https://arm.sputniknews.ru/20240805/davit-tvonvojani-gvortsvov-datavvorin-kargapahakan-pataskhanatvutjan-chen-entarki-79114317.html
Դավիթ Տոնոյանի գործով դատավորին կարգապահական պատասխանատվության չեն ենթարկի
Դավիթ Տոնոյանի գործով դատավորին կարգապահական պատասխանատվության չեն ենթարկի
Sputnik Արմենիա
Դատավորի որոշմամբ կարճատև մեկնում տրամադրելիս` սահմանված ժամկետը, ինչպես նաև ուղեկցումն առանց ձեռնաշղթայի իրականացնելու մասին նշումը չի հակասել միջնորդության... 05.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-05T10:33+0400
2024-08-05T10:33+0400
2024-08-05T10:35+0400
դատավոր
վահե դոլմազյան
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
կարեն անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1896/33/18963352_0:0:1600:901_1920x0_80_0_0_5f1827a6b0c66ad02eabba4304646ffe.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության չեն ենթարկի։ Որոշումը հրապարակեց բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել էին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը: Վահե Դոլմազյանը 2 ժամ էր տվել Տոնոյանին ԱԺ–ից «Երևան» քրեակատարողական հիմնարկ վերադառնալու համար։ ՀՀ արդարադատության նախարարության համար այդ ժամանակահատվածն անհարկի երկար է եղել, այդ պատճառով էր Մինասյանը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ։ Մինասյանի կարծիքով` Տոնոյանի մեկնումը պետք է նաև ձեռնաշղթաներով լիներ։ԲԴԽ նախագահը շեշտեց, որ վերը նշված հանգամանքները հաշվի առնելով` հանգել են այն եզրահանգման, որ դատավորի արարքը որևէ կերպ չէր կարող և չի վարկաբեկել դատական իշխանությանը։Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։Պատճառաբանությունները բավարար չեն. Դոլմազյանն ինքնաբացարկ չի հայտնի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1896/33/18963352_176:0:1600:1068_1920x0_80_0_0_b336aec3e9f025da529bcca60298e54e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատավոր, վահե դոլմազյան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), կարեն անդրեասյան
դատավոր, վահե դոլմազյան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), կարեն անդրեասյան
Դավիթ Տոնոյանի գործով դատավորին կարգապահական պատասխանատվության չեն ենթարկի
10:33 05.08.2024 (Թարմացված է: 10:35 05.08.2024) Դատավորի որոշմամբ կարճատև մեկնում տրամադրելիս` սահմանված ժամկետը, ինչպես նաև ուղեկցումն առանց ձեռնաշղթայի իրականացնելու մասին նշումը չի հակասել միջնորդության մեջ նշված վերաբերելի իրավակարգավորումների էությանը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության չեն ենթարկի։ Որոշումը հրապարակեց բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել էին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը: Վահե Դոլմազյանը 2 ժամ էր տվել Տոնոյանին ԱԺ–ից «Երևան» քրեակատարողական հիմնարկ վերադառնալու համար։ ՀՀ արդարադատության նախարարության համար այդ ժամանակահատվածն անհարկի երկար է եղել, այդ պատճառով էր Մինասյանը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ։ Մինասյանի կարծիքով` Տոնոյանի մեկնումը պետք է նաև ձեռնաշղթաներով լիներ։
«Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը` Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց մերժել։ Որպես պարզաբանում, հարկ ենք համարում նշել, որ ըստ վարույթ հարուցող մարմնի` դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։ Խոսքը կարճաժամկետ մեկնում տրամադրելու որոշման մասին է։ Դատավորի որոշմամբ կարճատև մեկնում տրամադրելիս` դրա նպատակի համար ողջամիտ ժամկետ սահմանելը, ինչպես նաև ուղեկցումն առանց ձեռնաշղթայի իրականացնելու մասին նշումը չի հակասել միջնորդության մեջ նշված վերաբերելի իրավակարգավորումների էությանը»,– ասաց Անդրեասյանը։
ԲԴԽ նախագահը շեշտեց, որ վերը նշված հանգամանքները հաշվի առնելով` հանգել են այն եզրահանգման, որ դատավորի արարքը որևէ կերպ չէր կարող և չի վարկաբեկել դատական իշխանությանը։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։