00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
08:10
240 ր
On air
13:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զավեշտալի է․ Ավանեսյանը մեկնաբանել է իրեն պաշտոնից հեռացնելու մասին լուրերը

Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարի խոսքով՝ իրեն փոխարինելու մասին լուրերն ընդամենը բամբասանք են։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բամբասանք է անվանում իրեն պաշտոնանկ անելու մասին լուրերը։ Այդ մասին նախարարն ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հոգնել եմ բամբասանքի ամենշաբաթյա տիրաժավորումից, որը կարծես թե 2021 թվականից չի դադարում»,- ասաց նախարարը։
Թե ովքեր են լուրեր տարածողներն ու ինչու են դա անում, նախարարը չգիտի, բայց երևույթը զավեշտալի է համարում։
Նույն կերպ նա «բամբասանք» որակեց լուրը, թե անգամ իրեն փոխարինողի անունն է որոշվել՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյան։
Sputnik Արմենիայի հարցին` արդյոք տարածվող լուրերը կապ ունե՞ն այն հանգամանքի հետ, որ ՔՊ-ական որոշ պատգամավորներ արդեն տևական ժամանակ է՝ քննադատում են իրեն և արդյոք նկատու՞մ է, որ իր դեմ արշավ է սկսվել, Ավանեսյանը նշեց՝ նման նկատառում չունի։
ՀՀ առողջապահության նախարարի աթոռը սկսել է ճոճվել. ո՞վ է աշխատում Ավանեսյանի դեմ
Լրահոս
0