00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Իրանը դեմ «Զանգեզուրի միջանցքին». իրանագետը` Խամենեիի հայտարարության մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Այաթոլլա Ալի Խամենեին
Նիկոլ Փաշինյանն ու Այաթոլլա Ալի Խամենեին - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2024
Նիկոլ Փաշինյանն ու Այաթոլլա Ալի Խամենեին
Բաժանորդագրվել
Իրանագետի խոսքով` Թեհրանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ նախագահի փոփոխությունը որևէ կերպ չի ազդելու իր դիրքորոշման վրա։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Իրանը «Զանգեզուրի միջանցքն» ընկալում է որպես միջազգային սահմանների և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում, այդ պատճառով էլ հայտարարում է, որ այդ գաղափարը չի բխում Հայաստանի շահերից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը` անդրադառնալով Հայաստանի տարածքային ամբողջականության ու «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիության մասին իրանական կողմի հերթական հայտարարությանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Այցի շրջանակում նա հանդիպել էր նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Հանդիպումից հետո վարչապետի մամուլի ծառայությունը հայտնեց, թե զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:
Իրանական կողմի պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր, որ Խամենեին վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և հայտարարել` Իրանը նախկինի պես կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի բխում Հայաստանի շահերից։
Իրանագետի խոսքով` հայ–իրանական բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ժամանակ երկու երկրների տարածած հաղորդագրությունները միշտ էլ տարբեր են լինում, քանի որ իրանական կողմը շեշտը դնում է նրա վրա, թե ինչ հայտարարություններ է արել իր բարձրաստիճան պաշտոնյան։ Ուստի զարմանալի չէ, որ իրանական կողմի հաղորդագրությունն ավելի բովանդակալից է, քան հայկական կողմի հաղորդագրությունը։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, իրանագետն ընդգծում է, որ Հայաստանը դրան արդեն 4 տարի է, ինչ ականատես է լինում։
«Այդ հարցում նման դիրքորոշման համար Իրանն ունի սեփական դրդապատճառները, որոնք շատ բազմազան են։ Հիմա, երբ Իրանը նոր նախագահ ունի, Իրանից նորից շեշտում են այդ դիրքորոշման մասին։ Նրանք դրանով ցանկանում են ևս մեկ անգամ վերահաստատել, որ նախագահի փոփոխությունը որևէ կերպ չի ազդելու այդ դիրքորոշման վրա, քանի որ դա համակարգային, Իրանի ողջ պետական համակարգի դիրքորոշումն է, որը բխում է Իրանի շահերից։ Այդ դիրքորոշումը պետական մտածողության արգասիք է»,– ասաց Վարդանյանը։
Բացի այդ, իրանագետի խոսքով, Իրանը պաշտոնապես բաց տեքստով երբեք չի հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցքը» հակասում է Իրանի շահերին, նման դիտարկումները եղել են փորձագիտական մակարդակում։ Իրանի պաշտոնական խոսույթը եղել է այն, որ Իրանը դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների փոփոխությանը։
Ըստ Վարդանյանի` Խամենեիի հայտարարությունը Իրանի դիրքորոշման շարունակականության վերահաստատումն է։
Ինչ վերաբերում է Իրանի հոգևոր առաջնորդի` տարածաշրջանում օտարերկրյա միջամտությունների վերաբերյալ հայտարարություններին, իրանագետը վստահ է, որ նա նկատի է ունեցել ԱՄՆ–ին և եվրոպական երկրներին։
Հիշեցնենք` Իրանի հոգևոր առաջնորդը նաև շեշտել էր, որ երկրների անվտանգությունն ու խաղաղությունն ապահովվում է սեփական ուժերին և մերձավորներին ապավինելով, և որ երկու երկրների միջև համագործակցությունը հաստատակամորեն կշարունակվի՝ հիմնված սահմանված շահերի վրա և այլոց քաղաքականությունից անկախ։
Լրահոս
0