https://arm.sputniknews.ru/20240808/iravapahnery-dimakavvorvats-mtel-en-nvoratusci-aliki-tun-ev-khvoshvor-gumar-argravel-zlm-79258511.html
Իրավապահները դիմակավորված մտել են «Նորատուսցի Ալիկի» տուն և խոշոր գումար առգրավել. ԶԼՄ
Իրավապահները դիմակավորված մտել են «Նորատուսցի Ալիկի» տուն և խոշոր գումար առգրավել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցի տեղեկություններով` իրավապահներին խիստ կասկածելի է թվացել գումարի չափը։ 08.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-08T14:09+0400
2024-08-08T14:09+0400
2024-08-08T14:11+0400
հայաստան
գումար
մեղադրանք
նորատուսցի ալիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/1277/91/12779156_0:57:1079:664_1920x0_80_0_0_b9d599f09d6fe2fb835a86fd1c714a70.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Իրավապահները դիմակավորված մտել են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» տուն և առգրավել նրա հորը պատկանող գումարները: Տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։Լրատվամիջոցը նշում է, որ իրավապահները քրեական հեղինակությանը հիշել են հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի ունեցած սպանությունից ու սպանության փորձից հետո (սպանվել է Սևան համայնքի ավագանու անդամ Արսեն Աֆիյանը, և կալանքի տակ են գտնվում «Նորատուսցի Ալիկի» եղբորորդին՝ Լևոն Բանդուրյանը, և ևս երկու անձ):«Այս աղմկահարույց դեպքից հետո իրավապահները հիշեցին «Նորատուսցի Ալիկին» ու մտան նրան պատկանող ընկերություններ՝ խուզարկությունների, հիմա էլ մտել են նրա տուն»,– գրում է կայքը և հիշեցնում, թե նախաքննական մարմինը ինչ քրեական վարույթի շրջանակում է փնտրում Ալիկ Բանդուրյանին։Այս տարվա հուլիսին հայտնի դարձավ, որ քրեական ենթամշակույթի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկը «Նորատուսցի Ալիկն» է։Նրանցից մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից), մյուս երկուսի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելը կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1277/91/12779156_60:0:1019:719_1920x0_80_0_0_614f07fecf8cb89c60bacc8a65df4fb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գումար, մեղադրանք, նորատուսցի ալիկ
հայաստան, գումար, մեղադրանք, նորատուսցի ալիկ
Իրավապահները դիմակավորված մտել են «Նորատուսցի Ալիկի» տուն և խոշոր գումար առգրավել. ԶԼՄ
14:09 08.08.2024 (Թարմացված է: 14:11 08.08.2024) Լրատվամիջոցի տեղեկություններով` իրավապահներին խիստ կասկածելի է թվացել գումարի չափը։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Իրավապահները դիմակավորված մտել են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» տուն և առգրավել նրա հորը պատկանող գումարները: Տեղեկությունը հայտնում է
ArmLur.am–ը։
Ըստ կայքի` տանը մեծ գումար է եղել, ինչը իրավապահներին խիստ կասկածելի է թվացել, ու այն առգրավել են:
Լրատվամիջոցը նշում է, որ իրավապահները քրեական հեղինակությանը հիշել են հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի ունեցած սպանությունից ու սպանության փորձից հետո (սպանվել է Սևան համայնքի ավագանու անդամ Արսեն Աֆիյանը, և կալանքի տակ են գտնվում
«Նորատուսցի Ալիկի» եղբորորդին՝ Լևոն Բանդուրյանը, և ևս երկու անձ):
«Այս աղմկահարույց դեպքից հետո իրավապահները հիշեցին «Նորատուսցի Ալիկին» ու մտան նրան պատկանող ընկերություններ՝ խուզարկությունների, հիմա էլ մտել են նրա տուն»,– գրում է կայքը և հիշեցնում, թե նախաքննական մարմինը ինչ քրեական վարույթի շրջանակում է փնտրում Ալիկ Բանդուրյանին։
Այս տարվա հուլիսին հայտնի դարձավ, որ քրեական ենթամշակույթի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկը «Նորատուսցի Ալիկն» է։
Նրանցից մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից), մյուս երկուսի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելը կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը):