https://arm.sputniknews.ru/20240731/shrjapakvats-leningradi-erekhaneri-hushardzany-pghtsats-andzy-meghavvor-e-tshanachvel-zlm-78938789.html
Շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծած անձը մեղավոր է ճանաչվել. ԶԼՄ
Շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծած անձը մեղավոր է ճանաչվել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Սամվել Շիրինյանը փորձել է թաքնվել միջադեպից հետո, բայց նրան բռնել էին։ Նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ 31.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-31T10:34+0400
2024-07-31T10:34+0400
2024-07-31T10:35+0400
պաշարված լենինգրադի երեխաները
երևան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1e/71750305_0:90:1601:990_1920x0_80_0_0_9dca0bfba4afe1bd6817c710949f3ac6.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Սամվել Շիրինյանը մեղավոր է ճանաչվել Երևանում տեղադրված՝ շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ ծաղկեպսակների և ռուսական խորհրդանիշների պղծման գործով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Սամվել Շիրինյանը հունվարին անձամբ էր հրապարակել տեսանյութ, որում պատռում էր ռուսական եռագույնով ժապավենները, տրորում դրանք և հուշակոթողին դրված ծաղկեպսակները տապալում։Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսաստանի դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հունվարի 26-ին ծաղկեպսակներ և ծաղիկներ էին դրել շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանին: Միջոցառումը նվիրված էր ֆաշիստական շրջափակումից քաղաքի լիակատար ազատագրման 80-ամյակին: Հունվարի 29-ին Սամվել Շիրինյանը հրապարակել էր վերոնշյալ տեսանյութը։Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ դեպքից անմիջապես հետո Շիրինյանը փորձել է փախչել երկրից, սակայն նրան բռնել են հայ-վրացական սահմանի «Բագրատաշեն» անցակետում:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1e/71750305_0:0:1601:1200_1920x0_80_0_0_6026308291ddc1c08eaa15b4f7d09662.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պաշարված լենինգրադի երեխաները , երևան, դատ
պաշարված լենինգրադի երեխաները , երևան, դատ
Շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծած անձը մեղավոր է ճանաչվել. ԶԼՄ
10:34 31.07.2024 (Թարմացված է: 10:35 31.07.2024) Սամվել Շիրինյանը փորձել է թաքնվել միջադեպից հետո, բայց նրան բռնել էին։ Նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Սամվել Շիրինյանը մեղավոր է ճանաչվել Երևանում տեղադրված՝ շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ ծաղկեպսակների և ռուսական խորհրդանիշների պղծման գործով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Սամվել Շիրինյանը հունվարին անձամբ էր հրապարակել տեսանյութ, որում պատռում էր ռուսական եռագույնով ժապավենները, տրորում դրանք և հուշակոթողին դրված ծաղկեպսակները տապալում։
Datalex դատական տեղեկատվական կայքում նշված է, որ դատարանը Շիրինյանին մեղավոր է ճանաչել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային հայտարարություններ հնչեցնելու մեջ: Նա դատապարտվել է 1 տարվա ազատազրկման, սակայն պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, և նրա նկատմամբ հսկողություն է կիրառվել 3 տարի ժամկետով: Նա մեկ ամիս ժամանակ ուներ դատարանի որոշումը բողոքարկելու համար, սակայն բողոքարկման փաստի մասին տեղեկություն չկա։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսաստանի դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հունվարի 26-ին ծաղկեպսակներ և ծաղիկներ էին դրել շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանին: Միջոցառումը նվիրված էր ֆաշիստական շրջափակումից քաղաքի լիակատար ազատագրման 80-ամյակին: Հունվարի 29-ին Սամվել Շիրինյանը հրապարակել էր վերոնշյալ տեսանյութը։
Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ դեպքից անմիջապես հետո Շիրինյանը փորձել է փախչել երկրից, սակայն նրան բռնել են հայ-վրացական սահմանի «Բագրատաշեն» անցակետում: