00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2025–ի մարտին պարզ կլինի` որ ընկերությունը ՀՀ–ում կտրամադրի կենսաչափական անձնագրեր

© Sputnik / Aram NersesyanԱնձնագիր
Անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2024
Բաժանորդագրվել
ՀՀ ՆԳ փոխնախարարնի խոսքով` այս կարգավորումը թույլ կտա ավելի որակյալ իրականացնել գործընթացը և ընտրել լավագույն ծառայություններ իրականացնող մատակարարին։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր տրամադրելու ծրագրի մրցութային 2–րդ և վերջնական փուլի հարցերը կկարգավորվեն կառավարության` այսօր ընդունած որոշմամբ։
ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով` այս կարգավորումը թույլ կտա ավելի որակյալ իրականացնել գործընթացը և ընտրել լավագույն ծառայություններ իրականացնող մատակարարին։
Նոր կենսաչափական անձնագիրը կտարբերվի դիզայնով, էջերի քանակով ու արժեքով. Ֆիդանյան
Նրա խոսքով` առաջին փուլը հաղթահարած ու որակավորում ստացած երեք ընկերություններից (որոնցից երկուսը գերմանական է, մեկը` ֆրանսիական) պետք է ընտրվի մեկը։
«Հիմա բանակցությունների փուլն է։ Հայտատուներից կա խնդրանք, որպեսզի մի փոքր երկարաձգվի իրենց կողմից վերջնական առաջադրանքների և խնդիրների հետ կապված փուլը։ Այս ընթացքում մեր կողմից ներկայացվելիք առաջարկը մենք շատ ավելի գրագետ կձևակերպենք և վերջնական, քանի որ այս փուլը ամենակարևորն է, որի դեպքում սխալվելու իրավունք չունենք։ Այս պահին ընկերությունների հետ քննարկում ենք ենթակառուցվածքների հարցը, թե որտեղ պետք է ծառայությունը մատուցվի, որտեղ պետք է լինի սերվերային տնտեսությունը, ինչպես պետք է իրականացվի արտադրական գործընթացը»,– նշեց փոխնախարարը։
Սարգսյանն ավելացրեց, որ քննարկվում են նաև հավելյալ արժեքի դիմաց հավելյալ ծառայություններ մատուցելու հարցը` ավելի սեղմ ժամկետներում ստանալու տվյալ ծառայությունը, ինչպես նաև ՀՀ–ում 24/7 ռեժիմով աշխատող առնվազն մեկ գրասենյակ ունենալու հարցը։
«Այս գործընթացը ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացի տրամաբանության մեջ է ու կարևոր հենասյունային ուղղություն է։ Անվտանգության կանոններ ենք նախատեսում, որոնք կբավարարեն ամենաբարձր ստանդարտներին»,– ասաց փոխնախարարը։
«Էշ, մի սատկի, գարուն կգա». ե՞րբ հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր տրամադրել
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի վերջին մրցույթի վերջնական առաջարկն արդեն կլինի, իսկ մրցույթի մասնակից գործընկերները մինչև տարեվերջ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց վերջնական առաջարկը։ Ըստ այդմ` 2025 թ–ի սկզբին արդեն կսկսվի գնահատման գործընթացը, և եթե այն հարթ ընթանա, առանց բողոքարկումների, ապա 2025 թ–ի մարտին կունենանք նաև հաղթող ընկերություն, որին կհաջորդի պայմանագրի կնքումը։
Այնուհետեև հաղթած ընկերությունը մեկ տարի ժամանակ կունենա, որպեսզի ենթակառուցվածքները բերի այն վիճակին, ինչ նախատեսված է պայմանագրով և ըստ այդմ` 10 տարի ժամկետով կկարողանա քաղաքացիներին մատուցել ծառայություններ։
«Խնդրում եմ` զգուշավորությամբ վերբերվենք այս ժամկետներին, քանի որ մրցույթի փուլում ենք գտնվում և շատ ու շատ հարցեր, այդ թվում` բողոքարկում, կարող է ի հայտ գալ»,– ընդգծեց Սարգսյանը։
ՆԳ փոխնախարարը նաև ասաց, որ այսօր անձնագրային ծառայությունները մատուցվում են հիմնականում ոստիկանության շենքերում տեղակայված սենյակներում, ինչը նորմալ չէ։ Այդ պատճառով դրանք կտեղափոխվեն մասնավոր ընկերության կողմից շահագործող շենք` վարձակալության հիմունքներով։
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիների կենսաչափական անձնագրերն ու ID քարտերը տպագրում էր լեհական PWPW ընկերությունը (Polska Wytwornia Papierów Wartośćiowych): 2017 թվականին Հայաստանի ոստիկանության հետ պայմանագրի ժամկետը լրացել է, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով հերթական տենդերը հետաձգվել է։ Նոր փաստաթղթերը կսկսեն տպագրվել 2022 թվականից ոչ շուտ։ Այդ պատճառով այն քաղաքացիների համար, որոնց անձնագրերի կամ ID-քարտերի ժամկետը լրանում է 2021 թվականի ընթացքում, փաստաթղթերը մեխանիկորեն կերկարաձգեն մինչև 2022 թվականը։ Այդ ժամանակ իշխանությունը հույս ունի պայմանագիր կնքել նոր մատակարարի հետ. նոր նմուշի անձնագրերի դիզայնի մրցույթն արդեն հայտարարվել է։
Հիշեցնենք` կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրն այժմ տրվում է 15-րդ աշխատանքային օրը, փաստաթղթի համար գանձվող պետական տուրքը 25 000 դրամ է։
Լրահոս
0