https://arm.sputniknews.ru/20240807/dilijanum-51amja-artur-ulikhanjani-spanutjan-gvortsvov-masnakicneric-meky-kalanavvorvel-e-79202284.html
Դիլիջանում 51–ամյա Արթուր Ուլիխանյանի սպանության գործով մասնակիցներից մեկը կալանավորվել է
Դիլիջանում 51–ամյա Արթուր Ուլիխանյանի սպանության գործով մասնակիցներից մեկը կալանավորվել է
Sputnik Արմենիա
Երկու տղամարդկանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, մեղադրվողներից մեկը դեռևս բուժկենտրոնում է։ 07.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-07T11:55+0400
2024-08-07T11:55+0400
2024-08-07T12:07+0400
հայաստան
դիլիջան
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/07/79201807_0:0:1451:816_1920x0_80_0_0_7feaa310e08b349edd87fb7e896b7ee1.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Դիլիջանում օգոստոսի 5-ին տեղի ունեցած սպանության և սպանության փորձի փաստով երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից մեկը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիլիջանի անտառներից մեկում սպանություն է տեղի ունեցել. մահացածը մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարզային վարչությունը ժամը 12:50-ի սահմաններում «Դիլիջան» ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացին իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու, որը, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, մահացել է` գիտակցության չգալով։ՔԿ-ն օգոստոսի 6-ին որոշ մանրամասներ էր հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ. վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 38-ամյա Վահագ Հ.-ն դանակով հարվածել է դիլիջանցի 46-ամյա Հարություն Ղ.-ին, ինչից հետո վերջինս նույն դանակով հարվածել է Արթուր Ուլիխանյանին և Վահագ Հ.-ին:38-ամյա Վահագն Հ․-ի և 46-ամյա Հարություն Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանց մեղադրանքներ են ներկայացվել։Վահագն Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), իսկ 46-ամյա Հարություն Ղ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Վահագն Հ․-ն կալանավորված է, իսկ Հարություն Ղ․-ն դեռևս բուժկենտրոնում է։ Նշվում է, որ 38-ամյա տղամարդը նրան կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ է հասցրել, ակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել 46-ամյա տղամարդուն ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության շնորհիվ:Նախաքննությունը շարունակվում է։
դիլիջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/07/79201807_20:0:1108:816_1920x0_80_0_0_5f33b4cf674bd6f6c539299a86961e0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դիլիջան, սպանություն
հայաստան, դիլիջան, սպանություն
Դիլիջանում 51–ամյա Արթուր Ուլիխանյանի սպանության գործով մասնակիցներից մեկը կալանավորվել է
11:55 07.08.2024 (Թարմացված է: 12:07 07.08.2024) Երկու տղամարդկանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, մեղադրվողներից մեկը դեռևս բուժկենտրոնում է։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Դիլիջանում օգոստոսի 5-ին տեղի ունեցած սպանության և սպանության փորձի փաստով երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից մեկը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Դիլիջանի անտառներից մեկում սպանություն է տեղի ունեցել. մահացածը մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարզային վարչությունը ժամը 12:50-ի սահմաններում «Դիլիջան» ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացին իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու, որը, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, մահացել է` գիտակցության չգալով։
ՔԿ-ն օգոստոսի 6-ին որոշ մանրամասներ էր հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ. վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 38-ամյա Վահագ Հ.-ն դանակով հարվածել է դիլիջանցի 46-ամյա Հարություն Ղ.-ին, ինչից հետո վերջինս նույն դանակով հարվածել է Արթուր Ուլիխանյանին և Վահագ Հ.-ին:
38-ամյա Վահագն Հ․-ի և 46-ամյա Հարություն Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանց մեղադրանքներ են ներկայացվել։
Վահագն Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), իսկ 46-ամյա Հարություն Ղ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Վահագն Հ․-ն կալանավորված է, իսկ Հարություն Ղ․-ն դեռևս բուժկենտրոնում է։ Նշվում է, որ 38-ամյա տղամարդը նրան կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ է հասցրել, ակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել 46-ամյա տղամարդուն ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության շնորհիվ:
Նախաքննությունը շարունակվում է։