00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սերբական Ղարաբաղի» կարճ և ուսանելի պատմությունը

© AP Photo / Marjan VuceticՆԱՏՕ–ի ուժերը Կոսովոյում
ՆԱՏՕ–ի ուժերը Կոսովոյում - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2024
ՆԱՏՕ–ի ուժերը Կոսովոյում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գրեթե 30 տարի առաջ՝ 1995 թվականի օգոստոսին, խորվաթները ուժով վերացրին, այսպես կոչված՝ Կրաինայի Սերբական Հանրապետությունը, որը հռչակվել էր դրանից ընդամենը 4 տարի առաջ։ Մենք՝ հայերս, կատարյալ անուշադրության մատնեցինք այդ իրադարձությունը, քանզի վայելում էինք հաղթանակը Արցախյան առաջին պատերազմում, և լիահույս էինք, որ շատ շուտով միջազգային հանրությունը կճանաչի անկախ Արցախը։ Ափսոս, կարող էինք օգտակար դասեր քաղել, մանավանդ որ Սերբական Կրաինայի պատմությունը ճիշտ ու ճիշտ Արցախի Հանրապետության պատմությունն է՝ արագացված տարբերակով։
Հիշում եք երևի, հենց սկզբից Արցախի ղեկավար դարձավ Արթուր Մկրտչյանը, այնինչ, Հայաստանի իշխանությունները սատարում էին Ռոբերտ Քոչարյանին, որն էլ Արթուր Մկրտչյանի մահից հետո զբաղեցրեց Գերագույն Խորհրդի նախագահի պաշտոնը։ Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչն էլ հասավ այն բանին, որ Սերբական Կրաինան ի վերջո գլխավորեց իր դրածո Միլան Մարտիչը։ Սակայն միևնույն է՝ ո′չ Երևանը ճանաչեց Արցախը, ո′չ էլ Բելգրադն ընդունեց Կրաինայի անկախությունը։ Միջազգային հանրության մասին էլ չեմ խոսում։
Մինչև հիմա Հայաստանում չեն դադարում վեճերը, և ոմանք պնդում են՝ ա′յ, եթե այն ժամանակ՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո, Ղարաբաղում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայվեին, հիմա ամեն ինչ այսքան անմխիթար չէր լինի։ Սերբական Կրաինայում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայվեցին, որպեսզի պաշտպանեն սերբերին խորվաթներից։ Եվ ի՞նչ։ Առաջին իսկ բախումների ժամանակ արգենտինացի, հորդանանցի, դանիացի և նույնիսկ նեպալցի խաղաղապահները թողեցին ու հեռացան։ Բա հո չէ՞ին վտանգելու իրենց կյանքը հանուն սերբերի։
Ընդհանրապես միայն զարմանալ կարելի է՝ ինչ նման էին Արցախի հայերի և Կրաինայի սերբերի ակնկալիքները։ Իհարկե, երկուսն էլ պատրաստ էին զենքը ձեռքին պաշտպանել իրենց անկախությունը, բայց, չգիտես ինչու, հիմնականում հույսեր էին կապում միջազգային հանրության հետ, որն, ի դեպ, բացարձակ որևէ ցանկություն չուներ պաշտպանելու ո′չ սերբերին, ո′չ էլ հայերին։ Հաշվարկները սխալ դուրս եկան նաև, այսպես ասած, ազգային աջակցության հարցում։ Բելգրադը չմիջամտեց, երբ Խորվաթիայի բանակը էթնիկ զտում անցկացրեց Սերբական Կրաինայում, Երևանն էլ դիտորդի դեր էր ստանձնել, երբ ադրբեջանցիներն անցած տարի նույնն արեցին Արցախում։
Այնինչ, թվում էր, թե այնքան էլ դժվար չէր կանխատեսել, որ Խորվաթիան և Ադրբեջանը ի վերջո ուժով են լուծելու բոլոր հարցերը։ Թույլ տվեք մեջբերել մի քանի տարի առաջ հրապարակված հետազոտությունից, որը կոչվում է «Կարո՞ղ էր արդյոք Կրաինայի Սերբական Հանրապետությունը գոյատևել 1995 թվականին»։ Հեղինակը փաստում է. «Երեք տարի շարունակ Խորվաթիայի բանակը զինվում էր, արդիականացվում և կատարելագործվում։ Ակնհայտ էր, որ Խորվաթիայի նախագահ Ֆրանյո Թուջմանը՝ տեսնելով, որ Կրաինայի սերբերը մեկը մյուսի հետևից մերժում են հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր ծրագրերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Սայրուս Վենսի առաջարկածը, վերջնականապես որոշեց ռազմական ճանապարհով լուծել Կրաինայի հարցը»։ Ծանո՞թ պատկեր է։
Ի դեպ, ռազմական գործողությունները սկսելուց առաջ Խորվաթիայի նախագահը ապահովեց ԱՄՆ-ի և Գերմանիաի աջակցությունը, ինչպես նաև հավաստիացումներ ստացավ, որ ՄԱԿ-ի խաղաղապահները չեն միջամտի։ 1995 թվականի մայիսի 1-ի առավոտյան խորվաթական զորքերը լայնածավալ գրոհ ծավալեցին Կրաինայի ողջ սահմանի երկայնքով, և երեկոյան արդեն գրավված էին չճանաչված հանրապետության գրեթե բոլոր հիմնական կոմունիկացիաները։ Ամենասարսափելին Կրաինայի սերբերի համար այն էր, որ Բելգրադը ծպտուն անգամ չհանեց նույնիսկ այն ժամանակ, երբ խորվաթ զինվորականները շրջապատեցին և ֆիզիկապես ոչնչացրին 6 հազար սերբերի, այդ թվում՝ 1000 երեխաների։ Միջազգային հանրությունը ձև արեց, որ ոչինչ չի նկատել։ Մայիսի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկու կողմերին կոչ արեց հետ քաշել զորքերը։ Պատկերացրեք՝ հորդորն ուղղված էր երկու կողմերին այն դեպքում, երբ այդ պահին ճակատային գծում ոչ մի ողջ սերբ զինվոր չէր մնացել։
Կրաինայի սերբերն, այնուամենայնիվ, փորձում էին պաշտպանել գոնե մայրաքաղաք Կնինը և մյուս խոշոր բնակավայրերը։ Բայց օգոստոսի 4-ին Կրաինայի ղեկավարությունը հայտարարեց խաղաղ բնակիչներին այդ քաղաքներից տեղահանելու մասին։ Մտադրությունն, իհարկե, կարելի է հասկանալ՝ փրկել քաղաքացիական բնակչությանը, բայց առանց այն էլ բզկտված բանակի վրա այդ որոշման ազդեցությունն օրհասական էր. զինվորականները միմյանց ասում էին՝ մեր ղեկավարները որոշել են վերջնականապես հանձնել Կրաինան, իսկ մեզ զոհաբերել։ Ու սկսվեց զանգվածային դասալքությունը։
Ահա, այսպիսի կարճ, բայց բուռն ու տագնապալից կյանք ունեցավ Կրաինայի Սերբական Հանրապետությունը, որի անկախությունն այդպես էլ չճանաչեց աշխարհի ոչ մի պետություն։ Վերլուծաբաններից մեկի ամփոփումը. «Սերբական Կրաինայի ողբերգությունը պայմանավորված էր մի շարք գործոններով. բանակը թույլ էր, մարդկային ռեզերվները՝ խիստ սահմանափակ, տնտեսական ներուժը՝ սեփական զինուժը զարգացնելու համար անբավարար, իսկ միջազգային հանրության և Բելգրադի աջակցությունն իսպառ բացակայում էր»։ Համաձայնե՛ք, ամենևին պատահական չէ, որ Կրաինան հաճախ անվանում են «սերբական Ղարաբաղ»։
Լրահոս
0