https://arm.sputniknews.ru/20240806/hajastani-sahmanamerdz-marzeri-107-erekha-rusakan-tan-amarajin-lezvi-dprvoc-en-hatshakhel-79178225.html
Հայաստանի սահմանամերձ մարզերի 107 երեխա Ռուսական տան ամառային դպրոց են հաճախել
Հայաստանի սահմանամերձ մարզերի 107 երեխա Ռուսական տան ամառային դպրոց են հաճախել
Sputnik Արմենիա
Ամառային հերթափոխը մոտեցավ ավարտին՝ մասնակիցներին թողնելով ոչ միայն անմոռանալի տպավորություններ, այլև ռուսաց լեզվի հմտություններ: 06.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-06T17:15+0400
2024-08-06T17:15+0400
2024-08-06T17:25+0400
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
ռուսաց լեզու
դպրոց
վադիմ ֆեֆիլով
երեխա
ամառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/06/79174522_0:77:1600:977_1920x0_80_0_0_79e8b7986bab4d7aeb934f238b292513.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Հայաստանի սահմանամերձ շրջաններից 107 երեխա մասնակցել է Ռուսական տան ամառային դպրոցին։Այս մասին հաղորդում է Հայաստանում Ռուսական տունը:Նշվում է, որ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ամառային դպրոցը գործել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում: Երեխաները պատմել են, թե ինչ են բարությունն ու կարեկցանքը: Նրանք ջանասիրաբար պատրաստվել են, որպեսզի հասցնեն փակմանը, և նկարել են դեկորացիաներ, հավաքել անհրաժեշտ գույք։Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ելիզավետա Աբաջյանը նշել է, որ ոչինչ չակընկալելով ինչ–որ բան տալը ամենաբարդ, բայց միևնույն ժամանակ ամենաարժեքավոր հատկանիշներից մեկն է, որը կարող ենք զարգացնել մեր մեջ:Բարի գործերի մասին երգերից ու բանաստեղծություններից հետո երեխաները ներկայացրել են Ալեքսանդր Պուշկինի «Տերտերն ու իր Բալդի ծառան» հայտնի հեքիաթից մի տեսարան:Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշել է, որ երեխաները ցուցադրել են ռուսաց լեզվի գերազանց իմացություն և բոլորին զարմացրել իրենց ընդունակություններով և վարպետությամբ:Մասնակիցների մեջ կային նույնիսկ ժառանգական «լուսաբացականներ»։ Մարիամի մայրը մանուկ հասակից այս ճամբար է հաճախել, այնուհետև էստաֆետը հանձնել է դստերը, որը դարձել է ավագ ջոկատավար։Ամառային հերթափոխն ավարտվեց՝ մասնակիցներին թողնելով ոչ միայն անմոռանալի տպավորություններ, այլև ռուսաց լեզվի հմտություններ: Ընդհանուր առմամբ, հունիսի 7-ից օգոստոսի 6-ն անցկացված լեզվի դպրոց է հաճախել 107 երեխա Հայաստանի տարբեր մարզերից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/06/79174522_179:0:1600:1066_1920x0_80_0_0_70981a5400bb3d130643cc75a752ca73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ռուսաց լեզու, դպրոց, վադիմ ֆեֆիլով, երեխա, ամառ
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ռուսաց լեզու, դպրոց, վադիմ ֆեֆիլով, երեխա, ամառ
Հայաստանի սահմանամերձ մարզերի 107 երեխա Ռուսական տան ամառային դպրոց են հաճախել
17:15 06.08.2024 (Թարմացված է: 17:25 06.08.2024) Ամառային հերթափոխը մոտեցավ ավարտին՝ մասնակիցներին թողնելով ոչ միայն անմոռանալի տպավորություններ, այլև ռուսաց լեզվի հմտություններ:
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Հայաստանի սահմանամերձ շրջաններից 107 երեխա մասնակցել է Ռուսական տան ամառային դպրոցին։Այս մասին հաղորդում է Հայաստանում Ռուսական տունը:
Նշվում է, որ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ամառային դպրոցը գործել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում: Երեխաները պատմել են, թե ինչ են բարությունն ու կարեկցանքը: Նրանք ջանասիրաբար պատրաստվել են, որպեսզի հասցնեն փակմանը, և նկարել են դեկորացիաներ, հավաքել անհրաժեշտ գույք։
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ելիզավետա Աբաջյանը նշել է, որ ոչինչ չակընկալելով ինչ–որ բան տալը ամենաբարդ, բայց միևնույն ժամանակ ամենաարժեքավոր հատկանիշներից մեկն է, որը կարող ենք զարգացնել մեր մեջ:
Բարի գործերի մասին երգերից ու բանաստեղծություններից հետո երեխաները ներկայացրել են Ալեքսանդր Պուշկինի «Տերտերն ու իր Բալդի ծառան» հայտնի հեքիաթից մի տեսարան:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշել է, որ երեխաները ցուցադրել են ռուսաց լեզվի գերազանց իմացություն և բոլորին զարմացրել իրենց ընդունակություններով և վարպետությամբ:
Մասնակիցների մեջ կային նույնիսկ ժառանգական «լուսաբացականներ»։ Մարիամի մայրը մանուկ հասակից այս ճամբար է հաճախել, այնուհետև էստաֆետը հանձնել է դստերը, որը դարձել է ավագ ջոկատավար։
Ամառային հերթափոխն ավարտվեց՝ մասնակիցներին թողնելով ոչ միայն անմոռանալի տպավորություններ, այլև ռուսաց լեզվի հմտություններ: Ընդհանուր առմամբ, հունիսի 7-ից օգոստոսի 6-ն անցկացված լեզվի դպրոց է հաճախել 107 երեխա Հայաստանի տարբեր մարզերից: