00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում չոր նավահանգիստ կառուցելու ծրագիրը հարցականի տա՞կ է. Պապոյանի պարզաբանումը

Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարը շեշտում է, որ երբ Հայաստանը ճիշտ կհամարի մտնել գործընթացի մեջ, այդ ժամանակ էլ կմտնի։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Գյումրիում չոր նավահանգիստ կառուցելու ծրագրի հետ կապված կա տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Չոր նավահանգստի հետ կապված կա տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, որտեղ նշված է, որ որոշակի պայմանների առկայության դեպքում այդ նախագիծն արդյունավետ է, և որոշակի պայմանների դեպքում` ոչ։ Բնականաբար, մենք հետևում ենք գործընթացներին։ Այն պահին, երբ մենք կհամարենք, որ նպատակահարմար է մտնել այդ գործընթացի մեջ, կմտնենք»,–ասաց նախարարը։
Նկատառմանը, որ այդ ծրագիրն առաջ էր քաշել էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, Պապոյանը հակադարձեց` դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերն են։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել էր, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։
Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։
Հնարավոր է` Հնդկաստանը ներգրավվի Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում
Նախնական գնահատումների համաձայն` նախագիծը կպահանջի 70-90 մլն դոլարի ներդրում, իսկ շինարարությունը կտևի մինչև 12 ամիս։
Լրահոս
0