https://arm.sputniknews.ru/20240806/pativ-e-khaghal-nakhnjac-hajreniqi-hamar-avanesjan-asel-e-erb-e-handes-galu-hh-drvoshi-nerqvo-79156303.html
Պատիվ է խաղալ նախնյաց հայրենիքի համար. Ավանեսյանն ասել է` երբ հանդես կգա ՀՀ դրոշի ներքո
Պատիվ է խաղալ նախնյաց հայրենիքի համար. Ավանեսյանն ասել է` երբ հանդես կգա ՀՀ դրոշի ներքո
Sputnik Արմենիա
Համաշխարհային վարկանիշային աղյուսակում 58–րդ տեղը զբաղեցնող մարզուհին փոխել է քաղաքացիությունը։ 06.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-06T11:11+0400
2024-08-06T11:11+0400
2024-08-06T13:02+0400
էլինա ավանեսյան
թենիս
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40589869_0:0:1441:810_1920x0_80_0_0_de1b9f6c7575252c8ae7d51ea9a688bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաստատել է, որ ՀՀ քաղաքացիություն է ստացել: Այդ մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։Ավելի վաղ հայտնել էինք, որ կանանց թենիսի ասոցիացիան թարմացրել է թենիսիստ Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիության մասին տեղեկությունը։ Օգոստոսի 5-ի նոր վարկանիշում նա նշված է որպես Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի ներկայացուցիչ:Նշենք, որ Էլինա Ավանեսյանը 21 տարեկան է, ծնվել է Պյատիգորսկում։ Թենիսիստուհին համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 58-րդ տեղը: Հուլիսին նա հասավ WTA–ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի իր կարիերայի առաջին եզրափակիչին, որն անցկացվում էր Ռումինիայի Յասսի քաղաքում: Եզրափակչում նա պարտվել է ռուս Միրրա Անդրեևային։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40589869_46:0:1327:961_1920x0_80_0_0_1ff553d594a6fe6207cef39fb00aae29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլինա ավանեսյան, թենիս, հայաստան, ռուսաստան
էլինա ավանեսյան, թենիս, հայաստան, ռուսաստան
Պատիվ է խաղալ նախնյաց հայրենիքի համար. Ավանեսյանն ասել է` երբ հանդես կգա ՀՀ դրոշի ներքո
11:11 06.08.2024 (Թարմացված է: 13:02 06.08.2024) Համաշխարհային վարկանիշային աղյուսակում 58–րդ տեղը զբաղեցնող մարզուհին փոխել է քաղաքացիությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաստատել է, որ ՀՀ քաղաքացիություն է ստացել: Այդ մասին նա գրել է «
Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ կանանց թենիսի ասոցիացիան թարմացրել է թենիսիստ Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիության մասին տեղեկությունը։ Օգոստոսի 5-ի նոր վարկանիշում նա նշված է որպես Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի ներկայացուցիչ:
«Ինձ համար մեծ պատիվ է տեղեկացնել, որ ստացել եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և հպարտությամբ ներկայացնելու եմ Հայաստանը` սկսած երկուշաբթի օրվանից Ցինցինատիի բաց առաջնությունում։ Այս ճամփորդությունն անհավանական էր։ Ուրախ եմ խաղադաշտում իմ լավագույն որակները ցուցադրելու և իմ նախնիների հայրենիքի համար խաղալու հնարավորության համար։ Շնորհակալություն բոլորին ձեր անսասան աջակցության համար»,– գրել է նա։
Նշենք, որ Էլինա Ավանեսյանը 21 տարեկան է, ծնվել է Պյատիգորսկում։ Թենիսիստուհին համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 58-րդ տեղը: Հուլիսին նա հասավ WTA–ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի իր կարիերայի առաջին եզրափակիչին, որն անցկացվում էր Ռումինիայի Յասսի քաղաքում: Եզրափակչում նա պարտվել է ռուս Միրրա Անդրեևային։