https://arm.sputniknews.ru/20240802/hh-bta-nakhararutjuny-sharunakum-e-taqcnel-armsat-1-arbanjaki--lusankarnery-79066738.html
ՀՀ ԲՏԱ նախարարությունը շարունակում է «թաքցնել» «Արմսաթ-1» արբանյակի լուսանկարները
ՀՀ ԲՏԱ նախարարությունը շարունակում է «թաքցնել» «Արմսաթ-1» արբանյակի լուսանկարները
Sputnik Արմենիա
ՀՀ իշխանությունները 2023 թվականի ապրիլից խոստացել են լուսանկարները հրապարակել, բայց չեն հրապարակել։ 02.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-02T22:53+0400
2024-08-02T22:53+0400
2024-08-02T22:54+0400
արբանյակ
տիեզերք
լուսանկար
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/02/79064664_172:301:1263:915_1920x0_80_0_0_5d91ae4f7f8e1960f6041c91b93e0d16.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Արմսաթ-1» արբանյակի կողմից արված տիեզերանկարները ներկայումս ուսումնասիրում են տարբեր պետական կառույցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։Ինչ վերաբերում է «Արմսաթ-1» արբանյակի տիեզերանկարների հրապարակմանը և ընդունիչ կայանի ու կառավարման կենտրոնի պաշտոնական բացմանը, նախարարությունը խոստանում է այդ մասին առաջիկայում տեղեկացնել։2024 թվականի մարտին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետաձգեց հայկական «Արմսաթ- 1» արբանյակով արված տիեզերանկարների հրապարակումը մինչև կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի պաշտոնական բացումը։Նշենք, որ 2023 թվականի ապրիլից նախարարությունում հայտարարում են, որ կադրերը մոտ ապագայում կհրապարակվեն։ Սա մեզ առաջ է մղելու երազանքի ճանապարհին․ ՀՀ-ում գերհամակարգչային ազգային կենտրոն բացվեցՀիշեցնենք, որ Urdaneta արբանյակը Հայաստանի համար պատրաստել է իսպանական Satlantis ընկերությունը։ Գործարկումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 25-ին, որից հետո այն վերանվանվել է «Արմսաթ-1»։Նշենք նաև, որ հայկական մեկ այլ՝ «Հայասաթ-1» արբանյակը Երկրի ուղեծիր ուղարկվեց 2023թ–ի դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/02/79064664_213:292:1143:989_1920x0_80_0_0_13c149fd13aff8cb2963ecb29a26d99b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արբանյակ, տիեզերք, լուսանկար, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
արբանյակ, տիեզերք, լուսանկար, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ ԲՏԱ նախարարությունը շարունակում է «թաքցնել» «Արմսաթ-1» արբանյակի լուսանկարները
22:53 02.08.2024 (Թարմացված է: 22:54 02.08.2024) ՀՀ իշխանությունները 2023 թվականի ապրիլից խոստացել են լուսանկարները հրապարակել, բայց չեն հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Արմսաթ-1» արբանյակի կողմից արված տիեզերանկարները ներկայումս ուսումնասիրում են տարբեր պետական կառույցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը` պատասխանելով
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
««Արմսաթ-1» արբանյակի կողմից արված տիեզերանկարները ներկայումս ուսումնասիրվում են տարբեր պետական կառույցների, գիտական, կրթական կազմակերպությունների կողմից»,- հայտնում է նախարարությունը։
Ինչ վերաբերում է «Արմսաթ-1» արբանյակի տիեզերանկարների հրապարակմանը և ընդունիչ կայանի ու կառավարման կենտրոնի պաշտոնական բացմանը, նախարարությունը խոստանում է այդ մասին առաջիկայում տեղեկացնել։
2024 թվականի մարտին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետաձգեց հայկական «Արմսաթ- 1» արբանյակով արված տիեզերանկարների հրապարակումը մինչև կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի պաշտոնական բացումը։
Նշենք, որ 2023 թվականի ապրիլից նախարարությունում հայտարարում են, որ կադրերը մոտ ապագայում կհրապարակվեն։
Հիշեցնենք, որ Urdaneta արբանյակը Հայաստանի համար պատրաստել է իսպանական Satlantis ընկերությունը։ Գործարկումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 25-ին, որից հետո այն վերանվանվել է «Արմսաթ-1»։
Նշենք նաև, որ հայկական մեկ այլ՝ «Հայասաթ-1» արբանյակը Երկրի ուղեծիր ուղարկվեց 2023թ–ի դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։