00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաստանավի կարիք չկա. Գևորգ Պապոյանը` Լարսի այլընտրանքի մասին

© SputnikԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2024
Գևորգ Պապոյան
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` ՀՀ տնտեսվարողները նախընտրում են Լարսի ճանապարհից օգտվել, թեկուզ հերթերի պարագայում։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանը լաստանավի կարիք այլևս չունի, քանի որ Ռուսաստանը Վերին Լարսի թողունակությունը մեծացրել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նշենք, որ լաստանավային հաղորդակցությունը պետք է Վերին Լարսի անցակետի այլընտրանք դառնար և թույլ տար հայկական բեռները հասցնել Ռուսաստան։
Նախարարի խոսքով` երբ Լարսում թողունակության խնդիր կար, այդ ժամանակ է լաստանավն անհրաժեշտ եղել, տնտեսվարողներն էլ օգտվել են դրանից։ Նա շեշտեց, որ դա կարճ է տևել, քանի որ զուգահեռ Լարսի թողունակությունն ավելացել է։
«Լաստանավին զուգահեռ Ռուսաստանը մեծացրել է թողունակությունը Լարսի միջոցով։ Լաստանավը վարձակալված է եղել, հիմա դրա կարիքը չկա։ Լաստանավ վարձակալելն արդեն նպատակահարմար չէ։ Մեր տնտեսվարողները շարունակում են օգտվել Լարսի ճանապարհից, թեկուզ հերթերի միջոցով նախընտրում են դա։ Այդ հերթերը, իմ կարծիքով, առաջիկայում կքչանան, և խնդիրը կլուծվի»,- նշեց Պապոյանը։
Նախարարն ընդգծեց` լաստանավ վարձակալելը Հայաստանի Հանրապետության համար պահեստային տարբերակ է։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը դեռ հունվարին հայտնել էր, որ լաստանավային հաղորդակցությունը գործարկվել և աշխատել է մի քանի ամիս, քանի որ այն արտահանողների և ներմուծողների համար բավարար հետաքրքրություն չի առաջացրել։
Լրահոս
0