https://arm.sputniknews.ru/20240806/der-pataskhan-chtam-levvon-julfalakjany-krkin-marzchakan-karierajin-veradarnalu-masin-79154591.html
Դեռ պատասխան չտամ. Լևոն Ջուլֆալակյանը` կրկին մարզչական կարիերային վերադառնալու մասին
Դեռ պատասխան չտամ. Լևոն Ջուլֆալակյանը` կրկին մարզչական կարիերային վերադառնալու մասին
Sputnik Արմենիա
Ջուլֆալակյանը նշեց, որ տարիների ընթացքում բազմաթիվ լուրջ առաջարկներ է ունեցել մարզիչ աշխատելու առումով, բայց դրանք չի ընդունել։ 06.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-06T10:22+0400
2024-08-06T10:22+0400
2024-08-06T10:31+0400
տեսանյութեր
լևոն ջուլֆալակյան
մարզիչ
ըմբշամարտիկ
ըմբշամարտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/06/79154424_0:0:801:450_1920x0_80_0_0_be07683fab758aadee26af13493ece80.jpg
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի, և օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Լևոն Ջուլֆալակյանը չի բացում փակագծերը` արդյոք կրկին մարզչական կարիերային կվերադառնա, թե ոչ։Նա ընդգծեց, որ տարիների ընթացքում բազմաթիվ լուրջ առաջարկներ է ունեցել մարզիչ աշխատելու առումով, բայց դրանք չի ընդունել։Փարիզի օլիմպիական խաղերի ընթացքում լրագրողների հետ զրույցում Ջուլֆալակյանը նաև ընդգծեց, որ միշտ հպարտացել է և շարունակում է հպարտանալ իր սաներով, որոնք հաջողություններ են գրանցել, աշխարհի տարբեր երկրներում էլ բարձրացրել են Հայաստանի դրոշը։ Միևնույն ժամանակ էլ շեշտեց` պարտությունները նույնպես մարզիկների համար են, սպորտում ամեն ինչ էլ լինում է` և՛ վերելքներ, և՛ անկումներ։Հավելենք, որ այսօր Լևոն Ջուլֆալակյանի անունն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում։Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից հետո Լևոն Ջուլֆալակյանը չի մասնակցում ՀՀ իշխանության կողմից կազմակերպված միջոցառումներին, պարգևատրումներին և այլ նախաձեռնությունների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/06/79154424_0:0:601:450_1920x0_80_0_0_a20b91266262e73905650321294ad71b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, լևոն ջուլֆալակյան, մարզիչ, ըմբշամարտիկ, ըմբշամարտ
տեսանյութեր, լևոն ջուլֆալակյան, մարզիչ, ըմբշամարտիկ, ըմբշամարտ
Դեռ պատասխան չտամ. Լևոն Ջուլֆալակյանը` կրկին մարզչական կարիերային վերադառնալու մասին
10:22 06.08.2024 (Թարմացված է: 10:31 06.08.2024) Ջուլֆալակյանը նշեց, որ տարիների ընթացքում բազմաթիվ լուրջ առաջարկներ է ունեցել մարզիչ աշխատելու առումով, բայց դրանք չի ընդունել։
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի, և օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Լևոն Ջուլֆալակյանը չի բացում փակագծերը` արդյոք կրկին մարզչական կարիերային կվերադառնա, թե ոչ։
«Ավելի լավ է այս պահին պատասխան չտամ։ Կարող եմ ասել, որ իմ ամբողջ էությամբ ըմբշամարտի մեջ եմ, սպորտից հեռու չեմ կարող լինել»,– այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը` պատասխանելով հարցին, արդյոք ցանկանում է որպես մարզիչ վերադառնալ ըմբշամարտի ոլորտ։
Նա ընդգծեց, որ տարիների ընթացքում բազմաթիվ լուրջ առաջարկներ է ունեցել մարզիչ աշխատելու առումով, բայց դրանք չի ընդունել։
Փարիզի օլիմպիական խաղերի ընթացքում լրագրողների հետ զրույցում Ջուլֆալակյանը նաև ընդգծեց, որ միշտ հպարտացել է և շարունակում է հպարտանալ իր սաներով, որոնք հաջողություններ են գրանցել, աշխարհի տարբեր երկրներում էլ բարձրացրել են Հայաստանի դրոշը։ Միևնույն ժամանակ էլ շեշտեց` պարտությունները նույնպես մարզիկների համար են, սպորտում ամեն ինչ էլ լինում է` և՛ վերելքներ, և՛ անկումներ։
Հավելենք, որ այսօր Լևոն Ջուլֆալակյանի անունն
ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից հետո Լևոն Ջուլֆալակյանը չի մասնակցում ՀՀ իշխանության կողմից կազմակերպված միջոցառումներին, պարգևատրումներին և այլ նախաձեռնությունների։