00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կարող է միանալ ռուսական ԲՐԻԿՍ Bridge հարթակին

© Sputnik / Aram NersesyanՎիսենտե Բարիենտոս
Վիսենտե Բարիենտոս - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2024
Վիսենտե Բարիենտոս
Բաժանորդագրվել
Փորձագետները Երևանին խորհուրդ են տալիս նախանշել այն նպատակները, որոնք տեղավորվում են ԲՐԻԿՍ+ -ի խնդիրների մեջ։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանը կարող է միանալ ԲՐԻԿՍ Bridge հարթակին, որը նախատեսված է ԲՐԻԿՍ երկրների միջև անդրսահմանային վճարումների համար: Այս մասին հայտարարեց բրազիլացի պրոֆեսոր, ԲՐԻԿՍ կենտրոնի նախագահ Վիսենտե Բարիենտոսը Երևանում «Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոնները ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ» համաժողովի ժամանակ։
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը 2024 թվականի հունիսի 10-ին հայտարարեց ԲՐԻԿՍ Bridge (այլընտրանք է Swift-ին) հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է ԲՐԻԿՍ-ի երկրների միջև անդրսահմանային վճարումներ իրականացնելու համար: Նախաձեռնությունն ուղղված է ֆինանսական գործարքների արագության և մատչելիության բարձրացմանը, ինչպես նաև պատժամիջոցների դաշտից դուրս կայուն հաշվարկների ապահովմանը:
«Նախագիծը կներկայացվի հոկտեմբերին։ Ձեր երկիրը նույնպես կարող է իր ֆինանսական հարթակը զարգացնել և առաջարկել: Առավել ևս, որ Հայաստանը մեծ ներուժ ունի ֆինանսական և բանկային ոլորտի զարգացման գործում»,-ասաց Բարիենտոսը։
Նրա խոսքով՝ երկիրը կարող է կարևոր դեր խաղալ ԲՐԻԿՍ+-ի ներսում անդրսահմանային վճարումների հետ կապված խնդիրների լուծման գործում: ԲՐԻԿՍ+ երկրների հիմնական խնդիրներից է համատեղ քաղաքականության մշակումը՝ համատեղ համաշխարհային, ֆինանսական և տնտեսական ճարտարապետությունը բարեփոխելու համար։
Մասնավորապես վերջին երկու տարիներին զգալիորեն կրճատվել է դոլարի և եվրոյի օգտագործումը ԲՐԻԿՍ-ի մասնակիցների միջև առևտրում։ Դա հանգեցրել է մասնակից երկրների միջև հաշվարկներում ազգային արժույթների դերի աճի։ Սակայն պատժամիջոցների ֆոնին ԲՐԻԿՍ+-ի ներսում անդրսահմանային վճարումների ոլորտում դժվարությունները պահպանվում են։
Հայաստանը կարող է կարևոր օղակ դառնալ ԲՐԻԿՍ-ի և Եվրոպայի լոգիստիկ շղթաներում. Շաստրի
«Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ այդ խնդիրների լուծման գործում։ Հաշվի առնելով ԲՐԻԿՍ+-ի երկու մասնակիցների (Ռուսաստան և Իրան) աշխարհագրական հարևանությունը` ֆինանսական և բանկային ծառայությունները կարող են հիմք հանդիսանալ երկրի բարեկեցության համար»,-ասաց Բարիենտոսը:
Պրոֆեսորը կարծում է, որ Հայաստանը պետք է ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման ռազմավարություն մշակի:
Նա օրինակ բերեց փոքր բնական պաշարներ ունեցող երկրները՝ Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Սինգապուրը, Իռլանդիան, Ուրուգվայը։ Այդ երկրներում բարեկեցության հիմք են դարձել ֆինանսական ռեսուրսները, այդպես կարող է լինել նաև Հայաստանում։
Բարիենտոսը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը դինամիկ զարգանում է, գյուղատնտեսությանը բաժին է ընկնում ավելի քան 31 տոկոսը, արդյունաբերությանը՝ 22 տոկոսը: Նա կարծում է, որ Հայաստանը կարող է նաև տրանսպորտային-լոգիստիկ հանգույց դառնալ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և զբոսաշրջության խթանման համար՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը:
Լրահոս
0