https://arm.sputniknews.ru/20240808/nerkajanum-en-finansakan-karujcic-hajtnum-shahumneri-masin-kb-n-zgushacnum-e-chkhabvel-79278460.html
Ներկայանում են ֆինանսական կառույցից, հայտնում շահումների մասին․ ԿԲ-ն զգուշացնում է չխաբվել
Ներկայանում են ֆինանսական կառույցից, հայտնում շահումների մասին․ ԿԲ-ն զգուշացնում է չխաբվել
Sputnik Արմենիա
Քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին տիրանալու համար կեղծ պատմություններ են հորինում խոշոր շահումների, աշխատանքի առաջարկների մասին։ 08.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-08T21:11+0400
2024-08-08T21:11+0400
2024-08-08T21:12+0400
կենտրոնական բանկ (կբ)
խարդախություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926546_0:0:1600:901_1920x0_80_0_0_2ac8d50340d336c182e896019213e04f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը: ՀՀ կենտրոնաբան բանկը հորդորում է քաղաքացիներին զգոն լինել և որևէ անձի չտրամադրել անձնական, բանկային տվյալներ, մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներով, չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։Քաղաքացիներին մոլորեցնելու համար տարբեր պատմություններ են հորինվում, իբրև թե խոշոր շահում ունեն, աշխատանքի, տարբեր փաթեթների վերաբերյալ առաջարկներ են ուղարկում և այլն, տարբեր շփոթեցնող հնարքների դիմում։Նշենք, որ օրեր առաջ Հայկական Կարմիր խաչը հաղորդագրություն տարածեց, որ ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրամադրման կեղծ նպատակով անձնական և բանկային տվյալներ հավաքագրում։ Կազմակերպությունից հատկապես կոչ էին անում զգոն լինել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926546_55:0:1479:1068_1920x0_80_0_0_015aca81873821174b341936649a1bb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), խարդախություն
կենտրոնական բանկ (կբ), խարդախություն
Ներկայանում են ֆինանսական կառույցից, հայտնում շահումների մասին․ ԿԲ-ն զգուշացնում է չխաբվել
21:11 08.08.2024 (Թարմացված է: 21:12 08.08.2024) Քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին տիրանալու համար կեղծ պատմություններ են հորինում խոշոր շահումների, աշխատանքի առաջարկների մասին։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:
ՀՀ կենտրոնաբան բանկը հորդորում է քաղաքացիներին զգոն լինել և որևէ անձի չտրամադրել անձնական, բանկային տվյալներ, մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներով, չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։
«Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին»,- նշված է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ։
Քաղաքացիներին մոլորեցնելու համար տարբեր պատմություններ են հորինվում, իբրև թե խոշոր շահում ունեն, աշխատանքի, տարբեր փաթեթների վերաբերյալ առաջարկներ են ուղարկում և այլն, տարբեր շփոթեցնող հնարքների դիմում։
Նշենք, որ օրեր առաջ
Հայկական Կարմիր խաչը հաղորդագրություն տարածեց, որ ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրամադրման կեղծ նպատակով անձնական և բանկային տվյալներ հավաքագրում։ Կազմակերպությունից հատկապես կոչ էին անում զգոն լինել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։