00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գիքոր կդառնամ». տուրիստական մեքենաների վարորդները դժգոհ են, քաղաքապետարանը՝ անդրդվելի

© SputnikԶբոսաշրջային ծառայություններ մատուցող մեքենա
Զբոսաշրջային ծառայություններ մատուցող մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2024
Զբոսաշրջային ծառայություններ մատուցող մեքենա
Բաժանորդագրվել
Զբոսաշրջային մեքենաների վարորդ–էքսկուրսավարներից մի քանիսը վստահ են` Երևանի քաղաքապետարանը ցանկանում է սեփական մեքենաները բերել ու մենաշնորհային բիզնես սկսել։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Տևական ժամանակ է` Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանում հեռացնում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող մեքենաների վրա փակցված պաստառները, ոլորտի մասնագետները համարում են, որ քաղաքի տեսքը պետք է վերականգնվի, իսկ վարորդ–էքսկուրսավարները դժգոհ են կատարվող փոփոխություններից։
Քաղաքապետարանը պաստառները հեռացնում է, որպեսզի Երևանի տեսքն ավելի բարեհաճ լինի, քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահ է` պետք է կոշտ կերպով պայքարել այդ մեծ պաստառների դեմ, որոնք ծածկում են մեքենաների մի կողմը, և դրա հետևանքով քաղաքի տեսքն ընկնում է։
© SputnikԶբոսաշրջային ծառայություններ մատուցող մեքենա
Туристические минивэны на площади Республики - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2024
Զբոսաշրջային ծառայություններ մատուցող մեքենա
Վարորդ–էքսկուրսավարները հիմնականում կանգնում են Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հյուսիսային պողոտայի տարածքում։ Լուրեր են շրջանառվում, որ գուցե այլ վայրեր հատկացնեն նրանց: Երևանի կենտրոնում կայանած զբոսաշրջային մեքենաների վրա փակցված գովազդային պաստառների համար նոր ձևաչափ է մշակվել։ Քաղաքապետարանն արդեն մի քանի շաբաթ է, ինչ անհաշտ պայքար է հայտարարել այդ մեքենաների դեմ։ Առանց թույլտվության գովազդային պաստառների տեղադրման համար կազմվել է 7 արձանագրություն, 11 պաստառ էլ առգրավվել է։

Ի՞նչը չի գոհացնում վարորդ–էքսկուրսավարներին

Վարորդ–էքսկուրսավարները կարծում են, որ պաստառները հանելու դեպքում չեն կարող իրենց ծառայությունները մատուցել, քանի որ զբոսաշրջիկներն ուղղակի չեն տեսնի, թե ուր կարող են գնալ։
Վարորդ–էքսկուրսավարներից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ 25 000-30 000 դրամ գումար է ծախսել, որպեսզի այդ պաստառը տպեն, քանի որ զբոսաշրջիկները, բացի տեղանքի անվանումը լսելուց, պետք է նաև տեսնեն, թե ուր են գնում։
«Մենք տենց մեծ տպել ենք, որ մարդիկ նայեն ու տեսնեն, թե ուր են գնում, միայն մեր պատմելով չեն կարող պատկերացում կազմել։ Հիմա փոքր եմ կպցրել, ոչ մի բան չի երևում, ոչ մի բան չի հասկացվում, սա ճիշտ չի, սխալ բաներ են որոշում։ Իհարկե, դեմ եմ էս նորամուծություններին։ Եթե խելքին մոտ բան առաջարկեն, գուցե համաձայնենք, բայց բոլորով կքննարկենք ու նոր կորոշենք, թե ինչ անել»,– ասաց վարորդը։
Մեկ այլ վարորդ էլ ընդգծեց, որ առանց մեծ գովազդի աշխատելու դեպքում ստիպված է լինելու Թումանյանի հերոսներից մեկի` Գիքորի նման կանգնել և կանչել. «Էստի համեցեք»։
© SputnikԶբոսաշրջային ծառայություններ մատուցող մեքենա
Туристические минивэны на площади Республики - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2024
Զբոսաշրջային ծառայություններ մատուցող մեքենա
«Միլենա տուր» ընկերության վարորդ–էքսկուրսավարն էլ սխալ է համարում, որ քաղաքապետարանը պոկում է ընկերության սեփականություն հանդիսացող պաստառները։ Նա առաջարկեց` եթե տուգանում են, գոնե պաստառները թողնեն իրենց մոտ, ոչ թե տանեն։ Վարորդ–էքսկուրսավարն ընդգծեց, որ ինքը շարժվելու է այնպես, ինչպես գործընկերները կորոշեն։
Բոլոր վարորդ-էքսկուրսավարները վստահեցրին՝ տիրապետում են հայերենին, ռուսերենին, ոմանք էլ նշեցին, որ պարսկերեն նույնպես խոսում են, իսկ երկրի որևէ տեսարժան վայրը անգլերենով կամ այլ օտար լեզվով ներկայացնելու անհրաժեշտության դեպքում էլ համագործակցում են լիցենզավորված գիդերի հետ:
Զբոսաշրջային մեքենաների վարորդ–էքսկուրսավարներից մի քանիսը վստահ են` Երևանի քաղաքապետարանը ցանկանում է սեփական մեքենաները բերել ու մենաշնորհային բիզնես սկսել։
«Խոսակցություններ ենք լսել, բայց հաստատ չի։ Չնայած խոսակցությունը ուղղակի չի սկսվում, ինչպես ասում են, առանց ծուխ կրակ չի լինում»,– ասաց վարորդը։

Քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է

Երևանի քաղաքապետարանը չի արգելում գովազդ փակցնել զբոսաշրջային մեքենաների վրա, սակայն դրանք հստակ ձևաչափով պետք է լինեն` պաստառները պետք է համապատասխանեն օրենքով սահմանված գովազդային նորմերին, մակերեսը չպետք է ծածկի ողջ մեքենան:
«Տրանսպորտային միջոցի վրա տեղադրված գովազդի մակերեսը հաշվարկվում է փաստացի տեղադրված գովազդի բոլոր երեսների ընդհանուր կոմպոզիցիոն չափով` ներառյալ հավելյալ կոնստրուկցիոն մասը»,- Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Խախտումների դեպքում տուգանքը սահմանվում է 70 000-100 000–ի չափով, ինչպես նաև առգրավվում են իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաները։ Կրկնակի խախտման դեպքում սահմանվում է 200 000 դրամ տուգանք, և նույնպես առգրավվում է իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքը։

Զբոսաշրջային մեքենաները պետք է բարեխիղճ մրցակցության դաշտում լինեն

Ոլորտի մասնագետները վստահ են` քաղաքի տեսքը պետք է բերվի ավելի պատշաճ տեսքի, քանի որ գովազդային պաստառները խաթարում են Երևանի էսթետիկ տեսքը։
Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ զբոսաշրջային մեքենաները ևս պետք է տեղավորվեն բարեխիղճ մրցակցության դաշտում։
«Կարծում եմ` այդ ծառայությունները մատուցող վարորդները պետք է ձգտեն, որ ամեն ինչ գեղեցիկ, օրենքով և սահմանված կարգով լինի։ Նրանք և՛ տուրօպերատորներ են, և՛ զբոսավարներ, և՛ տրանսպորտային միջոցների վարորդներ, բայց առանց լիցենզիայի։ Հետևաբար պետք է բավարարեն այդ բոլոր գործունեությունները կարգավորող օրենքներին։ Արտաքին գովազդն էլ պետք է համապատասխանի գովազդի մասին օրենքին, որովհետև եթե նույնիսկ քաղաքապետարանը գեղեցիկ գովազդի տարբերակներ մշակի, պետք է հասկանալ` բիզնեսի համար բարեխիղճ մրցակցություն կլինի, թե ոչ»,– նշեց Ապրեսյանը։
Նրա պնդմամբ` գործընթացը պետք է միասնական և տուրիզմի ոլորտի քաղաքականությունների շրջանակներում լինի։ Մեխակ Ապրեսյանը վստահ է` ոլորտում տուրօպերատորի և գիդի ծառայություններ մատուցող բոլոր անձինք պետք է ծանուցեն իրենց կողմից առաջարկվող գործունեության մասին, ինչպես նաև լիցենզավորված լինեն։
Զբոսաշրջային փորձագետ, «Visit Armenia» ընկերության հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ևս մեկ խնդիր բարձրացրեց, որին հենց իր ընկերությունն է բախվել։ Դեպքեր են լինում, երբ վարորդ–էքսկուրսավարները գովազդներում օգտագործում են ընկերության ապրանքային նշանը և խախտում հեղինակային իրավունքները։ Խնդիրը բազմիցս բարձրացնելուց հետո, հնարամիտ վարորդները փորձել են փոխել և գրել «Visit in Armenia», ինչը գրագետ չէ։
«Ստացվում է, որ խնդիրը նաև փակցված գովազդային պաստառների մասով է։ Եթե նրանք ծառայություն են մատուցում ու մեր զբոսաշրջիկներին ծանոթացնում են Հայաստանի տեսարժան վայրերին, ապա ուղղագրական սխալներով գովազդ ունենալը, մեղմ ասած, ճիշտ չէ։ Չեմ խոսում նաև այն մասին, որ հաճախ դրանք խամրած են, տգեղ ու պատռված, գովազդային որևէ նորմի էլ չեն համապատասխանում»,– ասաց Գևորգյանը։
Նա անդրադարձավ նաև e-draft հարթակում հրապարակված և զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ օրենքի նախագծին, որի համաձայն` այդ միկրոավտոբուսներն այլևս գործունեություն չպետք է ծավալեն, բայց կկարողանան սպասարկել զբոսաշրջային ընկերություններին։ Վերջիններս չեն կարող տուրօպերատորի կարգավիճակով ներկայանալ մարդկանց, եթե չունեն համապատասխան լիցենզիա։
«Վստահ եմ` երբ օրենքը գործարկվի, այդ անձինք ու մեքենաները դուրս կմղվեն, և մենք նրանց այլևս չենք տեսնի կենտրոնում։ Շատ դեպքերում նրանց մատուցած ծառայությունները վնաս են հասցնում են նաև երկրի հեղինակությանը»,– ասաց Գևորգյանը։

Միջազգային փորձը

Աշխարհի զարգացած երկրներում նման տարբերակով զբոսաշրջային ծառայություններ մատուցելն ընդունված չէ։ Հիմնականում լինում են տուրօպերատորներ, որոնք այցելում են հյուրանոցներ ու առաջարկում իրենց տուրփաթեթները և կազմակերպում զբոսաշրջիկների ակտիվ հանգիստը։ Եվրոպական ծովափնյա մի շարք քաղաքներում էլ ողջ երկայնքով տեղադրված են լինում պաստառներ, որոնց մոտ էլ համապատասխան տուրիստական կազմակերպությունների աշխատակիցներն իրենց ծառայություններն են ներկայացնում։ Լինում են նաև անհատ զբոսավարներ, սակայն նրանք տուրօպերատորի ծառայություններ չեն մատուցում։
Լրահոս
0