https://arm.sputniknews.ru/20240806/miss-amn-2024-titghvosy-nvatshel-e-banaki-spa-ev-matematikvos-alma-kupery-79189611.html
«Միսս ԱՄՆ-2024» տիտղոսը նվաճել է բանակի սպա և մաթեմատիկոս Ալմա Կուպերը
«Միսս ԱՄՆ-2024» տիտղոսը նվաճել է բանակի սպա և մաթեմատիկոս Ալմա Կուպերը
Sputnik Արմենիա
Ալմա Կուպերը ԱՄՆ Ուեսթ-Փոյնթի ռազմական ակադեմիայի շրջանավարտ է՝ մաթեմատիկայի դիպլոմով։ 06.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-06T22:47+0400
2024-08-06T22:47+0400
2024-08-06T22:54+0400
գեղեցկության մրցույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/06/79185056_0:0:1440:810_1920x0_80_0_0_38285dbe6b3817706526ecc3e3cb9881.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի -Sputnik. «Միսս ԱՄՆ-2024» մրցույթում հաղթել է Միչիգանի ներկայացուցիչ Ալմա Կուպերը։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ Լոս Անջելեսի Peacock թատրոնում։Ալման, ով ԱՄՆ բանակի գործող սպա է և Knight-Hennessy ծրագրի կրթաթոշակառու, առաջ է անցել 50 այլ մասնակիցներից՝ դառնալով «Միսս ԱՄՆ» տիտղոսի 73-րդ հաղթողը:Քոնոր Փերին Քենտուկիից և Դանիկա Քրիստոֆերսոնն Օկլահոմայից ճանաչվել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ մրցանակակիրներ: Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Օհայոյի և Թենեսիի ներկայացուցիչներ Մեյսի Հադսոնը և Քրիստել Ֆուտը:Ալմա Կուպերը Ուեսթ Փոյնթի ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտ է՝ մաթեմատիկայի դիպլոմով։ Ներկայումս սովորում է Սթենֆորդի համալսարանում՝ տվյալների գիտության մագիստրոսի կոչում ստանալու համար: Նա դարձել է Միչիգանի չորրորդ ներկայացուցիչը, որը նվաճել է «Միսս ԱՄՆ» տիտղոսը։Կուպերը կներկայացնի ԱՄՆ-ը «Միսս Տիեզերք-2024» մրցույթում, որը կանցկացվի նոյեմբերին՝ Մեքսիկայում:«Միսս ԱՄՆ» մրցույթն անցկացվում է 1952 թվականից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/06/79185056_0:0:1440:1080_1920x0_80_0_0_6b3d7d690df46451583154a455d1685b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղեցկության մրցույթ
«Միսս ԱՄՆ-2024» տիտղոսը նվաճել է բանակի սպա և մաթեմատիկոս Ալմա Կուպերը
22:47 06.08.2024 (Թարմացված է: 22:54 06.08.2024) Ալմա Կուպերը ԱՄՆ Ուեսթ-Փոյնթի ռազմական ակադեմիայի շրջանավարտ է՝ մաթեմատիկայի դիպլոմով։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի -Sputnik. «Միսս ԱՄՆ-2024» մրցույթում հաղթել է Միչիգանի ներկայացուցիչ Ալմա Կուպերը։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ Լոս Անջելեսի Peacock թատրոնում։
Ալման, ով ԱՄՆ բանակի գործող սպա է և Knight-Hennessy ծրագրի կրթաթոշակառու, առաջ է անցել 50 այլ մասնակիցներից՝ դառնալով «Միսս ԱՄՆ» տիտղոսի 73-րդ հաղթողը:
«Որպես ներգաղթյալ բանվորի դուստր, հպարտ աֆրոլատինոամերիկացի և ԱՄՆ բանակի սպա՝ ես ապրում եմ ամերիկյան երազանքով: Եթե կա մի բան, որ իմ կյանքն ու մայրս ինձ սովորեցրել են՝ դա այն է, որ հանգամանքները երբեք չեն որոշում քո ճակատագիրը. դու կարող ես հաջողությունը դարձնել հասանելի»,-ասել է Կուպերը մրցույթի եզրափակիչ հարցուպատասխանի ժամանակ:
Քոնոր Փերին Քենտուկիից և Դանիկա Քրիստոֆերսոնն Օկլահոմայից ճանաչվել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ մրցանակակիրներ: Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Օհայոյի և Թենեսիի ներկայացուցիչներ Մեյսի Հադսոնը և Քրիստել Ֆուտը:
Ալմա Կուպերը Ուեսթ Փոյնթի ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտ է՝ մաթեմատիկայի դիպլոմով։ Ներկայումս սովորում է Սթենֆորդի համալսարանում՝ տվյալների գիտության մագիստրոսի կոչում ստանալու համար: Նա դարձել է Միչիգանի չորրորդ ներկայացուցիչը, որը նվաճել է «Միսս ԱՄՆ» տիտղոսը։
Կուպերը կներկայացնի ԱՄՆ-ը «Միսս Տիեզերք-2024» մրցույթում, որը կանցկացվի նոյեմբերին՝ Մեքսիկայում:
«Միսս ԱՄՆ» մրցույթն անցկացվում է 1952 թվականից։