https://arm.sputniknews.ru/20240805/15-erkri-shurj-100-patvirak-masnakcum-e-hajastan-spjurq-11-rd-krtakan-khvorhrdazhvoghvovin-79125120.html
15 երկրի շուրջ 100 պատվիրակ մասնակցում է Հայաստան-սփյուռք 11-րդ կրթական խորհրդաժողովին
15 երկրի շուրջ 100 պատվիրակ մասնակցում է Հայաստան-սփյուռք 11-րդ կրթական խորհրդաժողովին
Sputnik Արմենիա
Ակնկալվում է լուծումներ գտնել կրթական համակարգում առկա խնդիրներին և նպաստել սփյուռքում հայապահպանության գործընթացին։ 05.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-05T14:03+0400
2024-08-05T14:03+0400
2024-08-05T14:04+0400
հայաստան
սփյուռք
կրթություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/05/79123210_0:81:1547:951_1920x0_80_0_0_a0fd53be567415d83b813711d1497d49.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Սփյուռքում իրականացվող կրթական ծրագրերը պետք է առավելագույնս համահունչ լինեն Հայաստանում կրթական բովանդակությանը։ Այս մասին Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովի բացման արարողությանը հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։Նրա խոսքով` այդ ամենին պետք է ձգտել, հաշվի առնելով այն, որ ՀՀ ԿԳՄՍՆ–ն գտնվում է լայնածավալ կրթական բարեփոխումների ակտիվ փուլում։«Մենք իհարկե չենք ակնկալում, որ կրթական ծրագրերը ՀՀ–ում և սփյուռքում կլինեն 100 %–ով համահունչ, բայց այն պարագայում, երբ Սփյուռքում ապրող հայրենակիցներն իրենց ընտանիքների հետ վերադառնան հայրենիք, երեխաներն ավելի հեշտ ինտեգրվեն կրթական համակարգին »–ասաց նա։Մարտիրոսյանն ընդգծեց, որ խորհրդաժողովից ակնկալում է լուծումներ գտնել կրթական համակարգում առկա խնդիրներին և նպաստել սփյուռքում հայապահպանության գործընթացին։Հավելենք, որ Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովին այս տարի մասնակցում են 15 երկրի շուրջ 100 պատվիրակ:Խորհրդաժողովը օգոստոսի 5-9-ն է անցկացվում Աղվերանում։Խորհրդաժողովի նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/05/79123210_87:0:1462:1031_1920x0_80_0_0_28c922a6bc0a49de61dcf007e3b5ac1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սփյուռք, կրթություն
հայաստան, սփյուռք, կրթություն
15 երկրի շուրջ 100 պատվիրակ մասնակցում է Հայաստան-սփյուռք 11-րդ կրթական խորհրդաժողովին
14:03 05.08.2024 (Թարմացված է: 14:04 05.08.2024) Ակնկալվում է լուծումներ գտնել կրթական համակարգում առկա խնդիրներին և նպաստել սփյուռքում հայապահպանության գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Սփյուռքում իրականացվող կրթական ծրագրերը պետք է առավելագույնս համահունչ լինեն Հայաստանում կրթական բովանդակությանը։ Այս մասին Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովի բացման արարողությանը հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` այդ ամենին պետք է ձգտել, հաշվի առնելով այն, որ ՀՀ ԿԳՄՍՆ–ն գտնվում է լայնածավալ կրթական բարեփոխումների ակտիվ փուլում։
«Մենք իհարկե չենք ակնկալում, որ կրթական ծրագրերը ՀՀ–ում և սփյուռքում կլինեն 100 %–ով համահունչ, բայց այն պարագայում, երբ Սփյուռքում ապրող հայրենակիցներն իրենց ընտանիքների հետ վերադառնան հայրենիք, երեխաներն ավելի հեշտ ինտեգրվեն կրթական համակարգին »–ասաց նա։
Մարտիրոսյանն ընդգծեց, որ խորհրդաժողովից ակնկալում է լուծումներ գտնել կրթական համակարգում առկա խնդիրներին և նպաստել սփյուռքում հայապահպանության գործընթացին։
Հավելենք, որ Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովին այս տարի մասնակցում են 15 երկրի շուրջ 100 պատվիրակ:
Խորհրդաժողովը օգոստոսի 5-9-ն է անցկացվում Աղվերանում։
Խորհրդաժողովի նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը: