https://arm.sputniknews.ru/20240801/erevanum-gazabenzalcakajan-ev-sharzhakan-lcakajan-en-kaparaknqel-teschakan-marmin-79013282.html
Երևանում գազաբենզալցակայան է կապարակնքվել. տեսչական մարմին
Երևանում գազաբենզալցակայան է կապարակնքվել. տեսչական մարմին
Sputnik Արմենիա
Ամբողջությամբ ապամոնտաժվել է Էջմիածին–Աշտարակ խճուղի հասցեում շահագործվող բենզալցակայանը։ 01.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-01T17:23+0400
2024-08-01T17:23+0400
2024-08-01T17:38+0400
հայաստան
գազալցակայան
հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/79011838_0:0:1600:900_1920x0_80_0_0_7dbf06ff968a798fedde412478ab41e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երևանում շահագործվող, «Կարբոն Գրուպ» ընկերությանը պատկանող բենզալցակայանը և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը, որպես շարժական լցակայան շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցը կապարակնքվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։Նշվում է, որ տեսչական մարմնի և Վաղարշապատի համայնքապետարանի համագործակցության արդյունքում ամբողջությամբ ապամոնտաժվել է նաև Էջմիածին–Աշտարակ խճուղիում շահագործվող բենզալցակայանը։«Վերը նշված օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար»,– ասված է հաղորդագրության մեջ։Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականցվել նաև Արագածոտնի մարզի տարածքում՝ Երևան-Գյումրի մայրուղու հարակից տարածքում շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի վրա տեղադրված են եղել սարքավորումներ, որոնցով իրականցվել են ավտոմեքենաների գազով լիցքավորում։Մասնավորապես պարզվել է, որ «Զիլ 431410» մակնիշի տրանսպորտային միջոցը, որը շահագործվել է որպես շարժական լցակայան, արտադրական վտանգավոր օբյեկտ 1, սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/79011838_200:0:1400:900_1920x0_80_0_0_c4ca28ee3816162405796fca518046dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գազալցակայան, հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին
հայաստան, գազալցակայան, հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին
Երևանում գազաբենզալցակայան է կապարակնքվել. տեսչական մարմին
17:23 01.08.2024 (Թարմացված է: 17:38 01.08.2024) Ամբողջությամբ ապամոնտաժվել է Էջմիածին–Աշտարակ խճուղի հասցեում շահագործվող բենզալցակայանը։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երևանում շահագործվող, «Կարբոն Գրուպ» ընկերությանը պատկանող բենզալցակայանը և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը, որպես շարժական լցակայան շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցը կապարակնքվել են։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ տեսչական մարմնի և Վաղարշապատի համայնքապետարանի համագործակցության արդյունքում ամբողջությամբ ապամոնտաժվել է նաև Էջմիածին–Աշտարակ խճուղիում շահագործվող բենզալցակայանը։
«Վերը նշված օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականցվել նաև Արագածոտնի մարզի տարածքում՝ Երևան-Գյումրի մայրուղու հարակից տարածքում շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի վրա տեղադրված են եղել սարքավորումներ, որոնցով իրականցվել են ավտոմեքենաների գազով լիցքավորում։
Մասնավորապես պարզվել է, որ «Զիլ 431410» մակնիշի տրանսպորտային միջոցը, որը շահագործվել է որպես շարժական լցակայան, արտադրական վտանգավոր օբյեկտ 1, սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։