00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի մեղադրանքի վերաորակմամբ ցանկանում են ևս 10 տարի ձգել գործի քննությունը. Ալումյան

© Sputnik / Andranik GhazaryanՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2024
Ռոբերտ Քոչարյան
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մոտավորապես պատկերացնում է` ինչ նոր հոդվածով կարող է լինել վերաորակումը, սակայն չի ասի, քանի որ չի ցանկանում մտնել հակառակ կողմի նախապատրաստած խաղի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը դուրս է եկել իր սահմանադրական իրավունքների, լիազորությունների շրջանակից` իրեն դնելով Վճռաբեկ դատարանի վերադաս` 4–րդ ատյանի կարգավիճակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը` անդրադառնալով ՍԴ որոշմանը, որը թույլ է տալիս վերաորակել մեղադրանքը։
ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշել է, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն է տրվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։
Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ էր հանդես եկել` մանրակրկիտ մեկնաբանելով ՍԴ որոշումը։
Փաստաբան Ալումյանի համար ամենակարևոր եզրահանգումն այն է, որ ՍԴ–ն իր որոշմամբ փորձել է թյուր կարծիք ձևավորել, որ Բարձր դատարանը Վճռաբեկի վերադաս ատյանն է, մինչդեռ իրականում օրենքի մեկնաբանության տեսանկյունից վերջին խոսքը Վճռաբեկ դատարանինն է։
«Դրանք տարբեր դատական մարմիններ են։ Մինչ ՍԴ որոշումը Վճռաբեկ դատարանը հայտարարել էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն չի տալիս այս փուլում վերաորակել Քոչարյանի մեղադրանքը։ Այնուհետև դիմել է ՍԴ` ստուգելու` այդ դեպքում օրենքը Սահմանադրությանը հակասում է, թե ոչ։ Հիմա ՍԴ–ն նույն օրենքը մեկնաբանել է ու ասել` ոչ, օրենքը պետք է հասկանալ այլ կերպ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը չի արգելում այս փուլում վերաորակել Քոչարյանի մեղադրանքը»,– ընդգծեց նա։
Ալումյանը չի բացառում, որ օգտվելով ՍԴ–ի ընձեռած այս հնարավորությունից` փորձ կարվի Քոչարյանի և մյուսների գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` մեղադրողներին հնարավորություն տալով վերաորակել մեղադրանքը։
«Դատախազներն ասելու են` այս գործողությունները մենք համարում ենք ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներ (քանի որ այն հակասում էր Սահմանադրությանը ու ճանաչվեց անվավեր), այլ այդ գործողություններին տալիս ենք այլ որակում օրենքի այլ հոդվածով»,– նշեց փաստաբանը։
Նա մոտավորապես պատկերացնում է` ինչ նոր հոդվածով կարող է լինել վերաորակումը։
«Գիտեմ, բայց չեմ ասի, չեմ ուզում մտնել հակառակ կողմի նախապատրաստած այդ կարգի անազնիվ խաղի մեջ։ Իրենք 1000–ից ավելի վկա ու տուժող են դատակոչել այս գործով, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով, որ կկարողանան ստեղծել այնպիսի վիճակ, որ այս գործը մոտակա 10 տարվա մեջ չավարտվի։ Երևի այդպես էլ ի սկզբանե նախատեսել են։ Այն նախատեսված է եղել ոչ թե նրա համար, որ ինչ–որ բան լուծվի այս գործով, այլ որպեսզի ցույց տրվի, որ իրենք քննում են Մարտի 1–ի գործը և ունեն այսպիսի ամբաստանյալներ, ինչպիսիք են Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները»,– ասաց Ալումյանը։
Ըստ նրա` եթե այս գործը երբևէ ավարտվի, ապա պարզ կդառնա, որ Քոչարյանը չէ Մարտի 1–ի մեղավորը։
«Բոլորին էլ հայտնի է` իրական մեղավորը հիմա որտեղ է ու ինչով է զբաղված», – եզրափակեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։
«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։
Լրահոս
0