00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը մնում ջրի տակ. «Վեոլիա Ջուրը» վստահեցնում է՝ ինքը մեղավոր չէ

© Sputnik / Diana Atoyan Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2024
Բաժանորդագրվել
«Վեոլիա Ջուր» ընկերությունում վստահեցնում են, որ վարձակալության պայմանագրով իրենց հանձնված բնակավայրերի անձրևաջրերի հեռացման համակարգերի կառավարումն իրենք իրականացնում են գործող կարգի համաձայն ու ողջ ծավալով։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ամեն անգամ հորդառատ անձրևներից հետո Երևանի փողոցները վերածվում են վարար գետերի, քանի որ քաղաքի անձրևատար համակարգն ունի շատ թերություններ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Մասնավորապես` նշվում է, որ ոչ բոլոր փողոցներն ունեն անձրևատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացումը:
Ընկերությունում կարծում են, որ դա հետևանք է այն բանի, որ Երևանի բուռն կառուցապատումն ու զարգացումը հիմնականում չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ: Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը` իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը: Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ կիսակառույց է:
«Արդյունքում, եթե մեղմ անձրևները աննկատ են մնում երևանցիների համար, ապա հորդ կամ տեղատարափ անձրևների ժամանակ երբեմն անձրևատարներն ուղղակի ի վիճակի չեն լինում հընթացս հեռացնել հոսող ջրերը»,– նշում են ընկերությունից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունից վստահեցնում են, որ իրենց հիմնական գործառույթներից մեկը վարձակալության պայմանագրով իրեն հանձնված բնակավայրերի անձրևաջրերի հեռացման համակարգերի կառավարումն է: Ու հավելում են, որ այն իրականացնում են գործող կարգի համաձայն ու ողջ ծավալով։
«Նվազագույնը տարին 2 անգամ՝ գարնանն ու աշնանը, համակարգը մաքրվում է կուտակվող աղբից, անհրաժեշտության դեպքում նաև վերանորոգվում, ինչի շնորհիվ անձևրատարները մշտապես գտնվում են աշխատանքային վիճակում ու ծառայում իրենց նպատակին: Իսկ անձրևաջրերի քրոնիկ կուտակումների վայրերին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, որոնք մաքրվում են ըստ անհրաժեշտության»,– ասված է հարցման պատասխանում։
Իսկ խնդրի արմատական լուծումը, ըստ ընկերության, ենթադրում է խոշորածավալ կապիտալ ներդրումներ, ինչը ֆրանսիական «Վեոլիա Գրուպ» ընկերության և Հայաստանի կառավարության միջև կնքված վարձակալության պայմանագրով դրված է վարձատուի` Ջրային կոմիտեի վրա։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Վեոլիա»-ի ներկայացուցիչի հետ քննարկել է մի շարք հարցեր
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ քաղաքապետարանը գոհ չէ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքից։ Նա նշել էր, որ «Վեոլիա ջուրը» պետք է ավելացնի հեղեղատարների մաքրման հաճախականությունը։
Նշենք նաև, որ բոլոր հարցերին Երևանի քաղաքապետարանը որոշել է լուծում տալ կառավարության միջոցով։ 6 կետից բաղկացած առաջարկների փաթեթ են ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։
«Վեոլիա ջուր» ընկերությունից հետաքրքրվել էինք, թե ինչ առաջարկներ են իրենք ներկայացրել կառավարությանը, սակայն այդ հարցին նրանք չէին պատասխանել։
Լրահոս
0