00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարյուր տարվա մենություն Կարմիր հրապարակում. մեկ դար առաջ բացվեց Լենինի դամբարանը

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցՄոսկվայի Կարմիր հրապարակը
Մոսկվայի Կարմիր հրապարակը - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2024
Բաժանորդագրվել
Ուղիղ 100 տարի առաջ՝ 1924 թվականի օգոստոսի սկզբին, Մոսկվայի Կարմիր հրապարակում բացվեց այն դամբարանը, որտեղ մինչև օրս էլ գտնվում է բոլշևիկների ղեկավար Վլադիմիր Իլյիչ Լենինի զմռսված մարմինը։
Այդ վիճահարույց որոշումը կայացվեց, ինչպես Սովետում էին ասում, «աշխատավորների բազմաթիվ խնդրանքների» հիման վրա, թեև մինչև հիմա էլ որևէ մեկը չի կարող հաստատ պնդել՝ արդյոք եղե՞լ է գեթ մեկ դիմում։ Դեռ 1923 թվականի աշնանը, երբ Լենինը ողջ էր, բայց ծանր հիվանդ, Իոսիֆ Ստալինը հավաքեց կուսակցական ղեկավարներին և ասաց, որ համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի մարմինը պետք է զմռսվի և պահպանվի։ Գրեթե բոլորը դեմ էին, գրեթե բոլորն էլ գնդակահարվեցին 30-ական թվականներին։
Լենինի մահից հետո Ստալինի որոշումը կատարվեց կայծակնային արագությամբ. երեք օրվա ընթացքում Կարմիր հրապարակում հայտնվեց ժամանակավոր փոքր դամբարանը, և սկսվեց վերջին հրաժեշտի արարողությունը, որը տևում է մինչև հիմա։ Կես տարի անց կառուցվեց հիմնական դամբարանը, որը փայտից էր, բայց այժմվանին շատ նման, իսկ 1930 թվականին գրանիտից ստեղծվեց այն կառույցը, որը տասնամյակների ընթացքում դարձավ Խորհրդային Միության խորհրդանիշներից մեկը։
Խճճված պատմություն. Wildberries, Կադիրով, հայեր…
Այնտեղից էին ԽՍՀՄ-ի առաջնորդները ողջունում զորահանդեսների և տոնական շքերթների մասնակիցներին, 1945 թվականի հաղթանակից հետո հենց դամբարանի առջև էին սովետական զինվորները նետում նացիստական Գերմանիայի դրոշները։ Ճիշտ է, Բորիս Ելցինը, որն ատում էր կոմունիստներին, ժողովրդին էր դիմում ոչ թե դամբարանի տրիբունայից, այլ հատուկ կառուցված ամբիոնից։ Ի դեպ, Ելցինը, ինչպես նաև, այսպես կոչված՝ պերեստրոյկայի գաղափարախոս Ալեքսանդր Յակովլևը, Մոսկվայի և Լենինգրադի քաղաքապետներ Յուրի Լուժկովը և Անատոլի Սոբչակը դամբարանն ապամոնտաժելու ամենաակտիվ կողմնակիցներն էին։
Իսկ մինչ այդ՝ 1953 թվականին, երբ մահացավ Իոսիֆ Ստալինը, որոշվեց նրա մարմինն էլ տեղադրել Կարմիր հրապարակի դամբարանում։ Ոմանք հավատում են, որ այս որոշմանը դեմ էր նույնիսկ բնությունը։ Որովհետև երբ դամբարանի դիմապատին ավելացրին Ստալինի անունը, ըստ որոշ աղբյուրների, աննախադեպ հորդառատ անձրևներ սկսվեցին, որոնց հետևանքով ավելացված տառերը խունացան և դժվար էին կարդացվում։ Չգիտեմ, արդյոք ճշմարտության հատիկ կա՞ այս լեգենդում, բայց այն բանից հետո, երբ Նիկիտա Խռուշչովը իր հանրահայտ զեկույցում դատապարտեց անձի պաշտամունքը և զանգվածային բռնաճնշումները, 1961 թվականին Ստալինի մարմինը դուրս բերեցին դամբարանից և հուղարկավորեցին Կրեմլի պատի տակ։
Չեք հավատա, բայց հենց Ստալինը մահացավ՝ ես գնացի Մոսկվա. մի քանի ամսական էի, մայրս թեկնածուական պիտի պաշտպաներ, ինձ էլ Երևանից գնացքով տարավ հետը։ Դրանից հետո շատ եմ եղել Մոսկվայում ու միշտ զարմացել եմ, թե ինչու են մարդիկ ժամերով հերթ կանգնում դամբարան մտնելու համար։ Բայց ախր, այդ դամբարանը, ուր նույնիսկ օտարերկրյա զբոսաշրջիկներին մինչև հիմա էքսկուրսիաների են տանում, շատ բան է տեսել։ 50-ականներից մինչև 70-ական թվականները խորհրդային իշխանությունից բողոքող մարդիկ մոտ 10 անգամ քար, մուրճ ու դյուրավառ հեղուկով շիշ են նետել Լենինի մարմնի ուղղությամբ։ 1973 թվականին մեկն այստեղ պայթյուն է իրականացրել, որի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, ինչից հետո զրահապատ ապակի է տեղադրվել։
Շատերն են հիմա հարցնում՝ իսկ արդյոք այն, ինչ մարդիկ տեսնում են դամբարանում, իրո՞ք Լենինի մարմինն է։ Մասնագետները չեն թաքցնում անողոք ճշմարտությունը. այսօր՝ 100 տարի անց, մնացել է առաջնորդի մարմնի 23 տոկոսը։ Փաստ է նաև, որ եթե մեկ դար առաջ Լենինի զմռսված մարմնի պահպանմամբ զբաղվում էր ընդամենը երեք հոգի, հիմա դամբարանին առընթեր մի ողջ լաբորատորիա է գործում։
Ի դեպ, մինչև Խորհրդային Միության փլուզումը այս լաբորատորիան էր զբաղվում նաև հայտնի վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովի մարմնի պահպանմամբ։ Այո′, քչերը գիտեն, որ Ուկրաինայի Վիննիցա քաղաքում պահվում է ականավոր բժիշկ Պիրոգովի մարմինը, որը զմռսվել է հենց իր մշակած եղանակով Լենինի մահից շատ առաջ՝ 1881 թվականին։ Սովետի օրոք ամեն ինչ հստակ էր. Պիրոգովի մարմինը պարբերաբար բերում էին Մոսկվա, ուսումնասիրում, կատարում անհրաժեշտ վերականգնողական գործողությունները և հետ էին տանում Վիննիցա։ Հիմա ամեն ինչ անում են ուկրաինացի մասնագետները։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2024
Ապագա կա. արդյոք այս լավատեսական պնդումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Ամերիկային
Իսկ Կարմիր հրապարակի դամբարանի ճակատագիրը մինչև այժմ մնում է անորոշ։ Ուղիղ 35 տարի առաջ՝ 1989 թվականին, ԽՍՀՄ-ի ժողովրդական պատգամավորների համագումարում առաջին անգամ հրապարակավ հնչեց Լենինի մարմինը հուղարկավորելու առաջարկը։ Բայց հետո կոմունիստները անզիջում պայքար ծավալեցին և նույնիսկ Ռուս ուղղափառ եկեղեցին համաձայնեց՝ եթե հուղարկավորությունը հանգեցնելու է հանրության պառակտմանը, թող առայժմ ամեն ինչ անփոփոխ մնա։ Այդպես էլ մնում է։ Առա՛յժմ։
Լրահոս
0