորագրվի, չի լուծի Հայաստանի կարևորագույն խնդիրը և այնպիսի հարցեր է բաց թողնում, որոնք հետագայում կարող են նոր պատերազմի առիթ դառնալ: Մեր զրուցակիցը նշեց, որ սահմանազատման և սահմանագծման հարցին ավելացել է ևս մեկ երկարատև խնդիր և սպառնալիք:Սուրենյանցի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց սիրելի քաղաքականությունը՝ խնդիրները լուծելու փոխարեն ձգձգել դրանց լուծումը։ Եվ այն փաստը, որ Երևանը համաձայնել է հետաձգել հաղորդակցությունների հարցը, այդ քաղաքականության հերթական դրսևորումն է։Տեսականորեն կարելի է ենթադրել, որ իշխանությունները, հասկանալով, որ առանցքային խնդիրները Հայաստանի համար շահավետ տեսանկյունից լուծելու համար անհրաժեշտ ռեսուրսներ այս պահին չկան, ժամանակ են ձգում երկրի հետագա հզորացման համար, այդ թվում՝ ռազմական բաղադրիչի առումով, որպեսզի հետո խնդրին վերադառնան ուժեղի դիրքերից։ Սակայն Սուրենյանցը նման մոտեցումը անկենսունակ և չարդարացված է համարում։ Շարունակվող շրջափակման, ժողովրդագրական խնդիրների պահպանման պայմաններում միամտություն է ակնկալել, որ Հայաստանը մի քանի տարի հետո ավելի ուժեղ կլինի։ Ինչո՞ւ է Իրանը դեմ «Զանգեզուրի միջանցքին». իրանագետը` Խամենեիի հայտարարության մասինՔաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր հերթին կարծում է, որ Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունն արտացոլում է տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում առկա գլոբալ հակասություններն ու տարաձայնությունները։ Նախ, Ադրբեջանը ներկայումս ինտենսիվ աշխատում է Իրանը Ռուսաստանին կապող Հյուսիս-Հարավ նախագծի վրա։Այդ նախագծին, ինչպես հայտնի է, դեմ են Արևմուտքն ու Թուրքիան։ Երկրորդ՝ Թեհրանը Բաքվին հնարավորություն է տալիս իրանական տարածքով կապ հաստատել Նախիջևանի հետ։ Տարածաշրջանում հիմա բախվում են Արևմուտքի և գլոբալ Հարավի շահերը, և, Դանիելյանի խոսքով, Ադրբեջանը գոնե այս փուլում Հարավի կողմից է խաղում։Քաղաքագետը սխալ է համարում կարծել, թե Հայաստանում երթուղիների, հաղորդակցությունների հարցերը պայմանավորում են Ադրբեջանի հետ հարաբերություններով, այլ կերպ ասած՝ որ դա դիտարկում են բացառապես Երևան-Բաքու հարաբերությունների համատեքստում: Իրականում դա գլոբալ կոնֆիգուրացիայի և գլոբալ գործընթացների մի մասն է: Խոշոր խաղացողների բախում է տեղի ունենում, և որոշումները կայացվում են այդ խաղացողների միջև պայմանավորվածությունների արդյունքում։
ադրբեջան
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135305_129:0:1549:1065_1920x0_80_0_0_83891da42155dad2dce0460db1a7bc84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն սուրենյանց, ստեփան դանիելյան, հայ-ադրբեջանական, հայաստան, ադրբեջան, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, «զանգեզուրի միջանցք», խաղաղության պայմանագիր
սուրեն սուրենյանց, ստեփան դանիելյան, հայ-ադրբեջանական, հայաստան, ադրբեջան, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, «զանգեզուրի միջանցք», խաղաղության պայմանագիր
Երևանն ու Բաքուն հետաձգել են «միջանցքի» հարցը. ի՞նչ սպառնալիքներ կան Հայաստանի համար
Խաղաղության պայմանագրում հաղորդակցությունների հարցը հանելու կողմերի որոշման մեջ փորձագետը լավատեսության առիթ չի տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը արժեզրկում են խաղաղության պայմանագիրը՝ երկուստեք համաձայնելով տեքստից հանել հաղորդակցությունների հարցը և դրանով իսկ այն թողնելով անժամկետ ապագային։ Այս մասին
Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի հայտարարությունը և
ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը։
Ավելի վաղ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ կողմերը համաձայնել են տրանսպորտային երթուղիների հարցը, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը լուծել ավելի ուշ փուլում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Այնուհետև դա հաստատեց նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Սուրենյանցը սա նոր մարտահրավեր է համարում Երևանի համար։ Ըստ էության, խաղաղության պայմանագիրը, եթե այն ստորագրվի, չի լուծի Հայաստանի կարևորագույն խնդիրը և այնպիսի հարցեր է բաց թողնում, որոնք հետագայում կարող են նոր պատերազմի առիթ դառնալ: Մեր զրուցակիցը նշեց, որ սահմանազատման և սահմանագծման հարցին ավելացել է ևս մեկ երկարատև խնդիր և սպառնալիք:
«Մենք ունենք մի իրավիճակ, երբ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը չի երաշխավորում անգամ հաղորդակցությունների ապաշրջափակումը և շրջափակումից երկար սպասված ելքը Հայաստանի համար։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ Ադրբեջանը պահանջում է փոխել Սահմանադրությունը և չի շտապում ստորագրել պայմանագիրը, ապա դա Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգի», նրա նախագծերի ու նախաձեռնությունների, այդ թվում՝ տխրահռչակ «Խաղաղության խաչմերուկի» լիակատար ձախողումն է»,-հավելեց մեր զրուցակիցը։
Սուրենյանցի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց սիրելի քաղաքականությունը՝ խնդիրները լուծելու փոխարեն ձգձգել դրանց լուծումը։ Եվ այն փաստը, որ Երևանը համաձայնել է հետաձգել հաղորդակցությունների հարցը, այդ քաղաքականության հերթական դրսևորումն է։
Տեսականորեն կարելի է ենթադրել, որ իշխանությունները, հասկանալով, որ առանցքային խնդիրները Հայաստանի համար շահավետ տեսանկյունից լուծելու համար անհրաժեշտ ռեսուրսներ այս պահին չկան, ժամանակ են ձգում երկրի հետագա հզորացման համար, այդ թվում՝ ռազմական բաղադրիչի առումով, որպեսզի հետո խնդրին վերադառնան ուժեղի դիրքերից։ Սակայն Սուրենյանցը նման մոտեցումը անկենսունակ և չարդարացված է համարում։ Շարունակվող շրջափակման, ժողովրդագրական խնդիրների պահպանման պայմաններում միամտություն է ակնկալել, որ Հայաստանը մի քանի տարի հետո ավելի ուժեղ կլինի։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր հերթին կարծում է, որ Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունն արտացոլում է տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում առկա գլոբալ հակասություններն ու տարաձայնությունները։ Նախ, Ադրբեջանը ներկայումս ինտենսիվ աշխատում է Իրանը Ռուսաստանին կապող Հյուսիս-Հարավ նախագծի վրա։
Այդ նախագծին, ինչպես հայտնի է, դեմ են Արևմուտքն ու Թուրքիան։ Երկրորդ՝ Թեհրանը Բաքվին հնարավորություն է տալիս իրանական տարածքով կապ հաստատել Նախիջևանի հետ։ Տարածաշրջանում հիմա բախվում են Արևմուտքի և գլոբալ Հարավի շահերը, և, Դանիելյանի խոսքով, Ադրբեջանը գոնե այս փուլում Հարավի կողմից է խաղում։
Նա հիշեցրեց ամերիկացի պաշտոնյաների, մասնավորապես պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության համաձայնագիր ստորագրելու և Սյունիքով միջանցք բացելու անհրաժեշտության մասին: Սակայն Բաքվի պաշտոնյաների հայտարարությունները նշանակում են, որ Ադրբեջանը չի ցանկանում ամերիկյան ծրագրի մաս դառնալ։
Քաղաքագետը սխալ է համարում կարծել, թե Հայաստանում երթուղիների, հաղորդակցությունների հարցերը պայմանավորում են Ադրբեջանի հետ հարաբերություններով, այլ կերպ ասած՝ որ դա դիտարկում են բացառապես Երևան-Բաքու հարաբերությունների համատեքստում: Իրականում դա գլոբալ կոնֆիգուրացիայի և գլոբալ գործընթացների մի մասն է: Խոշոր խաղացողների բախում է տեղի ունենում, և որոշումները կայացվում են այդ խաղացողների միջև պայմանավորվածությունների արդյունքում։