https://arm.sputniknews.ru/20240808/hajastany-karvogh-e-mianal-rusakan-briks-bridge-hartakin-79273171.html
Հայաստանը կարող է միանալ ռուսական ԲՐԻԿՍ Bridge հարթակին
Հայաստանը կարող է միանալ ռուսական ԲՐԻԿՍ Bridge հարթակին
Sputnik Արմենիա
Փորձագետները Երևանին խորհուրդ են տալիս նախանշել այն նպատակները, որոնք տեղավորվում են ԲՐԻԿՍ+ -ի խնդիրների մեջ։ 08.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-08T19:04+0400
2024-08-08T19:04+0400
2024-08-08T19:06+0400
հայաստան
բրիկս
բանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/08/79249203_0:84:1600:984_1920x0_80_0_0_3873d118630c451fa10ad73d1d47302a.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանը կարող է միանալ ԲՐԻԿՍ Bridge հարթակին, որը նախատեսված է ԲՐԻԿՍ երկրների միջև անդրսահմանային վճարումների համար: Այս մասին հայտարարեց բրազիլացի պրոֆեսոր, ԲՐԻԿՍ կենտրոնի նախագահ Վիսենտե Բարիենտոսը Երևանում «Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոնները ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ» համաժողովի ժամանակ։Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը 2024 թվականի հունիսի 10-ին հայտարարեց ԲՐԻԿՍ Bridge (այլընտրանք է Swift-ին) հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է ԲՐԻԿՍ-ի երկրների միջև անդրսահմանային վճարումներ իրականացնելու համար: Նախաձեռնությունն ուղղված է ֆինանսական գործարքների արագության և մատչելիության բարձրացմանը, ինչպես նաև պատժամիջոցների դաշտից դուրս կայուն հաշվարկների ապահովմանը:Նրա խոսքով՝ երկիրը կարող է կարևոր դեր խաղալ ԲՐԻԿՍ+-ի ներսում անդրսահմանային վճարումների հետ կապված խնդիրների լուծման գործում: ԲՐԻԿՍ+ երկրների հիմնական խնդիրներից է համատեղ քաղաքականության մշակումը՝ համատեղ համաշխարհային, ֆինանսական և տնտեսական ճարտարապետությունը բարեփոխելու համար։Մասնավորապես վերջին երկու տարիներին զգալիորեն կրճատվել է դոլարի և եվրոյի օգտագործումը ԲՐԻԿՍ-ի մասնակիցների միջև առևտրում։ Դա հանգեցրել է մասնակից երկրների միջև հաշվարկներում ազգային արժույթների դերի աճի։ Սակայն պատժամիջոցների ֆոնին ԲՐԻԿՍ+-ի ներսում անդրսահմանային վճարումների ոլորտում դժվարությունները պահպանվում են։Հայաստանը կարող է կարևոր օղակ դառնալ ԲՐԻԿՍ-ի և Եվրոպայի լոգիստիկ շղթաներում. Շաստրի«Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ այդ խնդիրների լուծման գործում։ Հաշվի առնելով ԲՐԻԿՍ+-ի երկու մասնակիցների (Ռուսաստան և Իրան) աշխարհագրական հարևանությունը` ֆինանսական և բանկային ծառայությունները կարող են հիմք հանդիսանալ երկրի բարեկեցության համար»,-ասաց Բարիենտոսը:Պրոֆեսորը կարծում է, որ Հայաստանը պետք է ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման ռազմավարություն մշակի:Բարիենտոսը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը դինամիկ զարգանում է, գյուղատնտեսությանը բաժին է ընկնում ավելի քան 31 տոկոսը, արդյունաբերությանը՝ 22 տոկոսը: Նա կարծում է, որ Հայաստանը կարող է նաև տրանսպորտային-լոգիստիկ հանգույց դառնալ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և զբոսաշրջության խթանման համար՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/08/79249203_89:0:1512:1067_1920x0_80_0_0_88afc4a19e4f68fbe2a50676ba9533e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բրիկս, բանկ
Հայաստանը կարող է միանալ ռուսական ԲՐԻԿՍ Bridge հարթակին
19:04 08.08.2024 (Թարմացված է: 19:06 08.08.2024) Փորձագետները Երևանին խորհուրդ են տալիս նախանշել այն նպատակները, որոնք տեղավորվում են ԲՐԻԿՍ+ -ի խնդիրների մեջ։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik.
Հայաստանը կարող է միանալ ԲՐԻԿՍ Bridge հարթակին, որը նախատեսված է ԲՐԻԿՍ երկրների միջև անդրսահմանային վճարումների համար: Այս մասին հայտարարեց բրազիլացի պրոֆեսոր, ԲՐԻԿՍ կենտրոնի նախագահ Վիսենտե Բարիենտոսը Երևանում «Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոնները ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ» համաժողովի ժամանակ։
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը 2024 թվականի հունիսի 10-ին հայտարարեց ԲՐԻԿՍ Bridge (այլընտրանք է Swift-ին) հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է ԲՐԻԿՍ-ի երկրների միջև անդրսահմանային վճարումներ իրականացնելու համար: Նախաձեռնությունն ուղղված է ֆինանսական գործարքների արագության և մատչելիության բարձրացմանը, ինչպես նաև պատժամիջոցների դաշտից դուրս կայուն հաշվարկների ապահովմանը:
«Նախագիծը կներկայացվի հոկտեմբերին։ Ձեր երկիրը նույնպես կարող է իր ֆինանսական հարթակը զարգացնել և առաջարկել: Առավել ևս, որ Հայաստանը մեծ ներուժ ունի ֆինանսական և բանկային ոլորտի զարգացման գործում»,-ասաց Բարիենտոսը։
Նրա խոսքով՝ երկիրը կարող է կարևոր դեր խաղալ ԲՐԻԿՍ+-ի ներսում անդրսահմանային վճարումների հետ կապված խնդիրների լուծման գործում: ԲՐԻԿՍ+ երկրների հիմնական խնդիրներից է համատեղ քաղաքականության մշակումը՝ համատեղ համաշխարհային, ֆինանսական և տնտեսական ճարտարապետությունը բարեփոխելու համար։
Մասնավորապես վերջին երկու տարիներին զգալիորեն կրճատվել է դոլարի և եվրոյի օգտագործումը ԲՐԻԿՍ-ի մասնակիցների միջև առևտրում։ Դա հանգեցրել է մասնակից երկրների միջև հաշվարկներում ազգային արժույթների դերի աճի։ Սակայն պատժամիջոցների ֆոնին ԲՐԻԿՍ+-ի ներսում անդրսահմանային վճարումների ոլորտում դժվարությունները պահպանվում են։
«
Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ այդ խնդիրների լուծման գործում։ Հաշվի առնելով ԲՐԻԿՍ+-ի երկու մասնակիցների (Ռուսաստան և Իրան) աշխարհագրական հարևանությունը` ֆինանսական և բանկային ծառայությունները կարող են հիմք հանդիսանալ երկրի բարեկեցության համար»,-ասաց Բարիենտոսը:
Պրոֆեսորը կարծում է, որ Հայաստանը պետք է ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման ռազմավարություն մշակի:
Նա օրինակ բերեց փոքր բնական պաշարներ ունեցող երկրները՝ Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Սինգապուրը, Իռլանդիան, Ուրուգվայը։ Այդ երկրներում բարեկեցության հիմք են դարձել ֆինանսական ռեսուրսները, այդպես կարող է լինել նաև Հայաստանում։
Բարիենտոսը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը դինամիկ զարգանում է, գյուղատնտեսությանը բաժին է ընկնում ավելի քան 31 տոկոսը, արդյունաբերությանը՝ 22 տոկոսը: Նա կարծում է, որ Հայաստանը կարող է նաև տրանսպորտային-լոգիստիկ հանգույց դառնալ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և զբոսաշրջության խթանման համար՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը: