00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երազում էի բժիշկ դառնալ. Ռուսաստանում 3 անգամ պարգևատրված հայի պատմությունը

Բաժանորդագրվել
Միխայիլ Խարազովը ռազմական հատուկ գործողության առաջին օրերից ռազմաճակատում է: Մասնակցել է մի շարք կարևոր մարտական գործողությունների։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Կապիտան Միխայիլ Խարազովի լուսանկարներին կարելի է հանդիպել պաստառների վրա. նա առաջին օրերից մասնակցում է ռազմական հատուկ գործողությանը և նույնիսկ պարգևատրվել է Արիության երկու շքանշանով և «Խիզախության համար» մեդալով:
Բայց ինքը՝ Խարազովը, շատ համեստ է և անհարմար է զգում, երբ նրան ուղարկում են Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում տեղադրված պաստառներից իր լուսանկարները և գովում ծառայության համար:
«Մարդիկ տարբեր զգացողություններ ունեն․ ոմանց դա դուր է գալիս, ոմանց՝ ոչ։ Ինձ համար ամենակարևորը ընտանիքն է։ Նաև կարևոր է, որ մարդիկ լինեն ազնիվ և հասկանան, որ պետք է ինչ-որ բան անենք մեր երկրի և պետության համար, իսկ հետո պահանջենք», - ասել է նա Sputnik-ին տված հարցազրույցում։
Խարազովը ազգությամբ հայ է։ Նա ծնվել է Թբիլիսիում, մեծացել զինվորականի ընտանիքում` մանկությունն անցկացնելով ռազմական ավաններում։ Երազում էր բժիշկ դառնալ, սակայն 2014-ին Ղրիմի հետ կապված իրադարձությունները փոխեցին ամեն ինչ, և նա որոշեց գնալ ծնողների հետքերով։ Նրանք գիտեին մասնագիտության բարդությունները, բայց շատ չփորձեցին տարհամոզել նրան։
«Մենք այնպիսի փոխհարաբերություններ ունենք, որ նրանք երբեք ինձ վրա ճնշում չեն գործադրել, չեն խանգարել ինձ։ Ընդհակառակը, աջակցել են ու վստահել», - պատմել է նա։
Ավելի քան 30 տարի հայագիտության մեջ․ Վալենտինա Կալցոլարիին Երևանում պարգևատրել են մեդալով
Խարազովը խոստովանում է, որ ճակատային առաջին օրն աղոտ է հիշում, քանի որ իրադարձություններն արագ էին զարգանում, և պետք էր հստակ կատարել հրամանները: Նա վաշտի հրամանատար էր և մեծ պատասխանատվություն ուներ։
Կապիտանը մասնակցել է Տոկմակի և Ռաբոտինոյի ազատագրմանը, Մարյինկայի համար մղված մարտերին։ Նրա վաշտը կանգնած էր Զապորոժիեի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր «հակահարձակման» ճանապարհին։ Հենց այդ մարտերում ձեռք բերած վաստակի համար էլ արժանացել է շքանշանների ու մեդալների։
Հայազգի Արմեն Առուշանյանը զոհվել է հատուկ ռազմական գործողության գոտում
Նա պատմել է, որ ազատագրված տարածքներում տեղի բնակիչների հետ ստեղծվել են լավ հարաբերություններ։ Մերձճակատային բնակավայրերում զինվորականները փորձում են օգնել տեղացիներին` հատկապես այն ընտանիքներին, որտեղ տարեցներ և մանկահասակ երեխաներ կան։
Լրահոս
0