https://arm.sputniknews.ru/20240801/78986820.html
Նկարչությունով են զբաղված, բայց չեն կարողանում այդքան լավ նկարել. Նաիրի Սարգսյան
Նկարչությունով են զբաղված, բայց չեն կարողանում այդքան լավ նկարել. Նաիրի Սարգսյան
Sputnik Արմենիա
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում 2024 թվականի 1–ին կիսամյակում սպառողական գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 0.6... 01.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-01T09:13+0400
2024-08-01T09:13+0400
2024-08-01T09:42+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/78986688_0:3:1036:586_1920x0_80_0_0_9e60c1a3cdf3ca8bb5984acae000d484.jpg
Նկարչությունով են զբաղված, բայց չեն կարողանում այդքան լավ նկարել. Նաիրի Սարգսյան
Sputnik Արմենիա
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում 2024 թվականի 1–ին կիսամյակում սպառողական գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 0.6 տոկոսով։ Ընդ որում, հիմնականում էժանացել են պարենային ապրանքները։ Դրանց գները մեկ տարում նվազել են 4.4 տոկոսով։ Իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են ընդամենը 0.2%-ով։
Ու թեև պաշտոնական վիճակագրությունը պնդում է, որ Հաաստանում գները եթե չեն նվազել, ապա առնվազն չեն էլ աճել, բայց խանութ մտնող քաղաքացին իր կենցաղում բոլորովին այլ իրողություն է արձանագրում։
Օրինակ` սուրճի գինը մեկ տարում թե՛ Հայաստանում, ու թե՛ համաշխարհային բորսաներում աճել է գրեթե 2 անգամ, այսինքն 100 տոկոսով, բայց մեր վիճակագրությունը ընդամենը 6.8%-անոց թանկացում է արձանագրել։ Հավի մսի 1 կգ–ը վերջին մի քանի ամսվա ընթացքում թանկացել է մի քանի 100 դրամով։ Մինչդեռ պաշտոնական վիճակագրությունը մսի միջինացված գների 2.5 տոկոսանոց նվազում է արձանագրել։
Թե ինչու պաշտոնական վիճակագրությունը մեր երկրում չի ներկայացնում իրական պատկերը, և ինչն է պատճառը, որ Հայաստանում գները շարունակում են աճել. Հարցրել ենք Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին։
Նրա գնահատմամբ` ՀՀ–ում ամենօրյա սպառման ապրանքները վերջին մեկ տարում միջինը 7 տոկոսով թանկացել են։ Մինչդեռ, պաշտոնական վիճակագրության ներկայացրած գնանկումը հիմնված է բոլոր ապրանք–ծառայությունների գների վրա, որոնք լայն սպառում չունեն ու սպառողի գրպանի վրա էապես չեն ազդում։
«Իրենք PR-վում են միայն ընդհանուր գնանկման վրա, որը իր հերթին ևս անարժանայավատ է, որովհետև մենք գիտենք, որ նկարչությունով են զբաղված։ Բայց չեն կարողանում այդքան լավ նկարել, որովհետև դա էլ է հմտություն պահանջում»,– նկատում է Սարգսյանը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում 2024 թվականի 1–ին կիսամյակում սպառողական գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 0.6 տոկոսով։ Ընդ որում, հիմնականում էժանացել են պարենային ապրանքները։ Դրանց գները մեկ տարում նվազել են 4.4 տոկոսով։ Իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են ընդամենը 0.2%-ով։Ու թեև պաշտոնական վիճակագրությունը պնդում է, որ Հաաստանում գները եթե չեն նվազել, ապա առնվազն չեն էլ աճել, բայց խանութ մտնող քաղաքացին իր կենցաղում բոլորովին այլ իրողություն է արձանագրում։Օրինակ` սուրճի գինը մեկ տարում թե՛ Հայաստանում, ու թե՛ համաշխարհային բորսաներում աճել է գրեթե 2 անգամ, այսինքն 100 տոկոսով, բայց մեր վիճակագրությունը ընդամենը 6.8%-անոց թանկացում է արձանագրել։ Հավի մսի 1 կգ–ը վերջին մի քանի ամսվա ընթացքում թանկացել է մի քանի 100 դրամով։ Մինչդեռ պաշտոնական վիճակագրությունը մսի միջինացված գների 2.5 տոկոսանոց նվազում է արձանագրել։Թե ինչու պաշտոնական վիճակագրությունը մեր երկրում չի ներկայացնում իրական պատկերը, և ինչն է պատճառը, որ Հայաստանում գները շարունակում են աճել. Հարցրել ենք Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին։Նրա գնահատմամբ` ՀՀ–ում ամենօրյա սպառման ապրանքները վերջին մեկ տարում միջինը 7 տոկոսով թանկացել են։ Մինչդեռ, պաշտոնական վիճակագրության ներկայացրած գնանկումը հիմնված է բոլոր ապրանք–ծառայությունների գների վրա, որոնք լայն սպառում չունեն ու սպառողի գրպանի վրա էապես չեն ազդում։«Իրենք PR-վում են միայն ընդհանուր գնանկման վրա, որը իր հերթին ևս անարժանայավատ է, որովհետև մենք գիտենք, որ նկարչությունով են զբաղված։ Բայց չեն կարողանում այդքան լավ նկարել, որովհետև դա էլ է հմտություն պահանջում»,– նկատում է Սարգսյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/78986688_126:0:910:588_1920x0_80_0_0_7053e4ebbaf329704aa61aafc8afbb59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио