https://arm.sputniknews.ru/20240806/tsvov-chunenq-dzjun-unenq-inchu-e-hajastani-ughghutjamb-zbvosashrjajin-hvosqy-nvazel-79131557.html
Ծով չունենք, ձյուն ունենք․ ինչո՞ւ է Հայաստանի ուղղությամբ զբոսաշրջային հոսքը նվազել
Ծով չունենք, ձյուն ունենք․ ինչո՞ւ է Հայաստանի ուղղությամբ զբոսաշրջային հոսքը նվազել
Sputnik Արմենիա
Օգոստոսը Հայաստան այցելելու ակտիվ սեզոն չէ, եթե սեպտեմբերին և հոկտեմբերին ներգնա հոսքի նվազումը պահպանվի, պետք է վերլուծություն անել։ 06.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-06T08:56+0400
2024-08-06T08:56+0400
2024-08-06T08:56+0400
հայաստան
զբոսաշրջություն
ռուսաստան
յաշա սոլոմոնյան
զբոսաշրջիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78760323_0:70:1600:971_1920x0_80_0_0_2f0074a8583fe0624d6dfefb653087e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայաստանը զբոսաշրջային առումով այսօր տարածաշրջանի ամենաթանկ երկրներից է, ինչը ևս բացասական ազդեցություն է ունենում զբոսաշրջային ներգնա հոսքերի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը։ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Հայաստան։ Այս տարվա առաջին կիսամյակում ռուսաստանիցներն ավելի շատ մեկնել են Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա։ Մինչդեռ ռուսաստանցիների հայաստանյան ուղևորությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 17%-ով: Թեև վիճակագրական տվյալները վերաբերում են բոլոր նպատակներով այցերին, կարելի է ենթադրել, որ դրանց թվում են նաև զբոսաշրջային հոսքերը։Մասնագետը չի բացառում, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի նվազման վրա կարող էր որոշակի ազդեցություն ունենալ «Միր» վճարային քարտերի սպասարկման սահմանափակումը, բայց դա լուրջ խնդիր չէր կարող դառնալ։ Նրա խոսքով՝ միջազգային իրավիճակով պայմանավորված՝ հանգստի մեկնող զբոսաշրջիկն արդեն պատրաստված է գնում՝ իր մոտ ունենալով բավականաչափ առձեռն գումար։Վերլուծության ընթացքում պետք է հաշվի առնել գնային քաղաքականությունը, քանի որ այս տարի Հայաստանի ուղղությամբ տուր-փաթեթները զգալի թանկացել են։Ի վերջո, ո՞րն է մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը, հանուն ինչի՞ են գալիս Հայաստան։ Սոլոմոնյանի խոսքով՝ շուկայից շուկա այս հարցի պատասխանը տարբերվում է։ Եվրոպացի զբոսաշրջիկին առավել հետաքրքիր է մեր մշակութային ժառանգությունը՝ վանքերը, ամրոցները և այլն, Արաբական ծոցից ժամանող հյուրերին ավելի հետաքրքիր է բնությունը։ Ըստ նրա՝ հաճախ մարդիկ մեր երկիր են գալիս պարզապես ձյուն տեսնելու համար։ Բայց, իհարկե, մեր մշակույթ, խոհանոցը, հյուրընկալությունը ընդհանուր հանրագումարով դրական ազդեցություն են ունենում զբոսաշրջության վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78760323_96:0:1516:1065_1920x0_80_0_0_78c24d0544c089bec52ea05e559697d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զբոսաշրջություն , ռուսաստան, յաշա սոլոմոնյան, զբոսաշրջիկ
հայաստան, զբոսաշրջություն , ռուսաստան, յաշա սոլոմոնյան, զբոսաշրջիկ
Ծով չունենք, ձյուն ունենք․ ինչո՞ւ է Հայաստանի ուղղությամբ զբոսաշրջային հոսքը նվազել
Օգոստոսը Հայաստան այցելելու ակտիվ սեզոն չէ, եթե սեպտեմբերին և հոկտեմբերին ներգնա հոսքի նվազումը պահպանվի, պետք է վերլուծություն անել։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայաստանը զբոսաշրջային առումով այսօր տարածաշրջանի ամենաթանկ երկրներից է, ինչը ևս բացասական ազդեցություն է ունենում զբոսաշրջային ներգնա հոսքերի վրա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության հրապարակած
վիճակագրական տվյալների համաձայն՝ ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Հայաստան։ Այս տարվա առաջին կիսամյակում ռուսաստանիցներն ավելի շատ մեկնել են Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա։ Մինչդեռ ռուսաստանցիների հայաստանյան ուղևորությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 17%-ով: Թեև վիճակագրական տվյալները վերաբերում են բոլոր նպատակներով այցերին, կարելի է ենթադրել, որ դրանց թվում են նաև զբոսաշրջային հոսքերը։
«Հայաստանում ընդհանուր ներգնա զբոսաշրջության անկում կա»,- ասաց Սոլոմոնյանը` հավելելով, որ անգամ անկման ֆոնին այցելությունների թվով շարունակում են առաջատար մնալ Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը։
Մասնագետը չի բացառում, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի նվազման վրա կարող էր որոշակի ազդեցություն ունենալ «Միր» վճարային քարտերի սպասարկման սահմանափակումը, բայց դա լուրջ խնդիր չէր կարող դառնալ։ Նրա խոսքով՝ միջազգային իրավիճակով պայմանավորված՝ հանգստի մեկնող զբոսաշրջիկն արդեն պատրաստված է գնում՝ իր մոտ ունենալով բավականաչափ առձեռն գումար։
«Օգոստոսը միշտ էլ եղել է նվազման սեզոն՝ կապված եղանակային պայմանների հետ, դա չի համարվում բարձր սեզոն, քանի որ շոգ է, այդ ժամանակահատվածում ծովային հանգիստ են նախընտրում։ Եթե սեպտեմբեր–հոկտեմբերին միտումը պահպանվեց, պետք է վերլուծություն անել հասկանալու համար, թե ինչն է խնդիրը»,- ասաց մասնագետը։
Վերլուծության ընթացքում պետք է հաշվի առնել գնային քաղաքականությունը, քանի որ այս տարի Հայաստանի ուղղությամբ տուր-փաթեթները զգալի թանկացել են։
Ի վերջո, ո՞րն է մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը, հանուն ինչի՞ են գալիս
Հայաստան։ Սոլոմոնյանի խոսքով՝ շուկայից շուկա այս հարցի պատասխանը տարբերվում է։ Եվրոպացի զբոսաշրջիկին առավել հետաքրքիր է մեր մշակութային ժառանգությունը՝ վանքերը, ամրոցները և այլն, Արաբական ծոցից ժամանող հյուրերին ավելի հետաքրքիր է բնությունը։ Ըստ նրա՝ հաճախ մարդիկ մեր երկիր են գալիս պարզապես ձյուն տեսնելու համար։ Բայց, իհարկե, մեր մշակույթ, խոհանոցը, հյուրընկալությունը ընդհանուր հանրագումարով դրական ազդեցություն են ունենում զբոսաշրջության վրա։