https://arm.sputniknews.ru/20240801/hnaravvor-e-fifa-n--kanadaci-marzuhineric-het-vercni-tvokivoji-olimpiakan-voskin-79007506.html
Հնարավոր է` ՖԻՖԱ-ն կանադացի մարզուհիներից հետ վերցնի Տոկիոյի օլիմպիական ոսկին
Հնարավոր է` ՖԻՖԱ-ն կանադացի մարզուհիներից հետ վերցնի Տոկիոյի օլիմպիական ոսկին
Sputnik Արմենիա
Կանադայի ֆուտբոլի կանանց հավաքականն առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճել Տոկիոյի օլիմպիական խաղերում: 01.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-01T15:17+0400
2024-08-01T15:17+0400
2024-08-01T15:32+0400
կանադա
ֆուտբոլ
մեդալ
ոսկի
ֆիֆա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/79000936_0:0:1600:901_1920x0_80_0_0_cf5c13ab099171a03b85bb789d6ba70f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հնարավոր է` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որակազրկի Կանադայի կանանց հավաքականին և զրկի Տոկիոյի խաղերի ոսկուց, եթե ապացուցվի, որ թիմը խարդախություն է արել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հաղորդակցության գծով տնօրեն Մարկ Ադամսը:Ավելի վաղ Նոր Զելանդիայի Օլիմպիական կոմիտեն (NZX) ՄՕԿ–ին բողոք էր ներկայացրել այն բանի համար, որ Փարիզի օլիմպիական խաղերից առաջ դրոնով հետևել են կանանց ֆուտբոլային թիմի մարզմանը: Հուլիսի 22-ին ոստիկանությունը ձերբակալել է Սենտ Էթյենի մարզադաշտի վրայով թռչող դրոնի օպերատորին: Պարզվել է, որ նա Կանադայի կանանց հավաքականի սպասարկող անձնակազմի ներկայացուցիչն է։ Կանադայի և Նոր Զելանդիայի թիմերի միջև հանդիպումը կայացել է հուլիսի 25-ին և ավարտվել 2:1 հաշվով՝ հօգուտ կանադուհիների:Եգիպտացի սուսերամարտիկը օլիմպիական խաղերում հանդես է եկել հղիության յոթերորդ ամսումԱվելի ուշ Կանադայի ԱՕԿ-ը լրտեսության պատճառով աշխատանքից հեռացրել է ֆուտբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Բևերլի Փրիսթմանին: Հուլիսի 27-ին ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն մեկ տարով հեռացրել է Փրիսթմանին՝ միաժամանակ վեց միավոր հանելով Կանադայի կանանց հավաքականից: Բացի Փրիսթմանից, մեկ տարով որակազրկվել են հավաքականի աշխատակիցներ Ջոզեֆ Լոմբարդին և Ժասմին Մանդերը: Կանադական կողմը փորձում էր հասնել նրան, որ Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) որոշում կայացնի կա՛մ չեղյալ համարել միավորների հանումը, կա՛մ կրճատել հանվող միավորները, սակայն դատարանը մերժել է բողոքարկումը:Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:«Վայելեք ԼԳԲՏ շոուն և հավի բդիկների որսը». ԶԼՄ-ները՝ Փարիզի օլիմպիական խաղերի բացման մասին
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/79000936_35:0:1542:1130_1920x0_80_0_0_85a95d4bbc1e0499f50b56198ffdf2ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կանադա, ֆուտբոլ, մեդալ, ոսկի, ֆիֆա
կանադա, ֆուտբոլ, մեդալ, ոսկի, ֆիֆա
Հնարավոր է` ՖԻՖԱ-ն կանադացի մարզուհիներից հետ վերցնի Տոկիոյի օլիմպիական ոսկին
15:17 01.08.2024 (Թարմացված է: 15:32 01.08.2024) Կանադայի ֆուտբոլի կանանց հավաքականն առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճել Տոկիոյի օլիմպիական խաղերում:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հնարավոր է` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որակազրկի Կանադայի կանանց հավաքականին և զրկի Տոկիոյի խաղերի ոսկուց, եթե ապացուցվի, որ թիմը խարդախություն է արել։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հաղորդակցության գծով տնօրեն Մարկ Ադամսը:
«Այդ, ինչպես և մեդալների վերաբաշխման գործով առաջին հերթին զբաղվելու է ՖԻՖԱ-ն։ Զուտ տեսականորեն, եթե տեղի ունենա որակազրկում, ապա հնարավոր է` մեդալների վերաբաշխում լինի, բայց դրա համար պետք է միջազգային ֆեդերացիայի որոշումը», - ասել է Ադամսը։
Ավելի վաղ Նոր Զելանդիայի Օլիմպիական կոմիտեն (NZX) ՄՕԿ–ին բողոք էր ներկայացրել այն բանի համար, որ Փարիզի օլիմպիական խաղերից առաջ դրոնով հետևել են կանանց ֆուտբոլային թիմի մարզմանը: Հուլիսի 22-ին ոստիկանությունը ձերբակալել է Սենտ Էթյենի մարզադաշտի վրայով թռչող դրոնի օպերատորին: Պարզվել է, որ նա Կանադայի կանանց հավաքականի սպասարկող անձնակազմի ներկայացուցիչն է։ Կանադայի և Նոր Զելանդիայի թիմերի միջև հանդիպումը կայացել է հուլիսի 25-ին և ավարտվել 2:1 հաշվով՝ հօգուտ կանադուհիների:
Ավելի ուշ Կանադայի ԱՕԿ-ը լրտեսության պատճառով աշխատանքից հեռացրել է ֆուտբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Բևերլի Փրիսթմանին: Հուլիսի 27-ին ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն մեկ տարով հեռացրել է Փրիսթմանին՝ միաժամանակ վեց միավոր հանելով Կանադայի կանանց հավաքականից: Բացի Փրիսթմանից, մեկ տարով որակազրկվել են հավաքականի աշխատակիցներ Ջոզեֆ Լոմբարդին և Ժասմին Մանդերը: Կանադական կողմը փորձում էր հասնել նրան, որ Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) որոշում կայացնի կա՛մ չեղյալ համարել միավորների հանումը, կա՛մ կրճատել հանվող միավորները, սակայն դատարանը մերժել է բողոքարկումը:
Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: