https://arm.sputniknews.ru/20240802/sharzhajic-erevan-zhamanats-qaghaqacu-ugheberic-hajtnabervel-e-22-tvoprak-adamandanman-qarervov-79040887.html
Շարժայից Երևան ժամանած քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել է 22 տոպրակ ադամանդանման քարերով
Շարժայից Երևան ժամանած քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել է 22 տոպրակ ադամանդանման քարերով
Sputnik Արմենիա
Հայտնաբերված քարերի ընդհանուր քաշը կազմել է 244 գրամ։ 02.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-02T12:00+0400
2024-08-02T12:00+0400
2024-08-02T12:18+0400
ադամանդ
մաքսանենգություն
երևան
չվերթ
օդանավակայան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/02/79040712_0:0:1280:720_1920x0_80_0_0_4e0fc0f5792ca9e347899c073a74ab71.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում Շարժա–Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել է 22 պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարեր և 2 «GIA» մակնշմամբ սերտիֆիկատ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ադամանդանման քարերի ընդհանուր քաշը կազմել է 244 գրամ։Հայտնաբերված թափանցիկ քարերից միայն 29 հատի մաքսային արժեքը գերազանցել է ՀՀ քրեական օրենսգրքի 292–րդ հոդվածով սահմանված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 մլն դրամը:Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել ՀՀ քննչական կոմիտե։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/02/79040712_161:0:1121:720_1920x0_80_0_0_396c8a2ac27879aab75287f7f23bddd0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադամանդ, մաքսանենգություն, երևան, չվերթ, օդանավակայան, видео, տեսանյութեր, տեսանյութ
ադամանդ, մաքսանենգություն, երևան, չվերթ, օդանավակայան, видео, տեսանյութեր, տեսանյութ
Շարժայից Երևան ժամանած քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել է 22 տոպրակ ադամանդանման քարերով
12:00 02.08.2024 (Թարմացված է: 12:18 02.08.2024) Հայտնաբերված քարերի ընդհանուր քաշը կազմել է 244 գրամ։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում Շարժա–Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել է 22 պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարեր և 2 «GIA» մակնշմամբ սերտիֆիկատ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ադամանդանման քարերի ընդհանուր քաշը կազմել է 244 գրամ։
«Ադամանդանման թափանցիկ քարերը մշակված բնական ադամանդներ լինելու պարագայում դրանց արժեքը հնարավոր է գերազանցի 8 մլն դրամը»,– ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Հայտնաբերված թափանցիկ քարերից միայն 29 հատի մաքսային արժեքը գերազանցել է ՀՀ քրեական օրենսգրքի 292–րդ հոդվածով սահմանված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 մլն դրամը:
Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել ՀՀ քննչական կոմիտե։