https://arm.sputniknews.ru/20240805/hajastany-krkin-chi-masnakci-hapk-zvoravarzhutjunnerin-79121050.html
Հայաստանը կրկին չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին
Հայաստանը կրկին չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին
Sputnik Արմենիա
Հայաստանը գրեթե մեկ տարի չի մասնակցում կազմակերպության որևէ միջոցառման կամ զորավարժության։ 05.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-05T13:26+0400
2024-08-05T13:26+0400
2024-08-05T13:28+0400
հայաստան
ռուսաստան
զորավարժություններ
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/09/35163069_0:0:1437:808_1920x0_80_0_0_ab21623dfaa4e6ce09468e3c5959bd4d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 14-16-ը Նովոսիբիրսկում։ Տեղեկությունը հայտնում է Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը:Վարժանքներին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները: Հայաստանը չկա մասնակիցների ցանկում։Երեք օրվա ընթացքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները կկատարելագործեն փոխգործակցության հմտությունները:ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ստորաբաժանումները անօրինական զինված կազմավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողությունների գործնական հմտություններ ձեռք կբերեն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հատուկջոկատայինները ավիացիա և ԱԹՍ-ների օգնությամբ կմշակեն շենքերի և տրանսպորտի գրոհ, պատանդների ազատ արձակում ու գրոհայինների չեզոքացում:Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/09/35163069_0:0:1077:808_1920x0_80_0_0_4443c8a9fdae3a24984f969eef83f66a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, զորավարժություններ, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, ռուսաստան, զորավարժություններ, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Հայաստանը կրկին չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին
13:26 05.08.2024 (Թարմացված է: 13:28 05.08.2024) Հայաստանը գրեթե մեկ տարի չի մասնակցում կազմակերպության որևէ միջոցառման կամ զորավարժության։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 14-16-ը Նովոսիբիրսկում։ Տեղեկությունը հայտնում է Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը:
Վարժանքներին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները: Հայաստանը չկա մասնակիցների ցանկում։
Երեք օրվա ընթացքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները կկատարելագործեն փոխգործակցության հմտությունները:
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ստորաբաժանումները անօրինական զինված կազմավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողությունների գործնական հմտություններ ձեռք կբերեն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հատուկջոկատայինները ավիացիա և ԱԹՍ-ների օգնությամբ կմշակեն շենքերի և տրանսպորտի գրոհ, պատանդների ազատ արձակում ու գրոհայինների չեզոքացում:
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: