00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում սպառողական գները 2024 թ. 7 ամսում միջինում նվազել են 0.2 %–ով

© Sputnik / Laura SarkisianԲանջարեղեն
Բանջարեղեն - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2024
Բաժանորդագրվել
2024 թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.4 %–ով գերազանցել է 2023 թ. հուլիսի համապատասխան ցուցանիշը (386.5 դրամ):
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ՀՀ–ում սպառողական գների միջին ամսական նվազումը 2024 թ. հունվար–հուլիսին կազմել է 0.2 %: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների 0.5 % նվազում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն այսօր հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում 2024 թ. հունվար–հուլիսին» հաղորդագրությունը։
Ինչ վերաբերում է գնաճին, ապա 12 ամսում` 2024 թ. հուլիսը 2023 թ. հուլիսի նկատմամբ, այն կազմել է 1.4 %, իսկ հունիսի նկատմամբ գրանցել է գնանկում` 0.4 %:
2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.7 % գնաճ, իսկ 2024 թ. հունիսի համեմատ՝ 1.3 % գնանկում:
Որոշ ապրանքախմբերում 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է գնանկում` հնդկաձավարի գինը նվազել է 14.5 %-ով, հաճարինը՝ 7.9 %-ով, ոլոռինը՝ 7.5 %-ով, ձավարինը՝ 7.0 %-ով, մակարոնեղենի գները` 6.7%-ով, ալյուրինը՝ 3.6%-ով, հացինը՝ 0.4%-ով:
Նվազել է նաև խոզի մսի գինը` 5.8%-ով, տավարի մսինը՝ 1.5%-ով, կարագինը՝ 2.7 %-ով: Փոխարենը, 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ աճել է գառան մսի գինը 2.1 %-ով, բրնձինը՝ 1.4%-ով:
Արևածաղկի բուսական յուղի գինը, թեև 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ նվազել է 8.3 %-ով, սակայն 2024 թ. հունիսի համեմատ գրանցվել է 1.4 % գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 14.3 % գնաճ, իսկ 2024 թ. հունիսի համեմատ՝ 7.7 % գնանկում: Ինչ վերաբերում է մրգի ապրանքախմբին, ապա այստեղ 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ գրանցվել է 11.6 % գնաճ, իսկ 2024 թ. հունիսի համեմատ` 3.6 % գնանկում:
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքների գներին, ապա 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ դրանց մակարդակը նվազել է 0.5 %–ով:
Չեն կարողանում լավ նկարել. տնտեսագետը` իրական գների ու պաշտոնական վիճակագրության մասին
Թեև 2024 թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 2.6 % և 2.4 %-ով, սակայն 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ գրանցվել է բենզինի 10.2 % և դիզելային վառելիքի 15.4% գնաճ: 2023 թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8.8 % և 6.7 %-ով:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ սակագներն աճել են 3.1 %-ով:
2024 թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.4 %–ով գերազանցել է 2023 թ. հուլիսի համապատասխան ցուցանիշը (386.5 դրամ):
Լրահոս
0