https://arm.sputniknews.ru/20240731/rd-sahmanapahneri-pvokhancats-giteliqn-u-pvordzy-hetagajum-el-kkirarvi-hunanjan-78967616.html
ՌԴ սահմանապահների փոխանցած գիտելիքն ու փորձը հետագայում էլ կկիրառվի․ Հունանյան
ՌԴ սահմանապահների փոխանցած գիտելիքն ու փորձը հետագայում էլ կկիրառվի․ Հունանյան
Sputnik Արմենիա
ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետը հույս է հայտնել, որ Հայաստանի անվտանգությունը կշարունակի ապահովվել բարձր մակարդակով: 31.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-31T17:18+0400
2024-07-31T17:18+0400
2024-07-31T17:21+0400
հայաստան
սահմանապահ
էդգար հունանյան
«զվարթնոց» օդանավակայան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1f/78969560_0:0:1600:901_1920x0_80_0_0_d44e37667d2e6379c7024ddf3a52dcdd.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Տասնամյակների ընթացքում հայ և ռուս սահմանապահների համատեղ ծառայությունը հսկայական ներդրում է ունեցել ՀՀ սահմանային անվտանգության ամրապնդման գործում։ Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների հրաժեշտի արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը։Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն այսօր հայկական կողմի պահպանությանը հանձնեցին «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը։ Արձանագրությունը ստորագրեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին:Նա շնորհակալություն հայտնեց ՌԴ սահմանապահներին երկարամյա համատեղ ծառայության, փոխըմբռնման համար, մաղթեց հաջողություններ հետագա ծառայության մեջ։«Թող որ մեր ծառայությունը մշտապես ուղղված լինի մեր երկրների շահերի և անվտանգության պաշտպանությանը»,- ասաց նա։Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին հայտարարեց, որ ՌԴ սահմանապահներն արժանապատվորեն են կատարել իրենց առջև դրված խնդիրը՝ ապահովել Հայաստանի անվտանգությունն օդային անցակետում։«Կցանկանայի մեծ շնորհակալություն հայտնել սահմանապահների բոլոր սերունդներին, որոնք տասնյակ տարիների ընթացքում ծառայություն են անցել այդ ստորաբաժանումում։ Պատշաճ մակարդակով ապահովվել է ստորաբաժանման տեղակայումը, ստեղծվել են բոլոր պայմանները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայության համար»,- նշեց նա։Գոլուբիցկին հույս հայտնեց, որ Հայաստանի անվտանգությունը կշարունակի ապահովվել նույնքան բարձր մակարդակով հայ գործընկերների կողմից:Ինչ վերաբերում է ՌԴ սահմանապահների հետագա ծառայությանը, ապա, ըստ հրամանատարի, նրանցից յուրաքանչյուրին առանձին ծառայության վայր կառաջարկվի այլ ստորաբաժանումներում (ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Ռուսաստանում): Նա վստահ է, որ, ըստ էության, միջազգային ստորաբաժանման կազմում ժողովուրդների միջև հաստատված բարեկամությունը կպահպանվի, կամրապնդվի և կշարունակվի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1f/78969560_148:0:1571:1067_1920x0_80_0_0_1313679e8eef2be2b24b47608ff37461.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահմանապահ, էդգար հունանյան, «զվարթնոց» օդանավակայան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան, սահմանապահ, էդգար հունանյան, «զվարթնոց» օդանավակայան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ՌԴ սահմանապահների փոխանցած գիտելիքն ու փորձը հետագայում էլ կկիրառվի․ Հունանյան
17:18 31.07.2024 (Թարմացված է: 17:21 31.07.2024) ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետը հույս է հայտնել, որ Հայաստանի անվտանգությունը կշարունակի ապահովվել բարձր մակարդակով:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Տասնամյակների ընթացքում հայ և ռուս սահմանապահների համատեղ ծառայությունը հսկայական ներդրում է ունեցել ՀՀ սահմանային անվտանգության ամրապնդման գործում։ Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների հրաժեշտի արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը։
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն այսօր
հայկական կողմի պահպանությանը հանձնեցին «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը։ Արձանագրությունը ստորագրեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին:
«Մեր համագործակցության շնորհիվ զգալի հաջողություններ են գրանցվել սահմանային հսկողության գործում։ ՌԴ սահմանապահների փոխանցած փորձն ու գիտելիքները հետագայում էլ կկիրառվեն հայրենիքին ծառայության գործում»,- նշեց Հունանյանը։
Նա շնորհակալություն հայտնեց ՌԴ սահմանապահներին երկարամյա համատեղ ծառայության, փոխըմբռնման համար, մաղթեց հաջողություններ հետագա ծառայության մեջ։
«Թող որ մեր ծառայությունը մշտապես ուղղված լինի մեր երկրների շահերի և անվտանգության պաշտպանությանը»,- ասաց նա։
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին հայտարարեց, որ ՌԴ սահմանապահներն արժանապատվորեն են կատարել իրենց առջև դրված խնդիրը՝ ապահովել Հայաստանի անվտանգությունն օդային անցակետում։
«Կցանկանայի մեծ շնորհակալություն հայտնել սահմանապահների բոլոր սերունդներին, որոնք տասնյակ տարիների ընթացքում ծառայություն են անցել այդ ստորաբաժանումում։ Պատշաճ մակարդակով ապահովվել է ստորաբաժանման տեղակայումը, ստեղծվել են բոլոր պայմանները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայության համար»,- նշեց նա։
Գոլուբիցկին հույս հայտնեց, որ Հայաստանի անվտանգությունը կշարունակի ապահովվել նույնքան բարձր մակարդակով հայ գործընկերների կողմից:
Ինչ վերաբերում է ՌԴ սահմանապահների հետագա ծառայությանը, ապա, ըստ հրամանատարի, նրանցից յուրաքանչյուրին առանձին ծառայության վայր կառաջարկվի այլ ստորաբաժանումներում (ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Ռուսաստանում): Նա վստահ է, որ, ըստ էության, միջազգային ստորաբաժանման կազմում ժողովուրդների միջև հաստատված բարեկամությունը կպահպանվի, կամրապնդվի և կշարունակվի: