https://arm.sputniknews.ru/20240804/shebekinvo-qaghaqum-bazmabnakaran-shenqi-vra-drvon-e-hardzakvel-zvohvel-e-kin-gladkvov-79099002.html
Շեբեկինո քաղաքում բազմաբնակարան շենքի վրա դրոն է հարձակվել, զոհվել է կին․ Գլադկով
Շեբեկինո քաղաքում բազմաբնակարան շենքի վրա դրոն է հարձակվել, զոհվել է կին․ Գլադկով
Sputnik Արմենիա
Մարզպետի խոսքով՝ կինը մահացել է տեղում։ 04.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-04T12:57+0400
2024-08-04T12:57+0400
2024-08-19T14:42+0400
շեբեկինո
ուկրաինա
զոհ
ռուսաստան
դրոն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50243033_0:120:1280:840_1920x0_80_0_0_551db566fb53ae7368b576e486caa04a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Շեբեկինոյում բազմաբնակարան շենքի վրա ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով կին է մահացել։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։Նա հավելել է, որ քաղաքում երեք դրոնների հարձակումների հետևանքով վնասվել են երկու բազմաբնակարան շենքերի բնակարանների ապակեպատ ծածկն ու ներքին հարդարանքը: Եվս 2 ԱԹՍ հարվածել է երկու առանձնատների, ինչի հետևանքով հրկիզվել են տանիքները։ Տների հրդեհը մարվել է, ընդգծել է մարզպետը։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
շեբեկինո
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50243033_0:0:1280:960_1920x0_80_0_0_b45e73bbd778561cb2add078e79086e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շեբեկինո, ուկրաինա, զոհ, ռուսաստան, դրոն
շեբեկինո, ուկրաինա, զոհ, ռուսաստան, դրոն
Շեբեկինո քաղաքում բազմաբնակարան շենքի վրա դրոն է հարձակվել, զոհվել է կին․ Գլադկով
12:57 04.08.2024 (Թարմացված է: 14:42 19.08.2024) Մարզպետի խոսքով՝ կինը մահացել է տեղում։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Շեբեկինոյում բազմաբնակարան շենքի վրա ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով կին է մահացել։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի մարզի երեք բնակավայրերի վրա։ Մեծ ցավով հայտնում եմ, որ Շեբեկինոյում բազմաբնակարան շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել: Ստացած վերքերից կինը մահացել է տեղում՝ մինչև բժիշկների ժամանումը», - գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ քաղաքում երեք դրոնների հարձակումների հետևանքով վնասվել են երկու բազմաբնակարան շենքերի բնակարանների ապակեպատ ծածկն ու ներքին հարդարանքը: Եվս 2 ԱԹՍ հարվածել է երկու առանձնատների, ինչի հետևանքով հրկիզվել են տանիքները։ Տների հրդեհը մարվել է, ընդգծել է մարզպետը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: