https://arm.sputniknews.ru/20240801/asrjany-lvondvonum-masnakcel-e-camaqajin-paterazmavarman-harcerin-nvirvats-hamazhvoghvovin-78997958.html
Ասրյանը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված համաժողովին
Ասրյանը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված համաժողովին
Sputnik Արմենիա
Բրիտանացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությունն ու դրա ընդլայնման հնարավորությունները։ 01.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-01T13:07+0400
2024-08-01T13:07+0400
2024-08-01T13:12+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
էդվարդ ասրյան
լոնդոն
մեծ բրիտանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/78997382_0:0:1280:721_1920x0_80_0_0_b43428cc3f2312e1a714cd31e6467fae.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված համաժողովին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈւ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո։ Ամենամյա համաժողովի նպատակն է ուսումնասիրել պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները։Համաժողովի շրջանակում քննարկվում են նաև այդ ուղղությամբ գործընկերային լուծումների հնարավորությունները, անդրադառնում ռազմաքաղաքական ու արդյունաբերական վերջին զարգացումներին։Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ծախսերը. ՀՀ ՊՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ զորավարժությունների մասինՀՀ պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են, որ համաժողովի շրջանակում Էդվարդ Ասրյանը հանդիպել է բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ։Հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը, քննարկվել են դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։
լոնդոն
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/78997382_0:0:1280:961_1920x0_80_0_0_23a8692640bc97a6cea6379aec322a4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), էդվարդ ասրյան, լոնդոն, մեծ բրիտանիա
հհ պաշտպանության նախարարություն (պն), էդվարդ ասրյան, լոնդոն, մեծ բրիտանիա
Ասրյանը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված համաժողովին
13:07 01.08.2024 (Թարմացված է: 13:12 01.08.2024) Բրիտանացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությունն ու դրա ընդլայնման հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված համաժողովին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈւ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո։ Ամենամյա համաժողովի նպատակն է ուսումնասիրել պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները։
Համաժողովի շրջանակում քննարկվում են նաև այդ ուղղությամբ գործընկերային լուծումների հնարավորությունները, անդրադառնում ռազմաքաղաքական ու արդյունաբերական վերջին զարգացումներին։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են, որ համաժողովի շրջանակում Էդվարդ Ասրյանը հանդիպել է բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը, քննարկվել են դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։