https://arm.sputniknews.ru/20240731/irani-hvogevvor-arajnvordy-israjelin-khist-patizh-e-khvostacel-ismajil-haniaji-spanutjan-hamar-78958832.html
Իրանի հոգևոր առաջնորդը Իսրայելին «խիստ պատիժ» է խոստացել Իսմայիլ Հանիայի սպանության համար
Իրանի հոգևոր առաջնորդը Իսրայելին «խիստ պատիժ» է խոստացել Իսմայիլ Հանիայի սպանության համար
Sputnik Արմենիա
Թեհրանում հրթիռային հարվածով սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավարը։ 31.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-31T16:13+0400
2024-07-31T16:13+0400
2024-07-31T16:14+0400
իրանի իսլամական հանրապետություն
սպանություն
պաղեստին
համաս
իսմայիլ հանիա
այաթոլլա ալի խամենեի
իսրայել
երդմնակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_0:103:1600:1003_1920x0_80_0_0_dc1164dd552949c213587392b1f9a2a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին «խիստ պատիժ» է խոստացել ՀԱՄԱՍ կազմակերպության քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար:Հանիային նա անվանել է խիզախ առաջնորդ և ցավակցություն է հայտնել իսլամական համայնքին, դիմադրության ճակատին, Պաղեստինի ժողովրդին և սպանվածի ընտանիքին:Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ Ինչպես գրում են արաբական ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն արձագանքում Հանիայի սպանության մասին հաղորդագրություններին: «Jerusalem Post»–ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չխոսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին:Իրանի նախագահը հայտարարել է, որ «զավթիչ ահաբեկիչները» կզղջան Հանիայի սպանության համար
իրանի իսլամական հանրապետություն
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_17:0:1440:1067_1920x0_80_0_0_2c670db03c36a1264f32524068b185d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, սպանություն, պաղեստին, համաս, իսմայիլ հանիա, այաթոլլա ալի խամենեի, իսրայել, երդմնակալություն
իրանի իսլամական հանրապետություն, սպանություն, պաղեստին, համաս, իսմայիլ հանիա, այաթոլլա ալի խամենեի, իսրայել, երդմնակալություն
Իրանի հոգևոր առաջնորդը Իսրայելին «խիստ պատիժ» է խոստացել Իսմայիլ Հանիայի սպանության համար
16:13 31.07.2024 (Թարմացված է: 16:14 31.07.2024) Թեհրանում հրթիռային հարվածով սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավարը։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին «խիստ պատիժ» է խոստացել ՀԱՄԱՍ կազմակերպության քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար:
«Այդ քայլով հանցավոր և ահաբեկչական սիոնիստական ռեժիմը խիստ պատժի առիթ է ստեղծել, և մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել նրա արյան համար, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում նահատակվածի համար»,-հայտարարել է Խամենեին:
Հանիային նա անվանել է խիզախ առաջնորդ և ցավակցություն է հայտնել իսլամական համայնքին, դիմադրության ճակատին, Պաղեստինի ժողովրդին և սպանվածի ընտանիքին:
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո
Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ Ինչպես գրում են արաբական ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։
ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն արձագանքում Հանիայի սպանության մասին հաղորդագրություններին: «Jerusalem Post»–ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չխոսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին: