https://arm.sputniknews.ru/20240728/ajatvollah-ali-khamenein-pashtvonapes-hastatel-e-masud-pezeshqianin-irani-nakhagahi-pashtvonum-78839747.html
Այաթոլլահ Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում
Այաթոլլահ Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում
Sputnik Արմենիա
Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 30-ին երդվելու է Իրանի Մեջլիսում։ 28.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-28T12:51+0400
2024-07-28T12:51+0400
2024-07-28T12:51+0400
մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
այաթոլլա ալի խամենեի
էբրահիմ ռայիսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1c/78839036_1:0:600:337_1920x0_80_0_0_16250c07a2339380c38a0a0777457931.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում, հայտնում է Mehr գործակալությունը։Արարողության սկզբում Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին պաշտոնական զեկույց է ներկայացրել արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել Իրանի ժողովրդին և գերատեսչությունների ղեկավարներին ընտրությունների հաջող անցկացման համար։ Այնուհետ այաթոլլահ Ալի Խամենեին հրամանագիր է հրապարակել, որով Փեզեշքիանը պաշտոնապես հռչակվել է Իրանի Իսլամական Հանրապետության իններորդ նախագահ:Այն բանից հետո, երբ մայիսի 19-ին ավիավթարից մահացավ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին երկու փուլով։ Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է առողջապահության նախկին նախարար Փեզեշքիանը։ Նա առաջադրվել էր որպես ռեֆորմիստական թևի թեկնածու։ Մասուդ Փեզեշքիանն էթնիկ ադրբեջանցի է, ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Արևմտյան Ադրբեջան նահանգ):
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1c/78839036_76:0:525:337_1920x0_80_0_0_8de302a91ff5a0383d12f2570b763c01.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, էբրահիմ ռայիսի
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, էբրահիմ ռայիսի
Այաթոլլահ Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում
Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 30-ին երդվելու է Իրանի Մեջլիսում։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում, հայտնում է Mehr գործակալությունը։
Արարողության սկզբում Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին պաշտոնական զեկույց է ներկայացրել արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել Իրանի ժողովրդին և գերատեսչությունների ղեկավարներին ընտրությունների հաջող անցկացման համար։ Այնուհետ այաթոլլահ Ալի Խամենեին հրամանագիր է հրապարակել, որով Փեզեշքիանը պաշտոնապես հռչակվել է Իրանի Իսլամական Հանրապետության իններորդ նախագահ:
Այն բանից հետո, երբ մայիսի 19-ին ավիավթարից
մահացավ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին երկու փուլով։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է առողջապահության նախկին նախարար Փեզեշքիանը։ Նա առաջադրվել էր որպես ռեֆորմիստական թևի թեկնածու։ Մասուդ Փեզեշքիանն էթնիկ ադրբեջանցի է, ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Արևմտյան Ադրբեջան նահանգ):