00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թող գնան Թուրքիա և սգան Էրդողանի հետ». Իսրայելի ԱԳՆ-ն խիստ նկատողություն կանի փոխդեսպանին

© Photo : Public domain / AlmogԻսրայելի ԱԳՆ
Իսրայելի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2024
Իսրայելի ԱԳՆ
Բաժանորդագրվել
Իսրայելը հայտարարել է, որ չի հանդուրժի ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահվան հետ կապված վշտակցման դրսևորումները։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հանձնարարել է խիստ նկատողություն հայտարարել Թուրքիայի փոխդեսպանին, քանի որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանության պատճառով իջեցվել է Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան դրոշը։
«Իսրայելի պետությունը չի հանդուրժի վշտակցման դրսևորումներ այնպիսի մարդասպանի համար, ինչպիսին Իսմայիլ Հանիան է, որը ղեկավարել է ՀԱՄԱՍ–ը հոկտեմբերի 7-ի ոճրագործությունների ժամանակ և աղոթել է իր համախոհների հետ՝ հաջողություն մաղթելով մարդասպաններին, հեռուստատեսությամբ դիտելով սարսափելի կադրերը», - նշել է Կացը X սոցիալական ցանցում:
Իսրայելի նախարարի խոսքով՝ եթե դեսպանատան ներկայացուցիչները ցանկանում են իրենց վշտակցությունը հայտնել, ապա պետք է գնան Թուրքիա և սգան իրենց տիրոջ` Էրդողանի հետ, որն աջակցում է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպությանը, նրա սպանություններին ու ահաբեկչություններին։
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա ազգային սուգ էր հայտարարել երկրում։
Հիշեցնենք` պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հուլիսի 31-ին հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ Ինչպես գրում են արաբական ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։
ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն արձագանքում Հանիայի սպանության մասին հաղորդագրություններին: «Jerusalem Post»–ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չխոսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին:
Իրանի նախագահը հայտարարել է, որ «զավթիչ ահաբեկիչները» կզղջան Հանիայի սպանության համար
Լրահոս
0