00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կես միլիոն դոլարի պարտատոմս, անշարժ գույքեր․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և կնոջ ունեցվածքը

Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2024
Բաժանորդագրվել
Ամուսինները ավելի քան 1.5 մլն դոլարի ավանդներ ունեն «Արդշինբանկում», որից ստանում են հազարավոր դոլարների եկամուտներ։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ավելի քան մեկ միլիոն դոլարի պարտատոմսեր, միլիոնավոր դոլարների ավանդներ, անշարժ գույքեր և այլն․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու կինը՝ Աննա Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել 2023 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը: Հայտարագրի մանրամասները հրապարակել է armtimes.com-ը։
Հայտարարագրերն ուշագրավ թվեր են ներկայացնում Գրիգորյանների ունեցվածքի վերաբերյալ։
ՀՀ փոխվարչապետը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն՝ իր տնտեսական շինություններով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, նաև՝ հողամաս, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ կրկին համատեղ սեփականությամբ բնակարան, երկու ավտոտնակ։ Նշված բոլոր անշարժ գույքերը տարեվերջին պահպանվել են։
Իհարկե, տպավորիչը պարտատոմսերն ու ավանդներն են՝ փոխվարչապետը 2023 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ձեռք է բերել 511 հազար 700 դոլար արժեքով պարտատոմսեր, իսկ բանկային ավանդները կազմել են 525 հազար դոլար, 40 միլիոն դրամ։
«Փոխվարչապետի դրամական միջոցները, ըստ հայտարարագրի, տվյալ տարվա սկզբին կազմել են 37.02 դոլար և 3 միլիոն 004 հազար 712.6 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 0 դոլար, 4 միլիոն 606 հազար 097.4 դրամ։ Կանխիկ միջոցները եղել են 70 միլիոն դրամ։ Մհեր Գրիգորյանի ընդհանուր եկամուտները տարվա ընթացքում կազմել են 29 միլիոն 977 հազար 617.1 դրամ»,- գրում է պարբերականը։
Ընդհանուր եկամուտներից 327 հազար 943.71 դրամը նա ստացել է «Արդշինբանկից» որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում, կրկին որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում նույն տեղից՝ 14 հազար 523.12 դոլար։ 24 միլիոն 019 հազար 205 դրամ էլ նրա աշխատավարձն է։
Փոխվարչապետի կինը՝ Աննա Գրիգորյանը հայտարարագրել է Երևանի կենտրոնում համատեղ սեփականությամբ բնակարան, երկու ավտոտնակ, ևս մեկ բնակարան էլ կենտրոնում որպես միանձնյա սեփականություն։ Նա 2023 թվականին 171 միլիոն 800 հազար դրամով ձեռք է բերել միանձնյա սեփականությամբ հողամաս Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, ունի 2016 թվականի արտադրության «Մերսեդես բենս» մակնիշի ավտոմեքենա։
Փոխվարչապետի կնոջ բանկային միջոցներն առավել տպավորիչ են․ նա ունի բանկային ավանդներ՝ 500 հազար դոլար և 500 հազար եվրո։ Դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 325 հազար 643.7 դրամ, և 1 հազար 699.41 եվրո, որոնք տարեվերջին դարձել են 1 միլիոն 127 հազար 816.9 դրամ, և 10․25 եվրո։
Հայաստանցիները երկու օրում մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք են գնել Դուբայում
Աննա Գրիգորյանի տարվա ընդհանուր եկամուտները 7 միլիոն 106 հազար 011.69 դրամ, 5 հազար 020.89 եվրոն և 12 հազար 902.04 դոլարն էլ՝ որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում «Արդշինբանկից»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակվել էր նաև ԱԺ ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ խոիստ տպավորիչ ունեցվածքի հայտարարագիրը՝ 17 անշարժ գույքերով, միլիոնավոր դոլարների կարողությամբ։
Լրահոս
0