00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բակալչուկը բացատրել է, թե միաձուլումից հետո ինչ ճակատագիր է սպասում «Wildberries»–ին

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցՏատյանա Բակալչուկ
Տատյանա Բակալչուկ - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2024
Տատյանա Բակալչուկ
Բաժանորդագրվել
Հուլիսի սկզբին «Wildberries»–ը և «Russ»–ը ստեղծեցին նոր համատեղ ընկերություն՝ 20 մլն ռուբլի կանոնադրական կապիտալով։ Մարկետպլեյսը «գրավելու» մասին խոսակցությունները չեն դադարում, ընկերությունում հերքում են այդ լուրերը։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուսական խոշոր մարկետփլեյսի` «Wildberries»–ի աշխատանքում փոփոխություններ չեն լինի, բայց ապրանքների տեսականին կավելանա։ Այս հայտարարությունն արել է մարկետփլեյսի հիմնադիր Տատյանա Բակալչուկը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով «Russ» ընկերությունների խմբի հետ միաձուլվելու լուրը։
Նա ընդգծել է, որ մասնագետների թիմը, որը նախկինում զարգացրել է մարկետփլեյսը, կշարունակի աշխատանքը։ Բակալչուկը նշել է, որ ընկերությունը 20 տարվա ընթացքում մեծ ճանապարհ է անցել, բայց հիմա հասել է փխրուն սահմանագծի: Ըստ նրա` ընկերությունը վաղուց հեռացել է «մարկետփլեյսի» դիրքերից և արդեն նոր հավակնոտ խնդիրներ է լուծում։ Գործարարը վստահ է, որ «Russ»–ի հետ միավորումը կբարձրացնի մարկետփլեյսի հզորությունն ու հնարավորությունները:

«Զարգացման հետ մեկտեղ աճում են նաև նպատակները։ Օրինակ՝ ես հետաքրքրությամբ հետևել եմ արտասահմանյան գործընկերների՝ «Amazon»–ի, «Alibaba»–ի փորձին։ Նրանք նույնպես տեղում չեն դոփում և անընդհատ կատարելագործում են իրենց ծառայությունը»,– ասել է ընկերության հիմնադիրը։

Հարցին, թե ճիշտ է, որ միաձուլման բուն բանակցությունները եղել են առանց նրա ամուսնու մասնակցության, Բակալչուկը պատասխանել է. «Ստում է»:
Նա նշել է, որ Վլադիսլավը և ամբողջ թիմը գործարքի մասին իմացել են հենց սկզբից, ինքը երբեք որոշումներ չի կայացրել առանց թոփ–մենեջմենտի հաստատման։ «Մենք դրան պատրաստվել ենք ոչ մեկ օրում կամ մեկ ամսում։ Հաշվարկվել են բոլոր ցուցանիշները, գնահատվել են բոլոր դրական կողմերը և կշռադատվել բոլոր ռիսկերը»,– հավելել է նա։
Ավելի վաղ փաստաբան Սերգեյ Ժորինը, մեկնաբանելով Բակուլչուկի ամուսնալուծության և գույքի հնարավոր բաժանման հետ կապված իրավիճակը, հայտարարել էր, որ ընկերությունների կանոնադրությունները պարունակում են «հակառեյդերային» կետեր, որոնք թույլ չեն տալիս «քամել» ընկերությանը: Իսկ եթե ակտիվների սեփականատերերից մեկը որոշի բաժանել գույքը, ամուսիններից մեկը կարող է պահանջել ոչ թե բաժնետոմսերի կեսը, այլ դրանց արժեքի կեսը:
Ավելի վաղ Վլադիսլավ Բակալչուկը հայտարարել էր, որ ռեյդերները ընտանիքից հեռացրել են իր կնոջը՝ մարկետփլեյսի հիմնադիր Տատյանա Բակալչուկին։ Տատյանան հերքել էր ամուսնու հայտարարությունը և հայտարարել ամուսնալուծության գործընթացի մեկնարկի մասին։ Նա նշել էր, որ իր ամուսինը չի մասնակցում բիզնեսի կառավարմանը, թեև նրան է պատկանում բաժնետոմսերի 1 %–ը:
Հուլիսի սկզբին «Wildberries»–ը և «Russ»–ը ստեղծեցին նոր համատեղ ընկերություն՝ «RVB» ՍՊԸ–ն՝ 20 մլն ռուբլի կանոնադրական կապիտալով։ Ընկերության 65%–ը պատկանում է «Wildberries»–ին, իսկ 35%–ը՝ «Սթինն» ընկերությանը, որը պատկանում է «Russ Outdoor» արտաքին գովազդի ընկերությանը։ Տատյանա Բակալչուկը հայտնել է, որ ինքն է գլխավորելու միավորված ընկերությունը։
Լրահոս
0