00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շահերի բախում չկա՞. նախարարությունը` Տերյանի կնոջ աշխատավայրի հետ կապված աղմուկի մասին

© Photo«Արագած» ներդրումային ծրագիրը
«Արագած» ներդրումային ծրագիրը - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2024
Բաժանորդագրվել
Ընդգծվում է, որ հրապարակված նյութում գնահատողական դատողություններով փորձ է արվում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի բարի համբավն արատավորել, ինչը կունենա նաև իր իրավական գնահատականները։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի կինը` Յուիա Տերյանը, որն աշխատում է «Ռիդ» ընկերությունում, որևէ առնչություն չունի «Արագած» ներդրումային ծրագրի հետ։ Այստեղ չի կարող շահերի բախում լինել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նշենք, որ «Սիվիլնեթը» ավելի վաղ պարզել էր, որ «Ռիդ» ընկերության «Արագած» ներդրումային ծրագրի հաստատումից 2 ամիս անց Տերյանի կինը` Յուլիա Տերյանը, աշխատանքի է անցել այդ ընկերությունում։ Այս մասին է վկայում Նարեկ Տերյանի նախորդ տարվա եկամուտների ու ծախսերի հայտարարագիրը։ Փորձագետները սա ակնհայտ շահերի բախում են համարում, քանի որ Տերյանը «Արագած» ներդրումային ծրագրի համակարգողն է և իր որոշիչ ձայնն է ունեցել ծրագրի հաստատման հարցում։
««Արագած» ներդրումային ծրագրի քննարկումները պետական գերատեսչությունների հետ, մասնավորապես՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, «Ռիդ» ՍՊ Ընկերութունը նախաձեռնել էր դեռ 2019թվականին, երբ պարոն Տերյանը չէր էլ պաշտոնավարում։ Նա նշանակվել է 2021 թակականից։ Ինչ վերաբերում է տիկին Տերյանին, ապա նա «Ռիդ» ՍՊ ընկերությունում իրականացնում է վերոնշյալ ծրագրի հետ որևէ առնչություն չունեցող պարտականություններ, որոշումների կայացման վրա չունի որևէ ազդեցություն, հետևաբար տվյալ պարագայում չի կարող առաջանալ շահերի բախում»,– հայտնեցին նախարարությունից։
Ընդգծվում է, որ հրապարակված նյութում գնահատողական դատողություններով փորձ է արվում պարոն Տերյանի բարի համբավն արատավորել, ինչը, ըստ էության, ապարդյուն գործադրված ջանք է և կունենա նաև իր իրավական գնահատականները։
Հավելենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի և նրա կնոջ մասին մամուլի հետաքննությունը, սակայն վարույթ դեռ չի հարուցել։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2023 թվականի մարտի 2-ին hավանություն տվեց «ՌԻԴ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին։
Լրահոս
0