00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը դիմել է ՕԽ–ին մասնակցող Դավթյաններին

© SputnikԱրթուր և Վահագն Դավթյանները
Արթուր և Վահագն Դավթյանները - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2024
Արթուր և Վահագն Դավթյանները
Բաժանորդագրվել
Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը Վահագն և Արթուր Դավթյաններին շնորհակալություն է հայտնել իրենց նվիրական աշխատանքի և պայքարելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը օլիմպիական խաղերի եզրափակիչում մրցելույթներից առաջ դիմել է մարմնամարզիկներ Արթուր և Վահագն Դավթյաններին ու հաջողություն մաղթել նրանց։ Նա գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում։
Վանոյանը նշել է, որ Վահագնը իր աշխատասիրության շնորհիվ կկարողանա իրականություն դարձնել ամենամեծ երազանքները։
«Ընկե՛րս, այսօր դու մրցելույթ ես ունենալու օլիմպիական խաղերի եզրափակիչում, ուզում եմ հաջողություն մաղթել և ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ հայկական մարմնամարզությունում քո ունեցած մեծ ավանդի համար, դու օրինակ ես պատանիների համար, թե որքան էլ անհնար թվա երազանքի իրականացումը՝ սիրո և աշխատասիրության շնորհիվ հնարավոր է երազանքները իրականություն դարձնել»,– գրել է ֆեդերացիայի նախագահը։
Արթուր Դավթյանի մասին էլ գրել է, որ նա պայքարող տեսակ է, քանի որ տարիներ շարունակ մարզումների ժամանակ երբևէ վատ պայմաններից չի հուսահատվել, չի նահանջել։ Վանոյանը շեշտել է, որ Արթուրը պայքարել է ամեն օր ու ամեն ժամ, որպեսզի հասնի հաղթանակների` միջազգային ամենատարբեր մրցաշարերից մինչև Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, մինչև օլիմպիական բրոնզ։
«Արթուր ջան, բոլորս գիտենք, թե որքան կարևոր է այս օրը քեզ համար, չէ՞ որ հաղթողի ամենահավանական թեկնածուներից մեկն ես դու։ Բայց անկախ այս եզրափակիչի արդյունքից, եղբա՛յրս, դու պատվով անցել ես սպորտային փառքի ճանապարհով և այլևս Արթուր Դավթյան անուն ազգանունը ոսկե տառերով գրել ես հայրենական և համաշխարհային սպորտի տարեգրության մեջ։ Վստահ եմ ՝ դեռ շատ հաղթանակներ ենք տոնելու միասին»,– գրել է ֆեդերացիայի նախագահը։
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում այսօր մեդալի համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանը և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։
Վահագն Դավթյանի մասնակցությամբ եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին, իսկ Արթուր Դավթյանի մասնակցությամբ եզրափակիչը՝ 18:25-ին:
Արթուր Դավթյանը հենացատկ վարժությունում է հանդես գալիս, իսկ Վահագն Դավթյանը` օղակներ վարժությունում։
Լրահոս
0